Instagram influencer-ների կողմից արվող գովազդը մեկ տարում աճել է 150%-ով

Որքան ժամանակ է անցնում, այնքան մեծանում է բլոգերների կարծիքի նշանակությունը գովազդի ոլորտում: Նույնիսկ համաշխարհային մեծության աստղերը հարյուր հազարավոր դոլարներ են ստանում մեկ ինստագրամյան հրապարակման համար: Այս մասին ձեզ արդեն ներկայացրել ենք մեր՝ «Ինստագրամ. եկամտի հիմնական աղբյու՞ր» բլոգում, որը կարող եք ընթերցել՝ սեղմելով այս հղմանը: Իսկ ինչ վերաբերում է գովազդի աճին, պետք է նշել, որ գովազդողների գերակշիռ մասը կազմում են միկրոինֆլյուենսերները՝ մարդիկ, ովքեր ունեն 10 000-ից պակաս հետևորդ:  Այս մասին հայտնում է Socialbakers-ը՝ ելնելով արված հետազոտություններից:

SocialBakers-ը 2018-ի առաջին եռամսյակից մինչև 2019-ի առաջին եռամսյակ ընկած հատվածում ուսումնասիրել է ավելի քան 12 միլիոն ինֆլյուենսերի՝ բաժանելով նրանց 3 խմբի՝:

  • միկրոինֆլյուենսերներ (մինչև 10 000 հետևորդ),
  • մակրոինֆլյուենսերներ (10 000-50 000 հետևորդ),
  • հայտնի մարդիկ, ովքեր օգտվում են Ինստագրամից և ունեն միլիոնավոր հետևորդներ:

 

Նորաձևությունն ու գեղեցկություն. սրանք ամենահայտնի ոլորտներն են Ինստագրամում: Ինֆլյուենսերների գերակշիռ մասը հենց այս ոլորտի արտադրանք է գովազդում: Նորաձևության ոլորտի 308 865 ինֆլյուենսերի էջում մեկ տարվա ընթացքում եղել է նվազագույնը 1,6 միլիոն գովազդային հրապարակում: Իսկ գեղեցկության ասպարեզի 257 218 ինֆլուենսերներն արել են 4,8 միլիոն  գովազդային հրապարակում:

Նոր գովազդային ֆորմատ. եթե 2017-ին կարծիքի լիդերների հրապարակումների 91%-ը կազմում էին մեկ նկարով հրապարակումները, ապա այժմ այդ թիվը դարձել է 71%, 18% կազմում են մի քանի նկարից բաղկացած կարուսելային հրապարակումները, իսկ 10%-ը՝ վիդեոները:

Թափանցիկություն.  #ad հեշթեգով հրապարակումների թիվը 2017-ի համեմատ աճել է 133%-ով, և չնայած այս հանգամանգի՝ օգտատերերի ներգրավվածությունը գովազդային հրապարակումներում չի նվազել:

Իսկ եթե ցանկանում եք իմանալ՝ ինչպես հավաքել հետևորդներ, հավանումներ և մեկնաբանություններ ու չլինել կասկածելի Ինստագրամի համար, սեղմելով այստեղ՝ կարող եք ընթերցել մեր բլոգը 2019-ի Instagram-ի սահմանափակումների մասին: