Եթե կես ամիս առաջ մարդիկ թերահավատորեն էին վերաբերում կորոնավիրուսի տարածմանը, ապա դեպքերի շատացման հետ ամբողջ աշխարհում անգամ առանց պետական հրամանի բնակչության զգալի մասը սկսեց ավելի զգոն լինել, ձգտել նվազեցնել շփումը այնտեղ, որտեղ այն հնարավոր է փոխարինել առցանցով: Հատկապես դպրոցների դասերն ու պարապմունքներն օնլայնով փոխարինելու անհրաժեշտությունն ակնհայտ էր, ուստի շատ արագ սկսեց աճել այնպիսի հավելվածների օգտագործումը, որոնք թույլ են տալիս կատարել անվճար զանգեր ու տեսազանգեր:
Համաճարակի ընթացքում ամբողջ աշխարհում մի քանի անգամ շատացել է մեսինջերներով կատարվող զանգերի թիվը, իսկ տեսազանգերի համար օգտատերերը նախընտրում են Skype-ը: Եթե խոսենք առցանց ուսուցման մասին, այստեղ ևս մինչև վերջերս օգտագործվում էր միայն Skype-ը, սակայն հիմա սկսել է լայն տարածում գտնլ Zoom-ը: Ընդ որում՝ այս առթիվ տեղի էր ունեցել շփոթմունք, և չինական Zoom Technologies ընկերության բաժնետոմսերը թանկացել էին 577%-ով, քանի որ ներդրողներն այն շփոթել էին վիդեոկապի Zoom-ի հետ:
Վերջապես՝ ի՞նչ է Զումը
Zoom — ը վիդեոկոնֆերանսների և օնլայն հանդիպումների անցկացման վայր է, որից հնարավոր է օգտվել հեռախոսով, պլանշետով կամ համակարգչով: Անվճար տարբերակը թույլ է տալիս ցանկացած գրանցված օգտատիրոջ անցկացնել մինչև 40 րոպե տևողությամբ վիդեոզանգեր, իսկ վճարելով ամսական 14,99$` օգտատերերը կկարողանան անցկացնել առանց ժամանակային սահմանափակման հանդիպումներ մինչև 100 մարդու համար: Տարիֆային ավելի թանկարժեք պլաններ էլ կան, ուստի հաստատ կկարողանաք գտնել Ձեզ ամենահարմարը:
Առավելութունները
• Կապը հուսախաբ չի անի
• Կազմակերպիչը կարող է անհատապես միացնել կամ անջատել յուրաքանչյուր մասնակցի աուդիոն ու վիդեոն
• Հնարավոր է կիսվել էկրանով (screensharing)` ձայնային ուղեկցությամբ, ինչպես նաև թույլ տալ կոնկրետ հավելվածի ցուցադրումը, օրինակ՝ Chrome
• Հարթակն ունի ինտերակտիվ գրատախտակ
• Կա չատ, որով կարելի է մեկ ուսանողի կամ բոլորին միանգամից գրել հաղորդագրություն, ուղարկել ֆայլ
• Հնարավոր է համակարգչի կամ Cloud-ի վրա ձայնագրել դասը
• Կազմակերպիչը կարող է կոնֆերանսի ընթացքում մասնակիցների շրջանակից ընտրել համակազմակերպչի, ում կփոխանցվեն նույն իրավունքները
Սա Զումի հնարվորություններից մի քանիսն էին, իսկ օգտվելով հարթակից՝ ինքներդ շատ արագ կբացահայտեք դրա ողջ պոտենցիալը: Իսկ մինչ այդ համացանցում հայտնվում են կոնֆերանսների մասնակիցների մասնակցությամբ զվարճալի դեպքեր, երբ, օրինակ, կարևորդ հանդիպման ժամանակ մասնակիցը մոռանում է, որ երևում է տեսախցիկով, և անում է՝ ինչ ուզի: Դե իսկ ավելի հնարամիտները հասցրել են գտնել ձևը, թե ինչպես սեփական ներկայության իմիտացիա անել նախապես ձայնագրված հոլովակի համ նկարի միջոցով, քանի որ Զումը թույլ է տալիս զանգի ժամանակ օգտագործել սեփական ֆոնը: Պատճառն այն է, որ երբ մասնակիցները հեռանում են էկրանից ավելի քան 30 վայրկյանով, հարթակը կազմակերպչին սովորաբար տեղեկացնում է այդ մասին: Իհարկե, ֆոնը փոխելու համար հարկավոր է օգտվել տարեկան 500$ արժեցող բաժանորդագրությունից կամ էլ կորպորատիվ տարբերակից, սակայն հավատացե՛ք, դրանից օգտվողների թիվը քիչ չէ:
Այսքանն էինք նախապատրաստել այսօրվա համար, անպայման հետևե՛ք ձեր առողջությանն ու մնացե՛ք տանը, իսկ Բրենդոնը հոգացել է, որ Ձեր ժամանակն անցնի արդյունավետ և հետաքրքիր, ուստի անպայման անցե՛ք այս հղմամբ՝ ծանոթանալու ամենամեծ հայալեզու մասնագիտական բլոգին: Բրենդոն բլոգում ընթերցողներին ներկայացվում են մարքեթինգի, բրենդինգի, տեխնոլոգիաների մասին ամենաթարմ նորությունները, ուստի անպայման հետևե՛ք բլոգի թարմացումներին և մեր ֆեյսբուքյան էջին:
Մաղթում ենք հաճելի ընթերցանություն: