10 ամենաթանկ բրենդներն աշխարհում ըստ Forbes-ի

Forbes-ի կողմից ամեն տարի հրապարակվում է ամենաթանկը գնահատվող բրենդների ցուցակը,  և այս տարին ևս բացառություն չէ: Apple – ը պատմության մեջ առաջին ընկերությունն է, որի արժեքը գերազանցել է 200 միլիարդ դոլարը: Այս մասին ասվում է Forbes-ի ռեյտինգում, որտեղ Apple-ը գրավել է առաջին հորիզոնականը: Ըստ հրատարակչության՝ բրենդի արժեքը կազմում է 205,5 միլիարդ դոլար:

Apple-ը կարողացավ առաջատար դիրք զբաղեցնել՝ չնայած այն հանգամանքի, որ iPhone-ների վաճառքի ծավալները վերջին եռամսյակներին կտրուկ նվազել է՝ զիջելով չինական  Xiaomi և Huawei  սմարթֆոններին: Apple-ը գլխավորում է այս ցուցակն արդեն 9-րդ տարին ու վերջին մեկ տարում արժեքն աճել է 12%-ով:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Google-ը՝ 167,7 միլիարդ դոլարով, որը 2018-ից ավել է 27%-ով:

Երրորդ հորիզոնականում էլ Microsoft-ն է՝ 125 միլիարդ դոլար արժեքով: Դիտարկենք տասնյակի մյուս անդամներին աղյուսակով:

Աշխարհի 10 ամենաթանկ բրենդներն ըստ Forbes-ի

#

Բրենդը

Արժեքի գնահատականը

Դինամիկան

Հասույթը

1

Apple

$205,5 մլրդ

12%

$265,8 մլրդ

2

Google

$167,7 մլրդ

27%

$136,2 մլրդ

3

Microsoft

$125,3 մլրդ

20%

$110,2 մլրդ

4

Amazon

$97 մլրդ

37%

$211,4 մլրդ

5

Facebook

$88,9 մլրդ

-6%

$48,8 մլրդ

6

Coca-Cola

$59,2 մլրդ

3%

$23,8 մլրդ

7

Samsung

$53,1 մլրդ

11%

$221,6 մլրդ

8

Disney

$52,2 մլրդ

10%

$33,8 մլրդ

9

Toyota

$44,6 մլրդ

0%

$190,8 մլրդ

10

McDonald’s

$43,8 մլրդ

6%

$96,1 մլրդ

Այսօրվա բլոգի համար այսքանն էինք նախատեսել, իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե որոնք են Apple-ի ամենաշատ վաճառված ապրանքները 2019-ի առաջին եռամսյակում, խորհուրդ ենք տալիս սեղմել այս հղմանն ու ծանոթանալ նաև այդ նյութին: