Շատ մարքեթոլոգներ պրեզենտացիա ստեղծելուց օգտագործում են դասական ծրագրեր, օրինակ՝ PowerPoint: Միևնույն ժամանակ նրանք չեն սիրում էքսպերիմենտներ անել և նախընտրում են ամեն ինչ անել հնացած ձևով:
Գուցե սա պայմանավորված է տեխնիկական խնդիրներ առաջացնելու հավանականությամբ: Այնուամենայնիվ անիմացիոն պրեզենտացիաները ավելի հետաքրքիր են, քան դասականները: Եվս մեկ առավելություն՝ նրանք ավելի լավ են հիշվում:
Անիմացիոն պրեզենտացիաներ ստեղծելու համար պարտադիր չէ տիրապետել այնպիսի մասնագիտական ծրագրերի, ինչպիսիք են՝ 3D Studio Max-ը կամ Adobe After Effects-ը: Ավելի հեշտ է օգտագործել հասկանալի օնլայն-ծառայություններ:
Դրանցով ստեղծված պրեզենտացիաները հեշտ է կիսվել օնլայն, բացի այդ դրանք կարող եք ներբեռնել որպես վիդեո ֆայլ, որը կարող եք դիտել ցանկացած համակարգչով կամ հեռախոսով առանց որևէ խնդրի:
Ստորև կներկայացնենք 5 լավագույն օնլայն-ծառայությունները անիմացիոն պրեզենտացիա ստեղծելու համար:
Կարևոր չէ դուք համակարգչին լավ տիրապետում եք, թե ոչ: Եթե դուք գիտեք, թե ինչպես օգտագործել մկնիկը և ստեղնաշարը, ապա հեշտությամբ կարող եք ստեղծել անիմացիոն պրեզենտացիա GoAnimate-ով:
Այս ծառայությունը թույլ է տալիս ստեղծել ֆիլմեր՝ օգտագործելով պատրաստի ձևանմուշներ, ֆոնային երաժշտություն և անիմացիոն պերսոնաժներ:
GoAnimate-ը շատ առումներով նման է PowerPoint-ին: Գործիքը կարող եք օգտագործել կարճ հոլովակներ, մարքեթինգային դեմոներ, YouTube-ի համար տեսանյութեր, և իհարկե բրենդային տարրերով անիմացիոն պրեզենտացիաներ ստեղծելու համար:
Wideo-ն ևս մեկ հիանալի կայք է պատրաստի ձևանմուշներով անիմացիոն պրեզենտացիաներ ստեղծելու համար: Միևնույն ժամանակ ծառայությունը թույլ է տալիս նախագիծը սկսել զրոյից, առանց ձևանմուշ օգտագործելու:
Wideo-ում ծանոթ սլայդների վրա հիմնված ինտերֆեյսը թույլ է տալիս արագ ստեղծել ֆանտաստիկ անիմացիաներ տարբեր պերսոնաժներով, աուդիո և ֆոնային պատկերներով: Միևնույն ժամանակ կարող եք օգտագործել իրական լուսանկարներ, որպեսզի պատմեք ձեր արտադրանքի կամ ծառայության մասին:
Animation Maker-ը ևս մեկ հասարակ հավելված է անիմացիոն հոլովակներ ստեղծելու համար: Այստեղ դուք կարող եք ընտրել 120 հիանալի ոճերից մեկը: Հասանելի ձևանմուշները կհամապատասխանեն ցանկացած ոլորտի համար՝ կրթություն, ճանապարհորդություն, բիզնես, առողջապահություն, սնունդ, սպորտ և այլն:
Animation Maker-ում կան նաև անիմացիոն ինֆոգրաֆիկայի ձևանմուշներ:
PowToon-ը շատ առումներով նման է GoAnimate-ին և Wideo-ին: Անիմացիոն տեսահոլովակներ ստեղծելու համար օգտագործվում է սլայդեր և պատրաստի ձևանմուշներ: Այս ծառայությունը առաջարկում է նաև այլ օգտակար ռեսուրսներ՝ royalty free երաժշտություն, անիմացիոն աղյուսակներ և գրաֆիկա, օնլայն-համագործակցության ֆունկցիա:
Պատրաստի տեսանյութերը կարող եք ներբեռնել MP4 ձևաչափով կամ վերբեռնել YouTube-ում: Ինչպես նաև կա հնարավորություն PDF և PPT ձևաչափով ներբեռնելու:
PowToon-ը ունի երկու ռեժիմ՝ անիմացիոն պրեզենտացիաներ պատրաստելու և ամենատարբեր տեսանյութեր ստեղծելու:
MakeWebVideos-ում անիմացիոն տեսահոլովակ կարելի է ստեղծել ընդամենը 30 րոպեի ընթացքում: Գործիքը առաջարկում է մի քանի հարմար ձևանմուշներ, որոնք իդեալական համապատասխանում են մարքեթինգային հոլովակների համար:
Ընտրեք համապատասխան ձևանմուշ, ապա հետևեք երեք քայլերին, որպեսզի փոխեք գրաֆիկան, տեքստը և ֆոնային երաժշտությունը:
Պարզ խմբագրման ֆունկցիաներով, դուք կարող եք արագ ստեղծել HD տեսանյութեր,ներբեռնել կամ դրանք օնլայն տեղադրել: