Ճիշտ UX-տեքստ գրելու 9 կանոն

UX-տեքստը հեռու է գեղարվեստական ու տպավորիչ տեքստերից: Այստեղ պետք է հստակ, կարճ ուղղորդում առանց որևէ ավելորդ բառի: Հաճախ այս տեքստերը գրում է հենց դիզայները՝ օգտվելով մի քանի տարածված խորհուրդներից, որոնք այսօր կներկայացնենք ձեր ուշադրությանը:

1.    Օգտակար գործողություն առանց կրեատիվի
Այստեղ տեքստը փարոսի դեր պետք է խաղա ու ուղղորդի՝ ուր գնա օգտատերն ու ինչպես: Օրիգինալ լինելու փորձեր անել պետք չէ, մի՛ շեղե ընթերցողին գլխավորից:

2.    Հանե՛ք բոլոր ավելորդ բառերը
Այն ամենը, ինչը հեռացնելուց հետո նախադասության իմաստը չի փոխվի, պետք է անհապաղ հեռացնել: Փորձը ցույց է տալիս, որ գրեթե յուրաքանչյուր տեքստ հնարավոր է 2 անգամ կրճատել՝ պահպանելով մտքի էությունը:

3.    Անցում կատարե՛ք աբստրահումից դեպի կոնկրետացում
Որպեսզի օգտատերը Ձեզ ավելի լավ հասկանա, ամեն տեղ ավելացրե՛ք կոնկրետացում: Ինչու՞ են պետք աբստրահումներն ու ավելորդ բառերը, եթե դրանք պարզապես ծանրաբեռնելու են ընթերցողին:

4.    Մի՛ ծանրաբեռնեք օգտատերերին ավելորդ բացատրւթյուններով
Ինտերֆեյսի տարրերն իրենք են ասում՝ ինչ է պետք անել: Բացատրություններ գրե՛ք միայն այնտեղ, որտեղ առանց դրանց հնարավոր չէ կողմնորոշվել: 
 

5.    Հեռու՛ մնացեք բյուրոկրատիզմից և խոսակցական բառապաշարից
Հատկապես բանկային ծառայությունների ոլորտում հանդիպում ենք տերմինների, որոնք հասկանալն ու անգամ ընթերցելն առաջին անգամից բավականին բարդ է: Այդպես անել պետք չէ, օգտատերը պետք է հասկանա, որ շփվում է մարդու, այլ ոչ թե անկենդան համակարգի հետ: Ինչ վերաբերում է խոսակցական լեզվին, միշտ հարկավոր է հնարավորինս հեռու մնալ դրանից, քանի որ անգամ երիտասարդական TikTok հարթակում օգտատերերին հարգանքով դիմում են «Դուք»-ով:

6.    Անդեմ ձևակերպումներից հրաժարվել է պետք
Երբ մատուցում եք, ծառայություն ու որևէ տեղ չի երևում ձեր դեմքը, ստեղծվում է տպավորություն, որ այդտեղ չկա ձեր նշանակալի մասնակցությունը: Ուստի «դա արվում է»-ի փոխարեն սկսե՛ք օգտագործել «մենք անում ենք»-ը: 

7.    Մի՛ չարաշահեք էմոցիաների արտահայտումը
Սմայլիկները, անընդհատ կրկնվող «ուռա՜»-ներն ու այլ բացականչությունները, որպես կանոն, օգտատիրոջը չեն հետաքրքրում, ուստի ընկերասեր թվալու հարցում սմայլիկների առատ օգտագործումը հաստատ չի օգնի:  Միանգամից բոլոր էմոցիաներից հրաժարվել պետք չէ, պարզապես դիտարկե՛ք իրավիճակն օգտատիրոջ տեսանկյունից ու զգացմունքներ ցու՛յց տվեք այնտեղ, որտեղ տեսնում եք անհրաժեշտությունը:

8.    Ձգտե՛ք միանմանության 
Շատերն են խուսափում միանմանությունից՝ ձգտելով օգտագործել հոմանիշներ, որպեսզի տեքստն ավելի գունավոր լինի: Սակայն դա տեղին է գրականության մեջ, իսկ երբ խոսքը վերաբերում է ինտերֆեյսին, հարկավոր է տարբեր տեղերում օգտագործել նույն բառը:

9.    Հետևե՛ք ալգորիթմին
Եթե այս հոդվածում լիներ միայն մի կանոն, ապա այն կլիներ հետևյալը՝
Շարժվե՛ք հետևյալ սխեմայով՝
•    Կարևորը՝ սկզբում,
•    Բացատրությունները՝ մեջտեղում,
•    Էմոցիաները՝ վերջում:


Այսքանն էինք պատրաստվել այսօրվա թեմայի շուրջ, և հուսով ենք այս հոդվածը կօգնի Ձեզ տարբերել գրական և UX-տեքստերը: Հետաքրքրվա՞ծ եք ոլորտով, ընթերցե՛ք նաև Բրենդոնի «Վեբ կայքերի պատրաստում: Ինչպե՞ս ստանալ landing page» բլոգը, մաղթում ենք հաճելի ընթերցանություն:

Քանի որ Բրենդոն ընկերությունն արդեն տարիներ շարունակ հաճախորդներին է հանձնում յուրահատուկ ու օգտագործման մեջ հարմարավետ կայքեր, կարող եք ինքներդ համոզվել դրանում՝ աշխատելով մեզ հետ: Սեղմե՛ք այստեղ, եթե ցանկանում եք ծանոթանալ մեր կողմից մատուցվող ծրագրավորման ծառայություններին կամ քննարկել հետագա համագործակցության տարբերակները: