Վեբ դիզայնի թոփ 5 սխալները, որոնցից պետք է խուսափել

 

Առաջին տպավորությունների 94%-ը, որոնք այցելուների մոտ անվստահություն են առաջացնում կայքի նկատմամբ, կապված են դիզայնի հետ:

Անկախ նրանից՝ դուք նոր կայք եք ստեղծում, թե առկա կայքը վերափոխում, վեբ դիզայնում տարածված սխալներից խուսափելը կարող է օգնել ձեր բիզնեսին առանձնանալ ոլորտում որպես վստահելի ապրանքանիշ: 

Այս բլոգում մենք կկիսվենք վեբ դիզայնի 5 ընդհանուր սխալներով, ինչպես նաև ցույց կտանք, թե ինչպես կարող եք խուսափել դրանցից։ Այսպիսով, կկիսվենք Բրենդոնի կուտակած փորձով և կօգնենք ձեզ ստեղծել կայք, որը և՛ ներգրավում է ձեր լսարանին, և՛ վերածում է այցելուներին հաճախորդների: 

Որո՞նք են վեբ դիզայնում ամենատարածված սխալները:

Վեբ դիզայնի սխալները կարող են էապես ազդել կայքի օգտատերերի փորձի, ներգրավվածության և փոխակերպումների վրա: 

- Բեռնման դանդաղ արագություն 

- Ոչ արձագանքող վեբ դիզայն

- Գործողության ընդհանուր կոչեր (CTA)

- Անորոշ հաղորդագրություններ

- Խճճված ինտերֆեյս 

1. Բեռնման դանդաղ արագություն

Բեռնման դանդաղ արագությունը կարող է հանգեցնել կայքի այցելուների բացսական փորձի, և հավանական է, որ այցելուները լքեն կայքը մինչև այն ամբողջությամբ բեռնվելը: 

Գործոնները, որոնք նպաստում են բեռնման դանդաղ արագությանը, ներառում են ֆայլերի մեծ չափերը, հնացած ծածկագրերը և չափից շատ plug-in ֆայլերը։  Այս սխալից խուսափելու համար օպտիմիզացրեք ձեր մեդիա ֆայլերը՝ փոքրացնելով պատկերների և տեսանյութերի չափսերը, օգտագործեք ծույլ բեռնման տեխնիկան՝ բովանդակությունը միայն ըստ անհրաժեշտության բեռնելու համար:  Կարող եք նաև օգտագործել վեբ կայքի արագության գործիքներ, ինչպիսիք են Google PageSpeed Insights-ը և Pingdom-ը, ձեր կայքի բեռնման արագությունը վերահսկելու համար: 

Google PageSpeed Insights գնահատականը տատանվում է 0-ից 100-ի սահմաններում, իսկ ավելի բարձր միավորները ցույց են տալիս ավելի լավ կատարողականություն: 

Այն դասակարգվում է հետևյալ կերպ՝

0-ից 49 (կարմիր) ՝ վատ 

50-ից 89 (դեղին) ՝ միջին 

90-ից 100 (կանաչ) ՝ արագ

2․ Ոչ արձագանքող վեբ դիզայն

Ոչ արձագանքող վեբ դիզայնը վերաբերում է վեբ կայքի դասավորությանը, որը չի հարմարվում տարբեր էկրանների չափերին: Չարձագանքող դիզայնի մեջ տարրերը, ինչպիսիք են պատկերները և նավիգացիան, պահպանում են իրենց բացարձակ չափն ու դիրքը՝ անկախ օգտագործվող սարքից: 

Վեբ դիզայնի այս սխալը կարող է հանգեցնել օգտատիրոջ վատ փորձի, քանի որ այցելուները ստիպված կլինեն պտտել սարքը հորիզոնական։ 

Այս սխալից խուսափելու համար կիրառեք արձագանքող վեբ դիզայն, քանի որ այն ավտոմատ կերպով հարմարվում է էկրանի տարբեր չափերին՝ ապահովելով օգտատերերի անթերի փորձ՝ անկախ սարքից:

3․ Գործողության ընդհանուր կոչեր (CTAs)

CTA-ն խրախուսում է այցելուին կատարել կոնկրետ գործողություն: Սա կարող է լինել կոճակ՝ «Սեղմեք այստեղ բաժանորդագրվելու համար»: Վեբ դիզայնում  հստակ CTA-ների բացակայությունը վերաբերում է անորոշ հաղորդագրություններով CTA կոճակների՝ օրինակ,   «Իմանալ ավելին» կամ «Տեսնել ավելին»: 

Վեբ դիզայնի այս սխալը կարող է հանգեցնել շփոթության և փոխակերպումների բաց թողնված հնարավորությունների, քանի որ օգտվողը չգիտի, թե կոնկրետ ինչ է կա կոճակի հետևում:

Փաստորեն, անհատականացված, դետալային CTA-ները 202% ավելի լավ են գործում, քան ընդհանրական  CTA-ները:

Այս սխալից խուսափելու համար սահմանեք հստակ և գործող CTA-ներ՝  օգտատիրոջ ակնկալիքները սահմանելու և օգնելու նրանց հասկանալ, թե ինչ կա այն կոճակի հետևում, որի վրա պատրաստվում են սեղմել: 

Օրինակ, եթե ցանկանում եք, որ այցելուն գնումներ կատարի, ներառեք «Գնեք հիմա» կոճակը: 

4. Անորոշ հաղորդագրություններ

Անորոշ հաղորդագրությունները վերաբերում են բովանդակությանը, որը ցույց չի տալիս ձեր առաջարկած ծառայությունների կամ արտադրանքի եզակիությունն ու ինքնատիպությունը։ 

Այս սխալից խուսափելու համար ընտրեք արդյունավետ ուղերձներ՝ հենց վերևում, որպեսզի տեղեկացնեք լսարանին, թե ինչ է առաջարկում ձեր ապրանքանիշը և ինչն է ձեզ առանձնացնում մրցակիցներից: 

5․ Խճճված ինտերֆեյս

Խճճված ինտերֆեյսը վեբկայքի դասավորությունն է, որը տեսողականորեն ճնշող է, զբաղված և չդասակարգված: Դա տեղի է ունենում, երբ փորձում եք չափազանց շատ տեղեկատվություն տեղադրել մեկ էջում, ինչը շեղում է այցելուների ուշադրությունը կարևորից անկարևորի վրա։ 

Այս սխալից խուսափելու համար ներառեք սպիտակ տարածություն՝ ավելի մաքուր և կազմակերպված դասավորություն ստեղծելու նպատակով: Սպիտակ տարածությունը կարող է բաժանել բովանդակությունը և օգնել աչքերին հանգստանալ՝ հեշտացնելով կենտրոնացումը հիմնական տարրերի վրա, ինչպիսիք են բովանդակությունը և CTA-ները:

Բլոգում թվարկված բոլոր սխալները հանգեցնում են վատ վեբ դիզայնի, ինչպես նաև օգտագործողի բացասական փորձի։  Այսպիսով, եթե դուք նախատեսում եք ստեղծել կայք ձեր բիզնեսի համար, կարող եք ծանոթանալ Բրենդոնի կատարած աշխատանքներին, որոնք կենտրոնացած են ապահովելու օգտատերերի դրական փորձ, բարձր թրաֆիկ և conversion rate։