Ելույթների ժամանակ, հատկապես երբ խոսքը մեծ լսարանի մասին է, հուզմունքը բավականին մեծ է։ Սակայն իրականում անհանգստությունը նորմալ է: Բոլորն են անհանգստանում, նույնիսկ ամենափորձառուները։ Եթե դուք ընդհանրապես չեք անհանգստանում, սա կարմիր դրոշ է, քանի որ ամենայն հավանականությամբ ձեր ելույթի հանդեպ անտարբեր եք: Միգուցե ձեզ պարզապես չի հետաքրքրում, կամ գուցե ձեր առողջ ինքնավստահությունը վերածվել է վտանգավոր չափից ավելի ինքնավստահության: Բրենդոնի այսօրվա բլոգում կխոսենք մի քանի հնարքի մասին, որոնք կօգնեն հաղթահարել անհանգստությունը և ավելի լավ ելույթ ունենալ։
1. Լավ պատրաստված եղեք
Մենք շատ ավելի քիչ վախենում ենք սխալներից, որտեղ գործընթացը հասցրել ենք ավտոմատացման: Սակայն իրականում հուզվում ենք ելույթի ընթացքում կիքսերից։ Նախապես պետք է պատրաստել իրական ելույթը բոլոր ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։
2. Մի փոխեք ներկայացումը
Բացարձակ ցանկացած ներկայացման մեջ դուք միշտ կարող եք գտնել մի բան, որը ցանկանում եք փոխել և բարելավել: Բայց ձեզ պետք չեն կատարյալ սլայդներ: Գնահատման և ընկալման հիմնական տարրը դուք կլինեք: Նույն սկզբունքը գործում է լավ սլայդների դեպքում: Եթե նրանք չեն համապատասխանում ձեր կատարմանը, ապա դրանց արժեքը ուղղակի կորում է։
3. Ուսումնասիրեք բեմը
Գիտե՞ք պատմական ֆիլմերի այդ տեսարանները, որտեղ հրամանատարը ոտքերով շրջում է ապագա ճակատամարտի վայրով։ Դուք պետք է անեք ճիշտ նույնը: Գտեք հարմար կետեր, հասկացեք, թե որտեղից կարող եք տեսնել բոլորին և որտեղ պետք է կանգնել, որպեսզի չկուրանաք լուսարձակների տակ։
4. Լսեք այլ բանախոսների
Որպես կանոն, այնտեղ, որտեղ սովորական մարդիկ են լինում, սխալվում են, անհանգստանում են, ընդհանրապես ամեն ինչ նույնն է, ինչ քեզ հետ է կատարվում կամ նույնիսկ ավելի վատ։
5. Դահլիճում մարդ գտեք
Ցանկացած հանդիսատեսի մեջ կան նորմալ մարդիկ։ Երբ ինչ-որ բան սխալ է լինում, սենյակը նեղ է կամ լսարանը՝ դժգոհ, գտեք այնտեղ մարդ, ով բարեհամբույր է ձեզ հետ և պատմեք նրան ամեն ինչ: Կարևոր չէ, թե ինչու եք մարդուն դուր գալիս: Միգուցե նա ձեր ընկերն է կամ գործընկերը: Կամ նրան դուր է եկել ձեր կամ ձեր նոր սպորտային կոշիկների տեսքը: Կամ նա ընդհանրապես ոչ մի համակրանք չունի քո հանդեպ, և դա քեզ ուղղակի թվաց։ Կարևոր չէ, գլխավորը գտնելն է։
Այս մի քանի հնարքը կօգնեն Ձեզ գրավել լսարանի վստահությունը և ունենալ հաջողված ելույք։ Շարունակեք հետևել Բրենդոնի բլոգին, ինչպես նաև ընթերցեք <<Մարքեթինգային 4 կրեատիվ հնարք>> բլոգը։