Ինչպե՞ս նայել մրցակիցների գովազդները Facebook-ում և Instagram-ում

Մրցակիցներ վերլուծությունը, նրանց մասին հնարավորինս շատ տեղեկատվության պարզումը ցանկացած բիզնեսին պետք է ուղեկցի ողջ գործունեության ընթացքում՝ սկսած անգամ նախնական գաղափարի առաջացումից: Հիմա, երբ բիզնեսը օֆֆլայնից զատ շատ ակտիվ գործում է օնլայն դաշտում, մրցակիցներին պետք է հետևել նաև այստեղ: Ֆեյսբուքը հենց այս խնդիրներին պարզ լուծում տալու նպատակով ստեղծել է «Библиотека рекламы»  կամ «Ad Library»գործիքը, որի օգնությամբ կկարողանանք նայել գովազդային հայտարարությունները, որոնք տեղադրվել են, օրինակ, Facebook-ում, Instagram-ում, WhatsApp-ում և այլ հարթակներում ցանկացած գովազդատուի կողմից:

 

Ինչպե՞ս տեսնել մրցակցի գովազդը անգամ առանց այս գործիքի կիրառման

Ենթադրենք՝ ցանկանում եք իմանալ՝ ինչ գովազդներ են տեղադրում շինարարական աշխատանքներով զբաղվող մրցակիցները: 
1.    Մտնում ենք Ֆեյսբուք, և կարող ենք անգամ առանց այս գործիքից օգտվելու միանգամից մտնել որոնման դաշտ:
2.    Որոնման տողում գրում ենք, օրինակ, տների շինարարություն՝ ֆիլտրի հատվածում ընտրելով ցանկալի տարածաշրջանը:
3.    Ընտրում ենք Էջեր հատվածը, որպեսզի արդյունքների դաշտում ներառվեն միայն բիզնես էջերը, քանի որ հենց դրանց միջոցով է տեղադրվում գովազդային հայտարարություն, և Ինստագրամի էջերը կցվում են հենց դրանց: 
4.    Անցնում ենք երևացող էջերով և մտնում յուրաքանչյուրի աջ մասում երևացող «Page Transparency» կամ «Позрачность страницы»:
5.    «Подробнее» կոճակին սեղմելով՝ կտեսնեք, թե կա՞ արդյոք որևէ միացված գովազդ տվյալ էջում:


Նյութի սկզբում նշված գործիքում  դուք կտեսնեք ընտրված խմբի մասին մոտավոր հետևյալ ինֆորմացիան՝  

Գովազդը հնարավոր է ֆիլտրել ըստ երկրի, դասավորել ըստ ժամանակագրության, ընտրել հարթակը՝ Facebook, Instagram, Audience Network, Messenger:
Անընդհատ հետևեք մրցակիցներին, գուցե նրանց արդյունավետ արշավները կամ սխալները տան ձեր թիմին նոր մտքեր կամ դնեն ճիշտ ուղու վրա:
Իսկ եթե վարում եք կամ չատրաստվում եք բացել բիզնես էջ, հարկավոր է ամեն բան սկսել հրապարակումների պլանավորումից: Իսկ այս թեմայի շուրջ Ֆեյսբուքը առաջարկ ունի, որին կարող եք ծանոթանալ մեր նախորդ նյութերից մեկում՝ Facebook-ն առաջարկում է օրացույցի շաբլոն սոցցանցերի կոնտենտի համար:
Իսկ բոլոր նրանց, ում հետաքրքրում է բիզնես էջերի պրոֆեսիոնալ առաջխաղացումը սոցկայքերում, Բրենդոնն առաջարկում է SMM ծառայությունների փաթեթներ, որոնց մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 055 999 015: