Փորձել առաջ խաղացնել ապրանքներն ու ծառայություններն Ինստագրամում առանց կոնտենտ պլանից օգտվելու նման է մթության մեջ խարխափելով դեպի նպատակն ընթանալուն, երբ թվում է, թե ամեն ինչ պատկերացնում ես, սակայն չկա որևէ հստակություն, ու ցանկացած անզգույշ քայլ կարող է բերել տապալման: Այս ուղևորությունն ավելի անվտանգ ու նպատակային է դարձնում կոնտենտ պլանի մշակումը, ու այսօրվա բլոգը նվիրված է հենց Instagram-ի կոնտենտ պլանի կազմման ընթացքում արվող տիպիկ սխալներին:
Չկա նպատակ
Որպես նպատակ կարող է հանդես գալ ցանկացած բան՝ նոր հետևորդների, լիդերի, մեկնաբանությունների, հավանումների, գնումների որոշակի քանակ: Ցանկանում եք կոնտենտ պլան գրել 2 շաբաթվա համա՞ր, մանրամասն նկարագրե՛ք, թե ինչ եք ակնկալում այդ ընթացքում արվող հրապարակումներից, ի՞նչ են դրանք տալու: Սա թույլ կտա հետագայում ճշտումներ մտցնել ռազմավարության մեջ,բացահայտել արդյունավետ կոնտենտի տեսակներն ու բացառել անարդյունավետները:
Չեք ճանաչում թիրախային լսարանին
Ինքներդ փորձե՛ք վերածվել հաճախորդի, հասկանալ՝ ինչ է նա ուզում, որ տեղեկատվությունը կլինի հետաքրքիր ու օգտակար նրա համար:
Անորակ նկարներ
Պետք է հիշել, որ Instagram-ը, նախ և առաջ, գեղեցիկ նկարներից է կազմված: Մարդիկ մտնում են այստեղ վիզուալ էսթետիկայի համար, ուստի լավ տեսախցիկն ու ոճային, բայց միևնույն ժամանակ հնարավորինս բնական լուսանկարներ ստանալու հմտությունը սոցկայքում հաշվի վարման առանցքային կետերն են:
Շատ ծանր, լուրջ տեքստեր
Instagram-ի հիմնական լսարանը 1980-2000թթ.. ծնվածներն են, ուստի տեքստերը պետք է լինեն հնարավորինս պարզեցված, ընկալման համար պարզ ու ոչ շատ երկար: Պետք է նաև հիշել, որ Ինստագրամում կա նիշերի սահմանափակում. տեքստը պետք է լինի առավելագույնը 2000 նիշի սահմաններում:
Սխալներով տեքստեր
Սա մեծ հարվածի տակ է դնում ինչպես անձնական էջի տիրոջ, այնպես էլ բիզնեսի հեղինակությունը: Անպայման ստուգել է պետք տեքստերը, եթե հնարավորություն կա անգամ հատուկ ստուգող ծառայությունների միջոցով: Հաստատ կկարողանաք նմանատիպ անվճար ծառայություններ գտնել:
Չի պահպանվում գովազդային ու օգտակար հրապարակումների հարաբերակցությունը
Ինստագրամում հրապարակումների ճիշտ հարաբերակցությունը հետևյալն է՝
Իսկ որքա՞ն ժամանակի համար է հարկավոր մշակել կոնտենտ պլանը: Ամիսը շատ է, իսկ շաբաթը՝ քիչ: Օպտիմալ ժամկետ է համարվում 2 շաբաթը: Այսպես հարմար է ինչպես արդեն արված հրապարակումների վերլուծությունը, այնպես էլ նոր հրապարակումների պլանավորումը:
Եթե հետաքրքրված եք այս հարթակով, խորհուրդ ենք տալիս նաև ընթերցել «Ի՞նչ story տեղադրել Ինստագրամում: 9 հետաքրքիր գաղափար»՝ սեղմելով այստեղ:
Իսկ գիտե՞ք, որ Ձեր բիզնեսն ունի ամբողջ աշխարհով տարածվելու պոտենցիալ, որը կարող է իրական դառնալ թվային մարքեթինգի գործիքների պրոֆեսիոնալ կիրառման միջոցով: Կապնվե՛ք մեզ հետ 055 999 015 հեռախոսահամարով, գրե՛ք մեր Ֆեյսբուքյան էջին կամ [email protected] հասցեին, և կստանաք պատկերացում այն մասին, թե ինչպես է կարող կազմակերպվել Ձեր բիզնեսի առաջխաղացումը սոցկայքերում, բջջային հավելվածներում, վիդեոհարթակներում և տասնյակ հազարավոր այլ կայքերում: Սա հնարավորություն կտա ապահովել բրենդի ճանաչելիության բարձրացում ու վաճառքների աճ բավականին կարճ ժամանակահատվածում: