Մարքեթինգային սխալներ, որոնցից պետք է խուսափել

 

Ռիսկը բիզնեսի անբաժանելի մասն է: Մարքեթինգը ռիսկերից մեկն է։ Նոր ապրանքանիշի արշավում ներդրումներ կատարելը կամ ավելի լավ CRM-ի կիրառումը փոքր ռիսկեր են բիզնես որոշումների առումով։

Սակայն, միշտ պետք է հիշել, որ գրագետ մարքեթինգը հաջողակ բիզնեսի անբաժանելի մասն է:

Մենք հավատում ենք, որ երբեմն սխալները կարող են լինել դրական փորձ (դրանք օգնում են սովորել, ինչի շնորհիվ էլ մենք աճում ենք), բայց դուք կարող եք խնայել շատ ժամանակ, էներգիա և գումար՝ խուսափելով որոշ սխալներից: Ստորև մենք կանդրադառնանք 5 մարքեթինգային սխալներից, որոնցից պետք է խուսափեն փոքր բիզնեսի սեփականատերերը:

Մարքեթինգային պլան չստեղծելը․ առանց մարքեթինգային պլանի ձեր բիզնեսը խթանելու փորձը նման է փակ աչքերով հագուստ գնելուն: Հնարավոր է, որ ձեր բախտը բերի և հասնեք ցանկալի արդյունքի, բայց, ամենայն հավանականությամբ, շատ ժամանակ և գումար կկորցնեք։ Ձեզ անհրաժեշտ է մարքեթինգային պլան:  

Չհասկանալը, թե ինչով է տարբերվում ձեր բիզնեսը մյուսներից․ ձեր բիզնեսը նման չէ մյուսներին: Եթե ​​դա չլիներ, դուք, հավանաբար, ընդհանրապես չէիք սկսի աշխատել: Ձեր բիզնեսի արդյունավետ մարքեթինգի համար դուք պետք է բացահայտեք, թե ինչն է ձեզ առանձնացնում ձեր մրցակիցներից: Սկսեք՝ ստեղծելով եզակի վաճառքի առաջարկ (USP), որը կարող եք հղում կատարել ձեր մարքեթինգային արշավի ընթացքում:

Վաճառել ապրանք կամ ծառայություն բոլորին․ փոքր բիզնեսի սեփականատերերի կողմից շատ տարածված սխալներից մեկը բոլորին դիտելն է որպես պոտենցիալ հաճախորդի: Թեև դա կարող է ճիշտ լինել, դուք կարող եք վաճառել ապրանք կամ ծառայություն, որը գրավում է լայն լսարանի համար, բայց երբ խոսքը գնում է մարքեթինգի մասին, դուք պետք է սահմանափակեք այդ լսարանը մինչև թիրախային խումբ:  

Վախ սոցիալական ցանցերից․ սոցիալական ցանցերը արագ թափ են հավաքում և արագորեն դարձել են փոքր բիզնեսի սեփականատերերի համար առավել մատչելի և արդյունավետ մարքեթինգային մեթոդներից մեկը: Եթե ​​կարողանաք կենտրոնացնել ձեր ջանքերը և առավելագույնս օգտագործել ձեր ժամանակը սոցիալական ցանցերում, ապա լավ արդյունքների կհասնեք։ Բայց պետք է հաշվի առնել, որ նախ պետք է ճիշտ սոցցանց ընտրել, և երկրորդ՝ պետք է հստակ հասկանալ, թե ինչ նպատակներ ունեք այնտեղ։

Անտեսելը մրցակիցներին․ Չնայած դուք պետք է առանձնանաք ձեր մրցակիցներից, դուք նաև շատ բան կարող եք սովորել նրանցից: Օրինակ, կարող եք ուսումնասիրել, թե ինչ են անում ձեր մրցակիցները սոցիալական ցանցերում։ Կարող եք SWOT վերլուծություն կատարել յուրաքանչյուր խոշոր մրցակցի և այնուհետև ձեր սեփական բիզնեսի վերաբերյալ՝ բացահայտելու մարքեթինգային նոր հնարավորությունները:

SWOT վերլուծությունը ցույց է տալիս բիզնեսի ուժեղ և թույլ կողմերը, դրա հնարավորություններն ու սպառնալիքները: Ձեր բիզնեսի և այլ բիզնեսի համար այս գործոններից յուրաքանչյուրը որոշելը ձեզ պատկերացում կտա, թե ինչպես կարող եք հաղթել մրցակիցներին:

Այժմ, երբ դուք գիտեք, թե որն է լավագույնը մարքեթինգային արշավի ընթացքում, կենտրոնացեք դրա վրա և քայլեր ձեռնարկեք այդ ուղղությամբ: Սկսեք կազմել ձեր մարքեթինգային պլանը՝ ավելի շատ նոր հաճախորդներ ներգրավելու համար: Իսկ եթե ուզում եք այդ ճանապարհն անցնել պրոֆեսիոնալ գործընկերոջ ուղեկցությամբ, BrandOn մարքեթինգային ընկերությունը միշտ ձեր կողքին է՝ օգնելու և խթանելու ձեր բիզնեսը։