2023-ի թվային մարքեթինգի լավագույն արշավները

 

Հաջող թվային մարքեթինգային արշավների ուսումնասիրությունը կարող է նոր գաղափարներ տալ ձեր սեփական ապրանքանիշի համար:

Բրենդոնն առանձնացրել է 2023 թվականին կայացած ընկերությունների լավագույն մարքեթինգային արշավների ցանկը: Արշավները ներառում են գեներատիվ AI, ինֆլյուենսերների ներգրավում, անսովոր գործընկերություններ, ֆիզիկական թռուցիկներ և այլ հետաքրքիր տարրեր։

1․ McDonald's: Grimace's Birthday

2023թ․-ի ամռանը McDonald’s-ը արշավ է կազմակերպել՝ նշելու Գրիմասի ծննդյան օրը: Հաճախորդները կարող էին պատվիրել տարեդարձի օրվա կերակուր, որը ներառում էր սահմանափակ քանակությամբ մանուշակագույն շեյք: McDonald’s-ը նաև թողարկեց բացառիկ տեսախաղ և Գրիմասիի կերպարով ոգեշնչված ապրանքներ, իսկ երկրպագուները կարող էին այցելել McDonald's-ի ինստագրամյան սթորի և կիսվել իրենց սիրելի ծննդյան նկարով “add yours” սթիքերի միջոցով: Յուրաքանչյուր տարածված լուսանկարի համար McDonald’s-ը $5 (մինչև 200,000 դոլար) նվիրաբերեց Ronald McDonald House բարեգործական հիմնադրամին:

Ի պատասխան՝ արշավի հետևորդ Օսթին Ֆրեյզերը TikTok-ում տարածեց 10 վայրկյանանոց տեսանյութ, որտեղ նա փորձում է շեյքը, իսկ հետո կադրը փոխվում է, որտեղ հերոսը պառկած է գետնին, իսկ բերանի շուրջը մանուշակագույն շեյքն է։ Ըստ McDonald’s-ի սոցիալական մեդիա մարքեթինգի ղեկավար Գիյոմ Հուինի՝ արշավը և դրա արդյունքում օգտատերերի կողմից ստեղծված բովանդակությունը  ապշեցուցիչ արդյունքների են հանգեցրել․ ամենաքիչը ութ օրվա ընթացքում այն դարձել է X-ի գլխավոր թրենդը, իսկ TikTok-ի լավագույն երեք հեշթեգերը հենց այդ արշավի մասին էին: 

 McDonald's: Grimace's Birthday

2․ Nike-ի «Dream Crazy» արշավը

Nike-ը շարունակեց հզոր սթորիթելինգի  իր ավանդույթը «Dream Crazy» արշավով։ Այս գովազդային արշավը կենտրոնացած էր մարզիկներին ոգեշնչելու վրա՝ անկախ խոչընդոտներից գերազանցելու իրենց հնարավորությունները և հասնելու իրենց երազանքներին։ Հանրաճանաչ մարզիկների և այլ հերոսների մասնակցությամբ արշավը մեծ արձագանք գտավ ամբողջ աշխարհում: Nike-ի կողմից սոցցանցերի օգտագործումը՝ ցույց տվեց ազդեցիկ պատմությունները թվային ոլորտին համապատասխանեցնելու  նրանց կարողությունը:

3․ Spotify-ի "Wrapped 2023"

Spotify-ի ամենամյա «Wrapped» արշավը դարձել է շատ սպասված իրադարձություն, և 2023 թվականը բացառություն չէր: Այդ տարի Spotify-ը ներկայացրեց նոր ինտերակտիվ գործառույթներ, որոնք օգտատերերին թույլ տվեցին ուսումնասիրել իրենց երաժշտական ​​սովորությունները։ Տվյալների վերլուծության և օգտատերերի ներգրավվածության նորարարական օգտագործումը արշավը դարձրեց տարվա ամենահայտնի մարքեթինգային արշավներից մեկը:

Spotify "Wrapped 2023"

4․ Կոկա-Կոլայի «Իրական մոգություն» մարքեթինգային արշավը 

Coca-Cola-ի «Real Magic» գովազդային արշավը կենտրոնացած էր թվային աշխարհում ամուր կապեր ստեղծելուն: Համագործակցելով հանրաճանաչ ազդեցիկ մարդկանց հետ և օգտագործելով AR փորձառությունները՝ Coca-Cola-ն ստեղծեց ինտերակտիվ գովազդներ։ Ավանդական մարքեթինգի համատեղումը ժամանակակից տեխնոլոգիաների հետ օգնեց Coca-Cola-ին ամրապնդել իր ապրանքանիշի ներկայությունը և կապ հաստատել ավելի երիտասարդ լսարանի հետ:

 5. Տեսլայի «Ինքնավար ապագան»

Tesla-ի «Ինքնավար ապագա» արշավը ընդգծեց իրենց ինքնակառավարման տեխնոլոգիայի առաջընթացը: Օգտագործելով մի շարք գրավիչ տեսանյութեր և ինտերակտիվ ցուցադրություններ՝ Tesla-ն ընդգծեց իրենց ինքնավար մեքենաների հնարավորություններն ու առավելությունները: Արշավն արդյունավետ կերպով օգտագործեց թվային հարթակները՝ ամրապնդելով Tesla-ի դիրքը՝ որպես նորարարության առաջատար:

2023 թվականի լավագույն թվային մարքեթինգային արշավները ցույց տվեցին, թե ինչպես են մարքեթինգային ընկերությունները սահմանում նոր չափանիշներ գովազդային աշխարհում:  Այս արշավները արժեքավոր պատկերացումներ են տալիս այն մասին, թե ինչն է դարձնում թվային մարքեթինգային արշավն իսկապես հաջողակ: