Яндекс-ը թողարկում է տուրբո-էջեր ինտերնետ-խանութների համար

Ավելի վաղ Яндекс-ի թիմը հայտարարել էր, որ 2018-ի ամռանը խանութներին հնարավորություն կտա ստեղծել ապրանքների քարտեր տուրբո ֆորմատով: Զարգացման մասնագետները ոչ միայն կատարեցին իրենց խոստումը, այլ նաև արեցին ավելին` հնարավորություն տվեցին ամբողջությամբ աշխատել զամբյուղի հետ և ավտոմատ կերպով  ձևակերպել նեյրոնային ցանցեր օգտագործող նմանատիպ ապրանքատեսակների առաջարկները:

Բացի այդ թույատրելի է նաև YML ֆորմատը, որը օգտագործվում է Яндекс մարկետում և վեբմաստերի գործընկեր  «Ապրանքներ և գներ»  ծրագրում, որպեսզի խանութները կարիք չունենան ստեղծելու առանձին ֆիդ տուրբո-էջերի համար: Վերջին նորարարությունը առայժմ թողարկված է β տարբերկով:

Այժմ ինտերնետ-խանութի միացումը տուրբո էջերին դարձել է շատ հեշտ: Դրա համար անհրաժեշտ է`

  • տեղափոխվել Վեբմաստերի տուրբո-էջերի համար նախատեսված տվյալների ներբեռնման բաժին,
  • YML-ում նշել ապրանքների տվյալների հղումը,
  • Վեբմաստերում նշել խանութի զամբյուղի հասցեն, որում պետք է տեղադրվի գնված ապրանքը,
  • Պահպանել արված փոփոխությունները

Ահա այդպիսի էջի օրինակ.
Пример турбо-страницы

Ինչպես երևում է վերը նշված նկարում, ապրանքի տուրբո-էջում կա.

  • ապրանքի մոդելը,
  • ապրանքի ակտուալ գինը,
  • ապրանքի նկարագրությունը,
  • ապրանքի պարամետրերը (գույն, չափս և այլն),
  • ապրանքը արկղ ավելացնելու կոճակ,
  • տեղեկատվական բաժիններ բացվող բլոկի ձևով,
  • առաքման պայմաններ,
  • ապրանքի կամ ծառայության նկարագրություն
  • զեղչեր:

Հենց որ մասնագետները վստահ լինեն, որ կատարել են խանութի սեփականատերերի բոլոր հիմնական ցանկությունները, նրանք այդ ֆունկցիոնալությունը կհանեն β ռեժիմից և կավելացնեն տուրբո-էջի կարգավորումներում: Այնուամենայնիվ արդեն բոլոր հետաքրքրված խանութներին առաջարկվում է օգտագործել այս նոր հնարավորությունը: Գործընկերների հետ այս նոր գործառույթի թեստավորումը տվել է լավ արդյունքներ: