YouTube-ը արգելեց վիդեոները, որոնցում ասվում է, որ կորոնավիրուս գոյություն չունի կամ դա 5G-ի հետևանք է

Ապատեղեկատվության տարածումը հատկապես նման պահերին կարող է շատ կործանարար հետևանքներ ունենալ, ուստի բոլոր այն հարթակները, որոնք ինֆորմացիայի մասսայական տարածման հնարավորություն ունեն, խստացնում են դրա հրապարակման պայմանները: YouTube-ը ներկայացրել է կանոններ, որոնք արգելում են հրապարակել COVID-19-ի մասին կոնտենտ, որը կարող է հանգեցնել առողջական ծանր հետևանքների: Ծառայությունը թվարկել է տեղեկատվության տեսակները, որոնք արգելվում է տարածել վիդեոհոլովակներում՝

•    Հոլովակներում կոչ է արվում չդիմել բժշկի և բուժել կորոնավիրուսը տնային պայմաններում՝ օգտագործելով ոչ ավանդական միջոցներ:
•    Հոլովակներում պնդում են, որ վիրուսն առհասարակ գոյություն չունի կամ մահացու չէ: 
•    Հոլովակում կոչ են անում վիրուսը բուժել արարողակարգերի և աղոթքների միջոցով:
•    Պնդում են, որ կա պատվաստանյութ կամ դեղամիջոց կորոնավիրուսի դեմ:
•    Փորձում են համոզել օգտատերերին, որ COVID-19-ը վիրուս չէ և վարակիչ լինել չի կարող:
•    Պնդում են, որ կորոնավիրուսը չի տարածվում որոշակի կլիմայական և աշխարհագրական պայմաններում, ինչպես նաև կան մարդիկ, որոնց վրա այս վիրուսը չի ազդում:

Եթե փորձենք ավելի հստակ օրինակներ բերել, ապա ահա թե ինչպիսի հոլովակներ են արդեն իսկ հրապարակվել և արգելափակվել՝
•    Հոլովակում ներկայացվել են չհիմնավորված փաստեր, որոնք բացառում են, որ այսպիսի ինֆեկցիա գոյություն ունի:
•    Մարդկանց առաջարկում են պահել շունչը, և եթե դա ստացվում է, ապա վստահաբար նա կորոնավիրուս չունի, և հակառակը:
•    Վիդեոհոլովակում կոչ են անում հրաժարվել ասիական սննդից, քանի որ դրա միջոցով հնարավոր է վարակվել կորոնավիրուսով:
•    Եղել է հոլովակ, որում ասվել է, որ կորոնավիրուսից օդը կարելի է մաքրել հրավառության միջոցով:
•    Քիչ չեն պնդումները, որ կորոնավիրուսը 5G ցանցի ճառագայթման հետևանք է:
•    Վստահաբար ասում են, որ վիրուսը տաք կլիմայով երկրներում չի տարածվում: Իհարկը ներկայիս թվերը խոսում են լրիվ այլ բանի մասին:
•    Վիդեոներ այն մասին, որ սոցիալական հեռավորությունը և ինքնամեկուսացումը վիրուսի կանխարգելման արդյունավետ միջոցներ չեն:

YouTube-ը զգուշացնում է, որ այս կանոնները խախտող բոլոր հոլովակները կջնջվեն, իսկ հեղինակին այդ մասին տեղյակ կպահվի էլեկտրոնային փոստի միջոցով: 3 խախտումից հետո ալիքը կարգելափակվի: 
Սիրելի ընթերցողներ, եղեք ուշադիր և անպայման ֆիլտրեք կոնտենտը նախքան ինֆորմացիան լուրջ ընդունելը կամ կիրառելը: Հետևեք միայն պաշտոնական աղբյուրներին և եղեք առողջ:
Իսկ Բրենդոնը խորհուրդ է տալիս օրն օգտակար անցկացնել և ընթերցել ևս մեկ նյութ՝ YouTube-ը թեստավորում է «Այս վիդեոյի պրոդուկտները» ֆունկցիան: