11 անվճար վեբինարներ ինտերնետ-մարքեթինգի մասին, հուլիս 2019

Ինտերնետ-մարքեթինգն այժմ ամենադինամիկ զարգացող ու հետաքրքիր ոլորտներից է, ու մեր բլոգում մի զգալի բաժին կազմում են հենց այս մասին ամեն օր հրապարակվող նյութերը: Մարքեթինգի այս բաժնից միշտ իրազեկ լինելու համար հարկավոր է անընդհատ հետևել թարմացումներին, ու մեր այսօրվա նյութում հավաքել ենք աղբյուրներ, որոնցում առաջիկայում սպասվում են անվճար մասնագիտական վեբինարներ: Սեղմելով անվանումներին՝ կհայտնվեք վեբինարի էջում:

Հուլիսի 9 - «Հիմնական սխալները, որոնք հանդիպում են Yandex.Direct-ով և Google Ads-ով գովազդ սկսելիս»

Ցույց կտրվի՝ ինչպես խուսափել գովազդային բյուջեի վատնումից, միացնել Метрика և Analytics հաշվիչներն ու կատարել ենթադրություններ:

 

Հուլիսի 9 - «Կոնտեքստային գովազդ Яндекс.Директ-ում»

Այստեղ ավելի մանրամասն կպատմվի այս հարթակի, դրա գլխավոր կարգավորումների, ցուցադրման սկզբունքների, ռեմարքեթինգի մասին:

 

Հուլիսի 10 - «Ինչպե՞ս 2019-ին առաջ մղել բջջային հավելվածները»

Ինչպե՞ս ընտրել բանալի բառեր, որտեղի՞ց ստանալ անվճար թրաֆիկ, ինչպե՞ս բարելավել Google Play-ի և App Store-ի էջը, ի՞նչ է ASO-ն և ինչպե՞ս այն օգտագործել: 

 

Հուլիսի 10 - «Ինչպե՞ս օգտագործել արտաքին կոնտենտ մարքեթինգը»

Ինչպե՞ս եք կարող ցանցում տարածել կոնտենտը, հարկավո՞ր են արդյոք ձեզ  ԶԼՄ-ների հրապարակումներն ու ինչպ՞ս է պետք պայմանավորվել նրանց հետ:

 

Հուլիսի 10-12 - «Ինստաօր 2.0»

Այստեղ լինելու է ամեն ինչ Ինստագրամի մասին՝ ինչպե՞ս կոնտենտ գրել, ինչպե՞ս պահել  հետևորդներին, ինչպե՞ս ճիշտ շփվել նրանց հետ, ինչպե՞ս է աշխատում տեքստ+նկար համադրությունը: Այս վեբինարն անվճար հասանելի է միայն առաջին օրը՝ հուլիսի 10-ին:

 

Հուլիսի 11 -  «Անալիտիկայի միացում ու կարգավորում Google Tag Manager-ի օգտագործմամբ»

Կօգնի հեշտացնել Яндекс.Метрика-ի, Google Analytics-ի և Facebook.Pixel-ի հետ կապված աշխատանքը: Կսովորեցնի օգտվել այն ամենից, ինչով հնարավոր է հետևել կայքում տեղի ունեցող կոնվերսիաներին:

 

Հուլիսի 11 - «Ինչպե՞ս գտնել SEO կարգավորողի»

Այստեղ կբացատրվի՝ ինչպես ընտրել SEO կարգավորողին ու ստուգել նրա աշխատանքի արդյունքները: Կսովորեք, թե ինչպես վճարել միայն այն ամենի համար, ինչը ձեզ եկամուտ է բերում:

 

Հուլիսի 16 - «Վերլուծել գովազդն ու բարձրացնել դրա արդյունավետությունը՝ օգտագործելով Яндекс.Метрика»

Վեբինարում կդիտարկվեն Յանդեքս Մետրիկայի աշխատանքի հետ կապված հիմնական նրբությունները՝ սկսած հաշվիչի կցումից մինչև գովազդային թրաֆիկի վերլուծություն: Սփիքերները խոստանում են նաև բոնուսներ:

 

Հուլիսի 17 - «SEO-ում հանդիպող ամենատարածված մոլորությունները»

Ձեզ կպատմեն, թե ինչ կեղծիքների եք կարող հանդիպել այս ոլորտում, ինչ նիշաների համար է օպտիմիզացումն անիմաստ ու ինչպես կազմել SEO ռազմավարություն:

 

Հուլիսի 17 - «Ցանցում համբավը կառավարելու մեթոդները»

Այս վեբինարի շրջանակներում պարզ կդառնան այնպիսի անհասկանալի տերմիններ, ինչպիսիք են  ORM-ն, SERM-ը և այլն: Կքննարկվի, թե ինչ ընկերություններին է անհրաժեշտ համբավի կառավարումն, ինչ է պահանջում շուկան, ինչպես են հավաքվում կարծիքները կայքերի մասին:

 

Հուլիսի 18 - «Ի՞նչ է կոհորտային վերլուծությունը Google Analytics-ում և ինչպե՞ս այն կիրառել»

Այս վեբինարի միջոցով կհասկանաք՝ ինչպիսի վերլուծություն է սա, ինչպես է պետք աշխատել ստացված տվյալների հետ ու ինչպես է պետք կազմել հաշվետվություն:

 

Հուսով ենք՝ կայցելեք այս վեբինարներից գոնե մեկին ու ձեզ համար օգտակար տեղեկատվություն կքաղեք, իսկ մի փոքր զվարճանալու համար կարող եք սեղմել այստեղ ու ընթերցել մեր պատրաստած նյութը՝ «Անհեթեթ բիզնես գաղափարներ, որոնք պսակվել են հաջողությամբ»: