Յուրաքանչյուր ընկերության նպատակն է իր արտադրանքի կամ ծառայությունների առաջխաղացումը: Այսպիսով, քչերին է հաջողվում հասնել համաշխարհային ճանաչման, իսկ իրենց ոլորտում դառնալ հեղափոխական՝ եզակիներին:
Ձեզ ենք ներկայացնում 9 ընկերություններ, որոնք կարողացել են փոխել միլիոնավոր սովորական մարդկանց կյանքը:
1.Sony
Սա աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկն է, որի ջանքերով շատ բաներ են ստեղծվել՝ կոմպակտ սկավառակներից մինչև Trinitron հեռուստացույցներ: Բայց նրա ձեռքբերումը, որը իսկապես փոխեց մեր կյանքը Walkman նվագարկիչն էր: Ցավալի է, որ ընկերությունը չկարողացավ պահպանել այն՝ դիրքերը զիջելով մեկ այլ հայտնի ապրանքանիշի՝ iPod-ին:
2.Apple
Ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը հայտնի է որպես մարդ, ով կարողացավ փոխել աշխարհը, փոխել արմատապես: Հետաքրքիր է, որ ընկերությունը փաստացի ոչ մի նոր բան չի հայտնագործել, բայց վերջնական տեսքի է բերել արդեն եղած գաղափարները՝ հասցնելով դրանք կատարելության: Սկզբում Apple-ը թողարկեց առաջին իրական անհատական համակարգիչը, այն հարմար դարձնելով սովորական օգտվողների համար: Ընկերության ջանքերով մեր կյանք մտան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են գրաֆիկական ինտերֆեյսը և մկնիկը, որոնք նախկինում արտադրվել էին այլ ընկերություններում: Apple-ը նաև չի հայտնագործել բջջային հեռախոսը, MP3 նվարգակիչը և պլանշետը: Բայց նա արմատապես փոխեց այդ սարքավորումների շուկան:
3. Ford
Հենրի Ֆորդը նույնպես հայտնագործող չի եղել, նա չի հայտնագործել ավտոմեքենան: Ֆորդը հորինել է հայեցակարգ, որի շնորհիվ մեքենայի ղեկին կարող էին նստել նար մարդիկ, ովքեր ունեին միջին եկամուտ: Ford T մակնիշի ավտոմեքենայի պատմությունը օրինակն է այն բանի, որ երբեմն անսովոր լուծումը փոխում է ոչ միայն ընկերության ճակատագիրը, այլ նաև ամբողջ աշխարհի պատմությունը: Անսպասելիորեն պարզվեց, որ մեքենան կարող է լինել ոչ միայն շքեղություն, այլ նաև տրանսպորտային միջոց: Հետագայում աշխարհում հայտնվեցին շատ ավելի մատչելի մեքենաներ, որոնք դարձան իսկական լեգենդներ՝ Volkswagen Beetle, Citroen 2CV և այլ: Բայց առաջինը Ford T. IBM-ն էր:
4.IBM
Այս ընկերության հիմնական գործունեության ուղղությունը քիչ է կապված սովորական օգտվողների հետ: Այնուամենայնիվ, շնորհիվ այս ընկերության հայտնվեց IBM PC անհատական համակարգիչը, որը ի վերջո փոխեց ինչպես հաշվողական սարքերի սպառողական շուկան, այնպես էլ բիզնեսի մեթոդը՝ անկախ իր չափսերից: Այսօր IBM-ը չի զբաղվում անհատական համակարգիչների արտադրությամբ: Սակայն շնորհիվ IBM-ի հայտնվեց PC ստանդարտը, որն այսօր փաստացիորեն վերահսկում է շուկան: IBM-ը կարողացավ անել այն, ինչ Apple-ին երբեք չհաջողվեց:
5.Levi's
Ջինսերը ներխուժել են ամբողջ աշխարհում որպես ամենօրյա հագուստ: Դրանք հաճույքով կրում են ցանկացած տարիքի և մասնագիտության կանայք և տղամարդիկ: Որոշ երկրներում (օրինակ, Նիդեռլանդներում) ջինսերը համարվում են հիմնական տեսակի տաբատներ, որոնք երբեք դուրս չեն գալիս նորաձևությունից: Ամեն ինչ սկսվեց 19-րդ դարի կեսերին, երբ Լիվայ Ստրոսը հիմնեց փոքրիկ ընկերություն, որը զբաղվում էր հանքափորների համար հագուստ կարելով: Այնուհետև տաբատները դարձան այնքան գործնական և հարմարավետ, որ աստիճանաբար սկսեցին ներթափանցել բնակչության տարբեր շերտեր:
6.Motorola
Այս ընկերության ջանքերով ստեղծվել է ռադիո՝ նախատեսված մեքենաների համար, այն տարիների համար այն մեծ հայտանգործություն էր: Սակայն Motorola-ի իրական ձեռքբերումը բջջային հեռախոսն էր, առանց որի ժամանակակից մարդու կյանքը անհավանական է: Ընկերությունը ստեղծել է ոչ միայն նոր սարք, այլ նաև նոր շուկա, նոր հայեցակարգ, նոր ապրելակերպ: Բացի այդ նրա շնորհիվ արբանյակային կապը հասանելի է ոչ միայն զինվորականներին, այլ նաև հասարակ մահկանացուներին: Սակայն ընկերությունը ինքնին չի կարողացել օգտվել իր դիրքի բոլոր առավելություններից: Այսօր Motorola ընկերությունը պատկանում է Google-ին:
7. Microsoft
Apple-ի շնորհիվ օգտվողները առաջին անգամ կարողացան փորձարկել գրաֆիկական ինտերֆեյսով համակարգիչ: Սակայն դրա համար անհրաժեշտ էր ձեռք բերել Macintosh: Շնորհիվ Microsoft ընկերության, որը հիմադրվել են 1975 թվականին Բիլ Գեյթսն ու Պոլ Ալենը, վերջին նվաճումներից կարողացան օգտվել մյուս համակարգիչ արտադրողները: Այսօր Windows-ը շուկայի առաջատար օպերացիոն համակարգն է: Ընկերության ձեռքբերումների թվում անհրաժեշտ է նշել նաև MS Office փաթեթը, որը դարձել է բացարձակ ստանդարտ գրասենյակային դիմումների մեջ:
8. McDonald's
Ժամանակակից աշխարհը անհնար է պատկերացնել առանց արագ սննդի մշակույթի, որը զարգացել է հենց այս ընկերության շնորհիվ: McDonald's ռեստորանների ցանցը գրեթե ամենուր է և շարունակում է զարգանալ: Այս հաստատությունը կարելի է գտնել բազմաթիվ երկրներում, ինչպես հարուստ, այնպես էլ աղքատ՝ անկախ մշակույթային ավանդույթներից և կրոնից: Ամերիկայի ծայրամասում գտնվող փոքրիկ ռեստորանն այսօր վերածվել է հսկայական միջազգային կորպորացիայի, որի արտադրանքը իրենց կյանքի ընթացքում մի շարք սպառողներ գնել են առնվազն մեկ անգամ:
9. Kodak
Դուք հավանաբար չեք պատկերացնում, որ ֆոտոշարքը մի ժամանակ եղել է ոչ այդքան հեշտ գործ: Իր ծանր տեխնիկան տեղ հասցնելու համար լուսանկարիչը ստիպված էր վարձել ինչ-որ մեկին: Հենց Kodak-ն էր, որ ստեղծեց փոքր չափսերով ֆոտոապարատ, որպեսզի հնարավոր լինի միշտ վերցնել մեզ հետ: Այսօր, երբ գրեթե բոլորը ունեն թվային տեսախցիկ ունեցող բջջային հեռախոս, դժվար է պատկերացնել, թե որքան մեծ ձեռքբերում էր այն ժամանակ Kodak-ի հայտնագործությունը: Ցավոք, ավելի քան 100 տարի գոյություն ունենալուց հետո, ընկերությունը չկարողացավ հարմարվել շուկայի իրողություններին և սնանկացավ:
Այս թեմայի շուրջ պատրաստել էինք այսքանը, իսկ մեր հետևորդներին խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև Հարյուրամյակներից ավելի պատմություն ունեցող ամենահին բրենդի մասին մեր պատրաստած նյութը:
Ցանկանու՞մ եք հիշեցնում ենք, որ զբաղվում ենք բրենդինգով արդեն 7 տարի, և եթե ցանկանում եք վերափոխել Ձեր բրենդը կամ ստեղծել նորը, մեր թիմը պատրաստ է այդ մարտահրավերին, զանգահարեք մեզ 055 999 015 հեռախոսահամարով: