Եթե հոգնել եք գրքերից և վիդեոդասերից, ապա կարող եք անցնել ֆիլմերի դիտմանը: Նրանց մեջ դուք կգտնեք ոչ պակաս օգտակար տեղեկատվություն, քան հայտնի մասնագետների դասընթացների և դասախոսությունների ժամանակ:
Ստորև Դուք կգտնեք վաճառքի, մարքեթինգի, կառավարման և բիզնեսի մասին ֆիլմերի և սերիալների ցանկ, որոնք կօգնեն Ձեզ ավելի արդյունավետ աշխատել:
Սա ամերիկյան սերիալ է իրավաբանների մասին: Այստեղ հիմնականը իրավական թեման է, բայց բացի այդ մեծ ուշադրություն է հատկացվում նաև բիզնեսին և վաճառքին՝ չափազանց թանկ իրավաբանական ծառայությունների վաճառքին: Սերիալի հերոսներից կարող եք շատ բան սովորել անմիջապես էկրանից:
Այս ֆիլմը ցույց է տալիս գործողության մեջ համոզելու արվեստը: Դուք հավանաբար կկարողանաք օգտագործել այս հմտությունը վաճառքի մեջ:
Սերիալը քաղաքականության մասին է, բայց չենք կարող ժխտել, որ այդ ոլորտի համար գովազդը ամենապահանջվածն է: Ինչը որ ապացուցում են այդ սերիալի հերոսները՝ ոչ ստանդարտ գովազդային քայլեր և PR արշավներ յուրաքանչյուր սերիայում:
Հին, բարի սովետական ֆիլմը կսովորեցնի Ձեզ նույնիսկ ապրանք վաճառել: Բացի այդ ֆիլմի դիտումը միանգամայն կբարձրացնի Ձեր տրամադրությունը:
Հիանալի ֆիլմ սև PR-ի մասին և կեղտոտ քաղաքական տեխնոլոգիաների մասին:
Գլխավոր հերոս Լեոնարդո Դի Կապրիոն մի փոքրիկ գրադարանից գնում է դեպի ֆինանսական աշխարհը: Նա գիտի, թե ինչպես ուշադրություն գրավել, համոզել մարդկանց և վաճառել իրենց արտադրանքը:
Այո սա մելոդրամա է: Բայց մարքեթոլոգները այս ֆիլմից կարևոր դաս կստանան: Գլխավոր հերոսը աշխատում է գովազդային գործակալությունում: Նա ստեղծում է ագրեսիվ գովազդային արշավներ: Գլխավոր հերոսուհին նրան ծանոթացնում է իր ընկերների հետ, ովքեր նույնպես աշխատում են գովազդի ոլորտում: Նրանք վաճառում են առանց պարտադրանքի և ագրեսիայի:
Դուք հավանաբար բաց չեք թողել այս ֆիլմը, եթե աշխատում եք ինտերնետային բիզնեսում: Այս ֆիլմը հանճարեղ գաղափարների մասին է: Ստացվում է, որ հանճարեղ գաղափարների առաջացման համար հարկավոր չէ "խելագար" լինել: Բայց միայն հանճարները կարող են դրանք իրականացնել:
Ֆիլմը պատմում է մի մարդու մասին, որը չի դավաճանել իր սկզբունքներին և չի վախենում կրկին սկսել: Գլխավոր հերոսը դիմակայում է նախկին գործընկերների ինտրիգներին: Նա կրկին հասնում է բարձրունքների իր տաղանդի և սիրելիի աջակցության շնորհիվ:
Պատմությունը վաճառքի և մրցակցության մասին է: Ֆիլմը աչքի է ընկնում իր դերասանական կազմով: Ֆիլմում նկարահանվել են Ալ Պաչինոն, Կևին Սպեյսին, Ալեք Բոլդոինը և այլ հայտնի դերասաններ:
Սա գլուխգործոց է, որը պետք է նայի յուրաքանչյուր մարքեթոլոգ և բիզնեսմեն: Այս ֆիլմը այն մասին է, թե ինչպես պետք չէ վաճառել:
Դուք ամբողջ օրը վաճառու՞մ եք ինչ-որ բան և գումա՞ր եք վաստակում: Մի վաճառեք ամենակարևորը՝ կյանքն ու սերը: Այս ֆիլմը կստիպի մտածել գործարարներին, որոնք կորցրել են բալանսը աշխատանքի և անձնական կյանքի միջև:
Ուրախ կատակերգություն, որտեղ գլխավոր հերոսը մարմնավորում է վաճառողի, որը համոզում է ցանկացած մարդու: Պատահական հանդիպումը փոխում է նրա կյանքը: Նա սովորում է գնահատել բառերը:
Երեկվա անհաջողակը դառնում է Գերմանիայի գլխավոր ստեղծագործողը: Հաջողությունը հանկարծակի թակում է նրա դուռը: Նա ստանում է շատ մեծ պատվեր, բայց գովազդի կարևոր գաղափարը իրենը չէ: Վիկտորը պետք է ընտրություն կատարի գլխապտույտ կարիերայի և անձնական երջանկության միջև:
Եթե դուք լավ խոսք ունեք, ուրեմն դուք կարող եք վաճառել նույնիսկ անապատի ավազը: Եվս մեկ ֆիլմ վաճառողի մասին, որը վաճառում է օգտագործված մեքենաներ: