Դեկտեմբեր ամիսը սովորական ամիս չէ բրենդներից շատերի համար. սեզոնային վաճառք, նախատոնական խառնաշփոթ և խենթ մրցակցություն: Այս ժամանակ ուշադրություն գրավելը առավել կարևոր է, քան երբևէ:
Այսօրվա հոդվածում մենք կպատմենք անցած դեկտեմբերի բրենդների ամենավառ կրեատիվի մասին:
Անցյալ տարի Nike-ը BBH Սինգապուրի և Google-ի հետ միասին Ֆիլիպիններում բացեցին բասկետբոլի խաղահրապարակ: Ծրագիրն անվանել է Nike Hyper Count: Մանիլայում այժմ խաղացողները կարող են օգտվել բրենդի ուսումնական ծրագրից և նույնիսկ դիպել տեսանյութեր իրենց սմարթֆոններով առանց բջջային ինտերնետին միանալու: Երկրում, որտեղ ինտերնետը թանկ է, սա մեծ առավելություն է:
Nike-ի բասկետբոլային խաղահրապարակները ոչ միայն զարմացնում են բարձր տեխնոլոգիաներով, այլ նաև իրենց արտաքինով: Նկարիչ Արթուրո Տորեսի NBI-Ի աստղերի դիմանկարները նրանց իսկապես յուրահատուկ են դարձնում:
Վերջերս Sega-ն թողարկեց Sonic the Hedgehog խաղի նոր տարբերակը և որոշեց տոնել այդ իրադարձությունը՝ դահլիճը վերածելով արկադային խաղասրահի:
Ֆանատները հնարավորություն ունեցան խաղալու իրենց խաղերը իրական կյանքում: Ayzenberg Group ընկերության հեղինակները նույնպես համագործակցեցին ղեկավարների և պրոֆեսիոնալ մարզիկների հետ, որոնք ուրախությամբ կիսեցին «Sonic Forces Academy»-ի տպավորությունները լսարանի հետ:
Տարվա վերջում Google-ը ներկայացրեց «Տարվա որոնում» շարքի մեկ այլ տեսանյութ: Այնտեղ բրենդը պատմում էր օգտագործողների ամենատարածված պահանջների մասին: Տեսահոլովակը դիտվում է մեկ շնչով և սկզբից մինչև վերջ պահում է լարված:
Microsoft-ի տոնական հոլովակում աղջիկը ուղևորվում է հեքիաթային 3D արկածների և ծանոթանում է տարօրինակ երևույթների հետ, որոնք հետագայում դառնում են նրա ընկերները: Վերջում մենք տեսնում ենք, որ այս աշխարհը ստեղծել է գլխավոր հերոսուհին իր նոթբուքի օգնությամբ:
Ֆիլմի ամենահիշվող դրվագներից մեկում Քևինը պիցցա է պատվիրում և կատակում է առաքիչի հետ՝ - «Մանրը քեզ պահիր, կեղտոտ կենդանի»:
Այժմ Amazon-ի Fire TV-ի օգտագործողները այս տեսարանը նայելուց կարող են պատվիրել իրենց սիրած պիցցան օգտագործելով Alexa ձայնային օգնականը:
Տարևերջին YouTube-ը թողարկեց ամենից վառ մշակութային երևույթները և 2017-ի ինտերնետ-հայտնիություններին: Տեսանյութում կան նաև համաշխարհային նորությունների, քաղաքականության և բնական աղետների մասին, սակայն ընդհանուր հոլովակը բավականին պոզիտիվ է:
Պարզապես անհնար է դիմակայել Sheba կատվի կերի գովազին AMV BBDO ընկերության կողմից: Հմայիչ կատուն հիպնոզացնում է հեռուստադիտողներին իր հայացքով և առաջարկում է երգել «Hungry Eyes» երգը կարաոկեով: Այդպիսի «քաղցած աչքերը» ում ասես կարող են համոզել գնել բրենդի արտադրանքը: