40 տարրեր, առանց որոնց ձեր կայքը դատապարտված է ձախողման
Փոքր բիզնեսի համար նախատեսված կայքերը տարբեր են: Ընկերություններն ընտրում են իրենց համար ամենից ակտուալ գործառույթները և տեղեկատվությունը: Բացի այդ գոյություն ունեն մի շարք տարրեր առանց որոնց ռեսուրսների մեծ մասը չեն կարող:
Ստուգեք ձեր կայքում (կամ ապագա կայքի ծրագրում) այս 40 կարևոր բաղադրիչների առկայությունը: Առանց դրանց, ռեսուրսի արդյունավետությունը հարցականի տակ է:
40 տարրեր փոքր բիզնեսի կայքի համար
- Լոգո:Ձեր բիզնեսին անհրաժեշտ է ճանաչելի բրենդ, իսկ լոգոն կարևորագույն մասն է կազմում:
- Պարզ մենյու: Որպեսզի մարդիկ կարողանան առանց որևէ խնդրի օգտվել ձեր կայքից, կայքում ավելացրեք պարզ մենյու:
- Բիզնեսի մասին տեղեկատվություն: Գլխավոր էջում պատմեք այն մասին, թե ինչով եք զբաղվում:
- Գրավիչ նկարներ: Բարձրորակ ակտուալ լուսանկարները անփոխարինելի են ցանկացած կայք-էջի համար:
- Մեր մասին էջը: Ստեղծեք առանձին մեր մասին էջ այն այցելուների համար, ովքեր կցանկանան իմանալ ձեր մասին ավելի շատ տեղեկատվություն:
- Եզակի շահավետ առաջարկ: Կայքում կարևոր է հստակ նշել, թե ինչ եք առաջարկում, և ինչու է ձեր լուծումը ավելի լավը, քան մնացածինը:
- Հաճախորդների նկարագրություն: Շատ օգտակար է պատմել, թե ով է ձեր նպատակային լսարանը, որպեսզի այցելուները կարողանան գնահատել ձեր առաջարկի արդյունավետությունը:
- Որոնման տող: Օգտագործողների համար, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում, ավելացրեք որոնման տող:
- Ապրանքների կամ ծառայությունների ցանկ: Ձեր ռեսուրսի հետ ավելի հեշտ աշխատելու համար, ավելացրեք առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների ցանկ կամ մենյու:
- Հետադարձ կապ: Որպեսզի մարդիկ կապ հաստատեն ձեզ հետ, օգտագործեք հետադարձ կապի հատուկ ֆորմա:
- Email: Որոշ օգտվողներ նախընտրում են հաղորդակցվել էլ-փոստով: Տեղադրեք ձեր կոնտակտները երևացող տեղում:
- Հեռախոսահամար: Արագ հաղորդակցման համար ցանկալի է հեռախոսահամարը ավելացնել կայքում:
- Live-չատ: Սա օգտակար գործիք է հաճախորդներին օգնելու և ներգրավելու համար:
- Հասցե: Այցելուներին հնարավորություն տվեք գտնել ձեզ իրական աշխարհում, նշեք ձեր հասցեն:
- Ինտերակտիվ քարտեզ: Որպեսզի ձեզ գտնելը հեշտ լինի, կայքում տեղադրեք Google կամ Яндекс քարտեզ:
- Աշխատանքային ժամեր: Հաճախորդներին հնարավորություն տվեք իմանալ երբ եք պատրաստ ընդունել նրանց:
- Գտնվելու վայրի լուսանկարը: Որպեսզի ձեզ գտնելը ավելի հեշտ լինի, ավելացրեք ձեր խանութի կամ օֆիսի լուսանկարը:.
- Թիմի անդամների լուսանկարները: Տվեք ձեր բիզնեսին մարդկային դեմք ` ավելացնելով ձեր և անձնակազմի լուսանկարները:
- Սոցիալական կայքերի հղումներ: Մարդիկ սիրում են փոխգործակցել բրենդերի հետ սոցիալական ցանցերում : Կայքում ավելացրեք սոցիալական ցանցի icon-ներ հղումներով, որպեսզի նրանք կարողանան արագ բաժանորդագրվել:
- Սոցիալական կայքերի icon-ներ: Որպեսզի մեծացնեք տեսանելիությունը, ավելացրեք icon-ներ սոց-ցանցերում կիսվելու համար:
- Բաժանորդագրման ֆորմա: Այցելուներին դարձնել հավատարիմ երկրպագու ավելի հեշտ է բաժանորդագրման միջոցով:
- FAQ բաժին: Եթե հաճախորդների մոտ առաջանան հարցեր ձեր ապրանքի կամ ծառայության մասին, պատասխանեք դրանցից ամենապոպուլյարներին հաճախ տրվող հարցեր բաժնում:
- Ինչպես է դա աշխատում: Բարդ պրոցեսները բացատրելու համար օգտագործեք քայլ առ քայլ հրահանգներ եւ բացատրություններ:
- Բլոգ: Տրաֆիկի ներգրավման համար անհրաժեշտ է վարել բլոգ: Սկսեք հրապարակել ձեր ոլորտի համար ակտուալ հոդվածներ և հատկացրեք դրանց համար առանձին բաժին:
- Ցուցափեղկ. Ձեր կայքում պետք է լինի հատուկ էջ, որտեղ կարելի է գնել ձեր ապրանքները կամ ծառայությունները:
- Տեսահոլովակ: Կոնտենտի այս ձևաչափը կօգնի ձեզ հասցնել ձեր ուղերձը հաճախորդներին. պատմել բիզնեսի մասին, բացահայտել ծառայության աշխատանքի պրինցիպը, ցույց տալ ապրանքները գործողության ժամանակ:
- Մրցանակներ: Եթե դուք ունեք պաշտոնական մրցանակներ կամ հանդիսանում եք ասոցիացիայի անդամ` պատմեք այդ մասին կայքում, որպեսզի ամրապնդեք վստահությունը:
- Աշխատատեղ: Եթե դուք փնտրում եք տաղանդներ, անպայման հրապարակեք աշխատատեղերի մասին տեղեկատվություն առանձին բաժնում:
- Միջոցառումներ: Եթե դուք անցկացնում եք միջոցառումներ, առանձին էջում ավելացրեք օրացույց կամ միջոցառումների ցանկ:
- Գաղտնիության քաղաքականություն: Ցանկացած ընկերություն, որը հարցնում է օգտվողների տվյալները, պետք է ունենա բաց գաղտնիության քաղաքականություն:
- Պայման և կարգավիճակ: Ինչպես նաև ցանկալի է հրապարակել փաստաթուղթ, որը նկարագրում է կայքի օգտագործման և բիզնեսի հետ փոխգործակցության պայմանները:
- Կարծիքներ: Որպեսզի հաճախորդները հաճույքով կիսվեն իրենց կարծիքներով, կայքում ավելացրեք հատուկ բաժին:
- Բանալի բառեր:. Ձեր կայքի յուրաքանչյուր էջում ցանկալի է ավելացնել բանալի բառեր, որոնցով պոտենցիալ հաճախորդները կկարողանան գտնել ձեզ:
- Վերնագրեր. Կայքում անպայման ներառեք բանալի բառերով վերնագրեր, որոնք ոչ միայն կօգնեն SEO հարցում, այլ նաև կայքի տեքստեը կդարձնեն ավելի հարմար կարդալու համար:
- Պարզ դիզայն: Կայքում մի օգտագործեք չափազանց շատ տարրեր, դրանք շեղում են:
- Ճկուն դիզայն: Այսօր շատ մարդիկ օգտագործում են բջջային հեռախոսներ, այնպես որ առանց ճկուն դիզայնի հնարավոր չէ:
- Յուրահատուկ գույներ: Յուրահատուկ գույների օգտագործումը բրենդինգի անփոխարինելի մասն է կազմում:
- Հիշվող URL: Կայքի դոմենը ազդում է իր հաջողության վրա: Ընտրեք բառ կամ արտահայտություն, որը հեշտ է հիշել:
- Ապահով հոսթինգ: Կարևոր է համագործակցել ապահով հոսթինգ-ընկերության հետ, որպեսզի չմտածել կայքի ապահովության մասին:
- SSL: Սա համակարգ է, որը պաշտպանում է կայքի և հաճախորդների միջև տեղեկատվության փոխանակումը: