Կոմերցիոն կայքը «սպանող» 7 սխալ

Կայքի ստեղծումն ու գործարկումը երբեք չի կարող ինքնանպատակ լինել: Այստեղ խոսքը գնում է հստակ խնդրի՝ կոնվերսիայի մասին, ու այսօր ձեզ համար հավաքվել են ամենատարածված սխալները,որոնք թույլ չեն տալիս արդարացնել կայքից ունեցած ակնկալիքներն ու սպասումները:

1. Բջջային տարբերակի բացակայություն
Օրեցօր աճում է սմարթֆոններով ու պլանշետներով համացանցից օգտվողների թիվը: Խնդիրն այն է, որ ոչ բոլոր կայքերն են ճշգրիտ արտացոլվում այդ սարքավորումների էկրաններին, քանի որ նախատեսված են միայն համակարգիչների էկրանների: Սա նավիգացիայիայի հարցում առաջացնում է խնդիրներ ու նյարդայնացնում է օգտատերերին: Արդյունքում նրանք պարզապես լքում են կայքը:

2. Երկար տեքստեր
Որքան քիչ լինի տեքստը (միևնույն ժամանակ ներկայացնի էջի բովանդակությունը), այնքան լավ, քանի որ օգտատերը կայք է մտնում իր ցանկացածն արագ գտնելու նպատակով: Նա պետք է անմիջապես հասկանա՝ ինչ եք առաջարկում, երբ նրան կառաքեք ընտրված ապրանքը կամ ինչպես է պետք կապ հաստատել ձեզ հետ: Հիմնական խորհուրդն այն է, որ տեքստերը «նոսրացվեն» նկարների կիրառմամբ, որոնք կպահեն մարդկանց ուշադրությունը: Կարելի է նաև վիդեոներ ավելացնել: Որպես կանոն՝ օգտատերերը անհամբեր են, ուստի պետք է կոնտենտը թեթև լինի կարդալու ու ընկալելու համար: 

4. Չաշխատող հղումներ
Այստեղ նոր բաներ հայտնաբերել պետք չէ, պարզապես հարկավոր է ստուգել բոլոր հղումներն ու ուղղել չաշխատողները: Նունիսկ 1 անգամ այդպիսի հղման հանդիպելը կարող է ստիպել այցելուին հեռանալ ձեզնից: Պետք է ուշադիր լինել, որ ակտիվ հղումներ պարունակող տեքստերը copy-paste անելիս պատճենվեն հենց տարբերակով, առանց հղումների:

5. «Մենք» «դուք»-ի փոխարեն
Իրականում Ձեր ընկերությունը և մտքերը ամենակարևոր բանը չեն, որ հետաքրքրում են հաճախորդին: Նա նախ ցանկանում է իմանալ՝ ինչ կարող եք տալ իրեն: Այն կայքերը, որոնցում ակտիվ պատմվում է գրասենյակի մասին, բեռնվում են աշխատանքային նկարներ, ներկայացվում է ֆիրմայի փիլիսոփայությունը, հաստատ դրանցով չեն գրավում այցելուներին:
Այն վեբ ռեսուրսները, որոնք այցելուներին ուղիղ տեքստով ասում են, թե իրենց խնդիրները լուծելու ու կյանքը ավելի հեշտ, անվտանգ ու հարմարավետ դարձնելու համար ինչ է պետք անել ու ինչպես, ունեն լսարանի պահպանման բոլոր շանսերը:


6. Կայքի խճճված կառուցվածք
Պատկերացրեք՝ սրճարանում ձեզ առաջարկեն տարբեր կառուցվածքի, գույների ու  ձևավորմամբ մենյուներ, որոնցից ընտրություն կատարելն ավտոմատ վերածվում է քվեսթի: Բայց ինչու՞, չէ՞ որ հաճախորդը պարզապես ցանկանում է սնվել: Մի՛ դրդեք այցելուներին երկար մտածել նշանակետին հասնելու համար, քանի որ ամեն հաջորդ քայլը նրանց դրդելու է հետ կանգնել ձեզանից: 

7. Գործողության կոչի կամ «Պատվիրել» կոճակի բացակայություն
Այցելուն ձեր կայքում տեսնում է իր համար պիտանի ինֆորմացիա, սակայն գործողության կոչի բացակայությունը կամ չաշխատող հետադարձ կապը խանգարում են նրան դառնալ ձեր գնորդը:
Ապահովե՛ք լսարանին ձեր հետ հետագա կապի հնարավորությամբ, հիշեցրե՛ք ձեզ հետ կապի մասին ամեն հաջորդ էջում: Ավելացրե՛ք «պատվիրել» կոճակ ու ստուգե՛ք զամբյուղի ճիշտ աշխատանքը:

 

Ինչպե՞ս հաղթել այս պայքարում
Որքան էլ համացանցը օգտակար ինֆորմացիայի աղբյուր է, չենք կարող չասել, որ այն նաև ինֆորմացիոն աղբամանի է նմանվում ազատ մրցակցության ու գրեքե բոլորին հասանելի լինելու պատճառով: Կոմերցիոն ռեսուրսի արդյունավետ գործունեությունն ուղղակիորեն կախված է դրա մեջ առկա տեղեկատվության ակտուալությունից և դրանից օգտվելու հարմարավետությունից: Այս մասին պետք է հիշել, քանի որ շուկայում գոյատևման ծանր պայքար է ընթանում ու հաղթում են նրանք, ում համար հաճախորդների հետաքրքրությունները սեփական եկամտի չափ կարևոր են:


Ցանկանու՞մ եք ստանալ արդյունավետ ու օրիգինալ կոմերցիոն կայք ու զարգացնել ձեր բիզնեսը, դիմե՛ք Բրենդոնին ու Ձեզ համար կստեղծվի շուկայի պահանջներին համապատասխան, օգտատերերի համար հարմարավետ և օգտագործման մեջ պարզ կայք: Եթե ցանկանում եք ծանոթանալ վեբ կայքերի պատրաստման ծառայություններին, սեղմե՛ք այս հղմանը, իսկ մեր հետագա համագործակցությունն ավելի բովանդակալից դարձնելու համար կարող եք լրացնել բրիֆը: Մեր կողմից կատարված աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ: 
Իսկ եթե հետաքրքրված եք այս թեմայով, անցնելով այս հղմամբ՝ կարող եք ծանոթանալ նաև մեր պատրաստած «Վեբ կայքերի պատրաստում: Ինչպե՞ս ստանալ landing page»  նյութին: