Նույնիսկ եթե առանձնահատուկ հետաքրքրություն չունեք տեխնոլոգիական նորությունների նկատմամբ, հաստատ նկատած կլինեք, որ աշխարհում ամեն հնարավոր բան փորձ է արվում կապել ինտերնետի ու ավտոմատ կամ հեռահար կառավարման հետ: Ու եթե նախկինում դա ֆանտաստիկայի էր նմանվում, այսօր սմարթ սարքավորումները, արտադրամասերը կամ տները լրիվ նորմալ երևույթ են դարձել ու օր օրի զարգանում են:
Internet of Things, IoT՝ բառացի թարգմանվում է առարկաների ինտերնետ, և այն սարքավորումների ցանցն է, որոնք կցված են ինտերնետին, կառավարվում են դրա միջոցով և կարողանում են առանց մարդկանց միջամտության փոխանակվել տվյալներով իրական ժամանակում: IoT-ի մեջ մտնում են բոլոր այն էլեկտրոնային սարքավորումները, որոնք փոխանակվում են տվյալներով համացանցի, լոկալ կամ անլար ցանցի միջոցով:
Այդպիսի սարքավորումները կարելի է բաժանել հետևյալ հիմնական մասերի՝
IoT-ն թույլ է տալիս մեկ ցանցի մեջ համախմբել ցանկացած օբյեկտ, որի հետ մենք փոխազդում ենք մեր առօրյայում՝ սկսած հագուստից մինչև տեխնիկայի խոշոր տարրեր: Այն առաջացել է տեխնոլոգիաների բնականոն զարգացման արդյունքում, ու առանձնացվում են դրա մի քանի փուլերը՝
1) 1990թ. համացանցին կցվեց առաջին առարկան՝ տոստերը:
2) 1999թ. առաջացավ Internet of Things տերմինը:
3) 2004թ. հրապարակվեց IoT-ի մասին առաջին հոդվածը, որում մանրամասնորեն նկարագրվում էր, թե ինչպես են կենցաղային տեխնիկան, համակարգերն ու հաղորդիչները միմյանց հետ փոխազդում հաղորդակցման ցանցերի միջոցով և ապահովում գործընթացների ավտոմատ իրականացում: Առաջարկված մոտեցումները նոր էին, սակայն շնորհիվ ունիկալության՝ այս երևույթը գնալով սկսեց ավելի հայտնի դառնալ:
4) 2008-2009թթ.. ցանցին կցված սարքավորումները գերազանցեցին մարդկանց, ու անցում կատարվեց «Մարդկանց ինտերնետից» դեպի «Առարկաների ինտերնետ»:
IoT-ն կարելի է օգտագործել ամենատարբեր ոլորտներում, որոնցից ամենալայն տարածումը կատարվել է հետևյալ ասպարեզներում՝
Քանի որ IoT տերմինը հաճախ հանդիպում է LinkedIn-ի հմտությունների շարքում, կարող եք սեղմել այս հղմանն ու ծանոթանալ, թե որոնք են 2019-ի ամենապահանջված հմտություններն ըստ LinkedIn-ի, գուցե այստեղ գտնեք ձեր հմտությունները ևս: