Վեբ դիզայնի կանոններն ու արգելքները

Վեբ-կայք ստեղծելու համար պետք է հաշվի առնել շատ մանրամասներ: Խնդիրը պարզեցնելու համար կներկայացնենք արգելքների ու կանոնների ցանկ, որը պետք է հաշվի առնի յուրաքանչյուր վեբ-դիզայներ:

Կանոններ

1. Դիզայնը պետք է լինի հարմարեցված (responsive)

Ձեր կայք այցելում են տարբեր սարքերով՝ համակարգչով, նոութբուքով, պլանշետով, հեռախոսով: Կայքը պատրաստելու կարևոր մասերից է այն հարմարեցնել յուրաքանչյուր այցելուին, անկախ նրանից, թե ինչ սարքավորումով է նա այցելում կայք:

Օգտագործել ձեր կայքը հեռախոսով, պետք է լինի նույնքան հարմարավետ, ինչպես համակարգչով օգտագործելը:

2. Հեշտ և հստակ օգտագործում:

Հիշեք, որ կարևոր չէ, թե որքան լավն է ձեր կայքը, եթե օգտվողները չեն կարողանում գլուխ հանել դրանից:

3.Հղումների գույները:

Եթե չփոխվի արդեն այցելած հղման գույնը, հնարավոր է, որ օգտվողը պատահաբար կրկին անցնի նույն հղմամբ: Հասկանալը, թե որտեղ է օգտվողը եղել և որտեղ է հիմա, օգնում է որոշել, թե ուր գնալ:

4. Ստուգեք հղումները:

Օգտվողը կորցնում է վստահությունը ամեն անգամ, երբ հղումով անցնելիս տեսնում է 404 սխալը: Սեղմելով հղմանը` օգտվողը սպասում է իր խնդրի լուծմանը, ոչ թե սխալի մասին հաղորդագրությանը:

5. Clickable տարրեր:

Օգտվողը որոշում է օբյեկտի հատկությունները՝ նայելով տեսքին: Օգտվողը պետք է հասկանա, թե էջի բովանդակությունը որտեղ է ստատիկ, որտեղ դինամիկ: Ակտիվ տարրերը պետք է տարբերվեն:

Արգելքներ:

1. Ստիպել այցելուին սպասել էջի բեռնմանը:

Եթե օգտվողը ստիպված է սպասել կայքի բեռնման համար, նա կարող է կորցնել համբերությունը և հեռանալ: Նույնիսկ ամենագեղեցիկ բեռնման ցուցիչը չի կարող երկար պահել այցելուին:

2. Բացել հղումը նոր պատուհանով:

3. Թույլ տալ գովազդները փակեն բովանդակությունը:

Էջում տեղակայված գովազդները կարող են փակել բովանդակությունը, ինչը դժվարեցնում է օգտվողի աշխատանքը:

4. Զոհաբերել հարմարավետությունը հանուն գեղեցկության:

5. Օգտագործել թարթող տեքստ և գովազդ: