7 վիզուալ մարտավարություն, որոնք կբարձրացնեն լենդինգ էջի կոնվերսիան

Երբ մարդիկ բացում են ինտերնետային խանութ, նրանց մեծ մասի համար ամենագլխավորն այն է, որ վայրէջքային կոնվերսիան բարձր լինի, ու արդարացվեն դրա վրա ծախսված միջոցները: Այսօրվա մեր բլոգի թեման հենց սա է, և մենք կդիտարկենք 7 պարզ քայլ, որոնք կօգնեն էջից ավելի շատ օգուտ քաղել ու հստակ տեսնել դրա արդյունավետությունը՝ այցելությունների քանակի, վաճառքի ծավալների աճ և այլն:

1. Մոռացե՛ք կարուսելների մասին
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կարուսելների վրա մարդիկ ամենաքիչն են քլիք անում: Քլիքերի 80%-ից ավելին բաժին է ընկնում առաջին  սլայդին, իսկ հաջորդների միջև բաշխվում է ընդամենը 20%-ը: Արդյո՞ք սա նպատակահարամար է. ակնհայտ է, որ ոչ:


2. Մոռացե՛ք երկար վերնագրերի մասին:
Մեծ վերնագրերը կարևոր ինֆորմացիան հաճախ երկրորդ պլան են մղում: Մարդը, հայտնվելով լենդինգ էջում, ակնկալում է տեսնել կոնկրետ իր ցանկացած ինֆորմացիան, իսկ դա նախևառաջ հենց ապրանքն է, այլ ոչ թե, օրինակ, նախապատրաստական երկարաշունչ տեքստը:


3. Կետ-կետ առանձնացված տեքստեր
Երկար նախադասությունները, որոնք, թեկուզ, առանձնացված են պարբերություններով,  հարմար ու պրակտիկ չեն ընթերցանության համար: Կետերով առանձնացված ցուցակները կօգնեն տեղեկատվությունն ավելի համակարգված դարձնել և համառոտ կերպով ծանոթացնել այցելուներին ծառայությունների հետ: 


4. Օգտագործե՛ք գործողության կոչեր
Շատ հաճախ մարդիկ անհանգստանում են պատվեր կատարելիս, քանի որ կասկածում են՝ արդյոք ամեն ինչ ճիշտ են անում, թե ոչ: Ուստի լավագույն լուծումը այն կլինի, որ գնման մասին կոճակի հարևանությամբ հիշեցնեք նաև այն առավելություններն ու օգուտը, որը ստանալու է պատվիրատուն: Օրինակ՝ այս գինը տարվա ընթացքում այլևս երբեք չի կրկնվելու:


5. Հղումների ճիշտ օգտագործում
Հղումը միշտ պետք է տեղին լինի: Որքան սահուն է դրան անցումն ու ակնառու՝ դրան քլիք անելու անհրաժեշտությունը, այնքան շատ քլիքեր կստացվեն: 


6. Օգտագործե՛ք icon-ներ և իլյուստրացիաներ
Իլյուստրացիաներն օգնում են հաճախորդներին ինֆորմացիան վիզուալ ձևով ընկալել ու պատկերացնել: Դրանք դեպի նպատակային էջ են գրավում օգտատիրոջ ուշադրությունը  ու, հետևաբար, նպաստում են կոնվերսիոն գործողությունների աճին:


7. Օգտագործե՛ք ռեալ մարդկանց նկարներ
Այն կայքերը, որոնցում կան թիմի անդամների իրական նկարներ, ավելի շատ հաջողություն են բերում, քան պատահական նկարներով կամ առանց նկարների կայքերը: 


Մեկ էջում կարող է լինել այնպիսի ինֆորմացիա, որը կդրդի օգտատիրոջը տասնյակ մրցակիցներից ընտրել հենց ձեզ, ուստի եղե՛ք ուշադիր վայրէջքային էջերի պատրաստման հարցում: Եթե պրոֆեսիոնալ  չեք, Բրենդոնը կօգնի ստանալ էֆեկտիվ, օգտագործման մեջ պարզ ու հարմար կայքէջեր. պարզապես պետք է զանգահարել 055 999 015 հեռախոսահամարով:
Իսկ ցանկանու՞մ եք իմանալ ավելին այս ոլորտի մասին, չմոռանա՛ք ընթերցել նաև մեր պատրաստած «Վեբ կայքերի պատրաստում: Ինչպե՞ս ստանալ landing page» բլոգը: