5 նշան, որ ձեր ապրանքանիշը ռեբրենդինգի կարիք ունի
Ի՞նչ է տեղի ունենում, երբ բրենդինգը հնանում է։ Միանշանակ՝ ոչ մի լավ բան, սակայն այս պրոցեսն անխուսափելի է։ Այստեղ պետք է հիշել, որ աճի հիմնական նշանը փոփոխությունն է: Բրենդը պետք է անընդհատ զարգանա՝ ընթացիկ միտումներին և սպառողների կարիքներին հետևելու համար, և դրա համար անհրաժեշտ է թարմություն՝ ռեբրենդինգ։
Սպառողների համար անհրաժեշտ է որակյալ դիզայն, բովանդակություն և ապրանքանիշի ինքնության որոշակի զգացում: Բայց ինչպե՞ս կարող եք իմանալ, երբ դա այլևս արդիական չէ, և դուք պետք է վերանայեք ձեր ռազմավարությունը: BrandOn մարքեթինգային և բրենդինգային ընկերությունն այստեղ է ձեզ օգնելու այդ հարցում։
- Ձեր բրենդն այլևս չի արտացոլում ընկերության էությունը․ այն ինչ 15 տարի առաջ թվում էր հիանալի անուն, այլևս չի արտացոլում ձեր ապրանքանիշի էությունը: Երբեմն մշակութային համատեքստում փոփոխությունները փոխում են վերաբերմունքը անվան նկատմամբ։ Երբեմն անունը պարզապես չի համապատասխանում ապրանքանիշի զարգացման հաջորդ քայլին: Եթե Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը չփոխեին Google-ի սկզբնական անունը, մենք բոլորս կունենայինք BackRub որպես բրաուզերի գլխավոր էջ: Անկախ պատճառից, դուք չպետք է թույլ տաք, որ ձեր ապրանքանիշը դանդաղեցնի ձեր ընկերության աճը: Հզոր անունը ձեր ապրանքանիշի հիմքն է: Դա ձեր ապրանքանիշի այցեքարտն է և հայտնվում է յուրաքանչյուր հաճախորդի շփման կետում:
- Դուք չեք կարողանում առանձնանալ ձեր մրցակիցներից․ ի վերջո, բրենդինգը ձեր բիզնեսը մրցակիցներից առանձնացնելու գործընթացն է: Բայց դուք կզարմանաք, թե քանի ընկերություններ չեն կարողանում ներկայացնել իրենց հիմնական առավելությունները։ Երբ դուք չունեք հստակ սահմանված առանձնացնող գիծ, վաճառքներ կատարելը և ձեր բիզնեսը զարգացնելը կարող է չափազանց դժվար լինել: Կարևոր է, որ և՛ ձեր աշխատակիցները, և՛ հաճախորդները հասկանան, թե ինչու է ձեր ապրանքանիշը գերազանցում և տարբերվում։ Ռեբրենդինգը կարող է օգնել ձեզ բացահայտել և վերակառուցել ձեր հիմնական առավելությունները՝ այն, ինչ դուք ավելի լավ եք անում, քան ձեր ցանկացած մրցակիցը:
- Ձեր բիզնես մոդելը կամ բիզնես ռազմավարությունը փոխվել է․ միշտ չէ, որ կարող եք կանխատեսել, թե արտաքին ինչ ազդեցությունները կստիպեն ձեր բիզնեսին փոխվել: Բայց երբ ձեր բիզնես մոդելը կամ ռազմավարությունը փոխվում է, ձեր ապրանքանիշը նույնպես պետք է փոխվի: Այն, թե ինչպես է ձեր ընկերությունը ընկալվում նրանց կողմից, ում նա ծառայում է, միշտ պետք է համապատասխանի իր գործունեությանը: Ցանկացած համապարփակ ռեբրենդինգ սկսվում է ձեր ընկերության նպատակի, տեսլականի, առաքելության և արժեքների հաստատմամբ:
- Դուք գերազանցել եք ձեր սկզբնական առաքելությունը․ Շատ ընկերություններ ժամանակի ընթացքում զարգանում են՝ առաջարկելով նոր ապրանքներ, մուտք գործելով նոր շուկաներ և այլն: Եթե ձեր ներկայիս բրենդինգը այլևս չի արտացոլում ձեր ընկերության առաքելությունը կամ ձեր ծառայությունների լայնությունը, ապա ժամանակն է արդիականացման: Այս դեպքում ռեբրենդինգ կատարելիս ձեզ հարկավոր չէ հրաժարվել ձեր հին ապրանքանիշի բոլոր էլեմենտներից։ Թեև ձեր ապրանքանիշում կան թույլ կողմեր, կան նաև ուժեղ կողմեր, որոնց վրա ցանկալի է հիմնվել:
- Ձեր բիզնեսի սահմանները զգալիորեն ընդլայնվել են․ մեկ այլ նշան, որ դուք պետք է ռեբրենդավորեք ձեր բիզնեսը։ Եթե դուք ընդլայնել եք ձեր բիզնեսի շրջանակը այն տարածքից կամ քաղաքից դուրս, որտեղ սկզբնապես սկսել եք: Տարածաշրջանային բիզնեսները հաճախ բախվում են ռեբրենդինգի անհրաժեշտության զգալի ընդլայնումից հետո: Եթե ձեր ապրանքանիշի անունը կապված է այն վայրի հետ, որտեղ այն առաջացել է, ապա կարող է տեղին լինել այն վերանվանել: Այնուամենայնիվ, անկախ ձեր ապրանքանիշի անունից, ընդլայնումը միշտ կհանգեցնի նոր հաճախորդների կարիքների, որոնք դուք չեք ուսումնասիրել: Եվ նրանց ճանաչելու միակ միջոցը հետազոտություն անելն է։
Ամփոփելով հոդվածը՝ «Ե՞րբ ռեբրենդինգ անել» հարցին բախվում են գրեթե բոլոր ձեռնարկատերերը։ Անկախ նրանից, թե նշանները, որ եկել է ռեբրենդինգի ժամանակը, ակնհա՞յտ են ձեզ համար, թե՞ թաքնված, դրանք կարող են դրսևորվել տարբեր ձևերով:
Հաճախ առաջին նշանը հենց այն փաստն է, որ դուք մտածում եք ռեբրենդինգի մասին: Մի բան հաստատ է՝ ռեբրենդինգը ցանկացած բիզնեսի էվոլյուցիայի բնական մասն է։ Հարցն այն չէ, թե արդյոք դա ձեզ պետք է, այլ այն, թե երբ պետք է դա անեք: Եթե դժվարանում եք այս հարցին պատասխանելիս, Brandon բրենդինգային ընկերությունը ձեր կողքին է՝ միասին սկսելու ռեբրենդինգի ճանապարհը։