
Երբ ասում ենք «կապույտ լոգո», մենք ունենում ենք նաև զգացողություն՝ վստահություն, հանգստություն, կայունություն։ Կարմիրը՝ կրակ է, շարժում, էներգիա։ Այսպիսով, գույները մարդկանց վրա ազդում են ինչպես երաժշտությունը՝ երբեմն գիտակցաբար, երբեմն էլ անգիտակցաբար։
Որքան էլ մենք սիրենք դեղին գույնը, դա չի նշանակում, որ այն պետք է լինի ֆինանսական ընկերության լոգոյում։ Բրենդինգը սիրելու, չսիրելու հարց չէ։
Այն ընտրություն է, որը պետք է անի մասնագիտացած բրենդինգային ընկերությունը՝ հիմնվելով ոչ թե գեղագիտական ճաշակի, այլ՝ բրենդի էության, մրցակցային դաշտի և լսարանի ենթագիտակցության վրա։ Օրինակ՝ նույն վառ նարնջագույնը կարող է հիանալի աշխատել ֆաստ ֆուդ բրենդի համար, բայց անտեղի լինել առողջապահական ընկերության լոգոյում։
Ձևերն ավելի շատ են ասում, քան թվում է
Գծերը խոսում են՝ եթե կարողանաս լսել։ Կոր գծերը ասում են՝ «այստեղ ապահով է, մոտ արի»։ Սուր անկյուններն ավելի շատ ազդարարում են՝ «ես ուժեղ եմ, նպատակասլաց»։ Դրա համար սպորտային բրենդները նախընտրում են դինամիկ, ագրեսիվ դետալներ իրենց տարբերանշանում, մինչդեռ մանկական ապրանքների բրենդներն ունեն նուրբ, թեթև ձևեր։ Լոգոյի դիզայնը թարգմանչի պես է․ այն ձեր արժեքներն ու նպատակները դարձնում է տեսանելի։ Ու եթե դա արվում է ճիշտ ձևով, բառերը երկրորդ պլան են անցնում։ Ճանաչելությունը դառնում է ակնթարթային։
Լոգոն ներդրում է, այլ ոչ թե դիզայնի պարզ մանրուք
Եկեք մի պահ մտածենք՝ լոգոն հայտնվում է ձեր կայքում, ինստագրամում, փաթեթավորման վրա, բուկլետներում, հաճախորդի ձեռքում եղած այցեքարտի վրա, նույնիսկ՝ ձեր աշխատակիցների հագուստին։ Դա ձեր բրենդի ներկայությունն է ամեն տեղ։ Այդ պատճառով ճիշտ նախագծված լոգոն մարքեթինգային ակտիվ է, ոչ թե գեղեցիկ պատկեր։ Այն նույն արժեքն ունի, ինչ կայքը, գովազդը կամ հաճախորդի հետ շփման ցանկացած այլ ձև։
Լավ լոգոն տպավորվում է առանց որևիցե ջանքի ու ներկայացնում է քեզ այնպես, ինչպես կցանկանայիր, որ ճանաչեն քո բրենդը։ Եթե ուզում եք ունենալ հենց այդպիսի ներկայություն՝ ժամանակն է վստահել պրոֆեսիոնալներին, ովքեր լոգոյի միջոցով կպատմեն ձեր բրենդի պատմությունը՝ գույնով, ձևով և առանց ավելորդ բառերի։