AliExpress-ը հասանելի կդառնա նաև ռուս վաճառողների համար

Alibaba Group-ը որոշել է հրաժարվել մոնոպոլիայից և բացի չինացիներից վաճառքի հարթակ դառնալ նաև ռուսների համար: Ռուսական ընկերություններին հեռանկարների մեծ ալիք է սպասվում, քանի որ համաշխարհային մասշտաբներ ունեցող Aliexpress-ը հասանելի կլինի նաև նրանց: Խոսքը վաճառքների հսկայական աճի մասին է, քանի որ ռուսական ընկերությունները կստանան իրենց ապրանքները ողջ աշխարհով մեկ վաճառվելու հնարավորություն:

Մինչ վերջերս այնտեղ վաճառվում էր բացառապես չինացիների կողմից առաջարկվող արտադրանք, սակայն ղեկավարությունը որոշեց ընդլայնել սահմանները, և նախորդ տարվա աշնանը հարթակի հասանելիություն ստացան նաև թուրք վաճառողները: Այժմ բանակցություններ են վարվում նաև իտալացի ու իսպանացի վաճառողների հետ:

Ռուսական ապրանքների վաճառքն այժմ թեստավորման փուլում է, ու որպեսզի վաճառողը ստանա իր ապրանքներն AliExpress-ում տեղադրելու հնարավորություն, անհրաժեշտ է անցնել հետևյալ քայլերով՝

  • Ընկերությունը գրանցել Tmall կոչվող տեղական հարթակում, որը հավանաբար ձեզ արդեն հանդիպել է գնումներ անելիս,
  • Գրանցումն ավարտելուց հետո վաճառողի ցանկության դեպքում համակարգը նրան հասանելիություն կտա դեպի AliExpress, ու նա կկարողանա իր արտադրանքը վաճառել ողջ աշխարհում:

Իսկ Tmall-ը գործում է հետևյալ կերպ՝

  1. Այն հարթակ է այլ վաճառողների ու ընկերությունների համար,
  2. Հենց ինքն է գնում ու վաճառում ապրանքներ:

Այժմ ռուսական Tmall-ում մոտ 40 000 ապրանք է առաջարկվում, որի մոտ կեսը կենցաղային տեխնիկա ու էլեկտրոնիկա է, ու վաճառքի ծավալների 40%-ը հենց դրանք են կազմում:

Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե օնլայն առևտրի ինչ նոր հնարավորություններ է գործարկել Walmart-ը կարող եք անցնել այս հղմամբ և ընթերցել մեր՝ «Նոր ծառայություն Walmart-ի կողմից. պատվիրել սնունդ Google Assistant-ի միջոցով» բլոգը:

Իսկ եթե ցանկանում եք հետ չմնալ ոլորտի ամենահետաքրքիր նորություններից, ապա հետևե՛ք մեզ Facebook-ում՝ անցնելով այս հղմամբ: