Ապագայի 10 տեխնոլոգիաներ, որոնց պետք է պատրաստ լինել այսօրվանից

Տեխնոլոգիական աշխարհը փոխվում և զարգանում է յուրաքանչյուր վայրկյան: Մինչ ամբողջ աշխարհը կենտրոնացած է արհեստական բանականության քննարկումների և վիրտուալ իրականության վրա, կան  բազմաթիվ տեխնոլոգիական նորարարություններ, որոնք դեռ ստվերում են: Բայց եթե նրանք դուրս գան, ամբողջ աշխարհը կլինի նրանց ոտքերի տակ: Բաց չենք թողնի մեր հնարավորությունը և դրանց մասին կիմանանք հենց հիմա:

1. БЛОКЧЕЙН

Blokchein տեխնոլոգիայի մասին դուք հավանաբար լսել եք, քանի որ այն սերտորեն կապված է արժույթի ոլորտի հետ: Սակայն շատ մարդիկ  գլխի չեն ընկնում տարբեր ոլորտներում նրա ներուժի մասին: Blokchein-ը նախատեսված էր ապակենտրոնացված համակարգեր ստեղծելու համար, սակայն արդյունաբերական ոլորտի կառավարությունը փոխեց այդ գաղափարը: Հնարավոր է այն շուտով փոխվի:

2. Ձայնային որոնում

Այս տեխնոլոգիան շատ կարևոր է գովազդատուների, հրատարակիշների և որոնման համար: Օգտագործել ճիշտ տերմինաբանությունը և անհրաժեշտ պարամետրերը, հնարավորություն կա ստեղծել նոր գովազդային միջոցներ և օգտագործողի հետ շփման կետեր:

3. Անհատականացված դեղամիջոց

Մարդու մարմնի և նրա հիվանդությունների ուսումնասիրման ժամանակակից գործիքները տալիս են անհատականացված մոտեցում բժշկության մեջ, որը կփոխարինի սովորական ընդհանուր բաղադրատոմսերին:

4. 3D տպագրություն

Ամենայն հավանականությամբ բոլորն արդեն տեսել են 3D տպիչների և դրանց հնարավորությունների մասին հոլովակները ինտերնետում: Այս տեխնոլոգիաների ներուժը շատ ավելի լայն է, և շուտով դա կանդրադառնա մեր կյանքին, արտադրության փոփոխությանը, ինտերնետային առևտրին և այլ ոլորտներին:

5. Նոր թվային բանկային ծառայություններ

Բիթքոյնը պայթեց, սակայն թվային բանկային ծառայությունների զարգացման համար կան շատ այլ ոլորտներ, և մենք շուտով կտեսնենք դա:

6. 5G կապ

Արդեն 2019 թվականին 5G կապը հասանելի կլինի: Այն ինտերնետի արագությունը կուժեղացնի 10 անգամ, որը կտա նոր հնարավորություններ:

7. Ինտերնետ իրեր ամենուր

Այս տեխնոլոգիան նոր չէ, բայց առայժմ այն չի օգտագործվում բոլոր ոլորտներում: Ապագայում գրեթե բոլոր ոլորտները կդառնան դրա ամենօրյա օգտագործման վայրերը:

8. AI ասիստենտ

Արհեստական բանականությունը ղեկավարին կազատի բազմաթիվ երկրորդական խնդիրներից, կօգնի ոչինչ չմոռանալ և կավտոմատացնի աշխատանքային գործընթացը:

9. Քվանտային համակարգիչ

IBM-ը և Google-ը աշխատում են քվանտային համակարգչի ստեղծման վրա, որը կլինի սուպեր համակարգիչների հաջորդ սերունդը:

10. Հոսքային վիդեո

Այս տեխնոլոգիան գրավում է միայն  շահագրգռված օգտվողներին, որոնք գովազդատուներին հնարավորություն են տալիս, հասարակությունը ավելի լավ թիրախ դարձնել: