Առողջությանը վերաբերող կոնտենտի գովազդման արգելքները

 

Սկսնակ և անգամ հմտացած SMM մասնագետները պարբերաբար հանդիպում են Ֆեյսբուքի կողմից գովազդների մերժման և անգամ գովազդային հաշիվների արգելափակման, ընդ որում երբեմն դա տեղի է ունենում արդարացիորեն, երբեմն՝ ոչ: Ֆեյսբուքի սահմանած գովազդային գործունեության կանոնները բավականին խիստ են ու տարածվում են ոչ միայն գովազդային տեքստի, այլև նկարի, վիդեոյի և թիրախային էջի վրա:

Բրենդոնի այսօրվա բլոգում կխոսենք բարդ ոլորտներից մեկի՝ առողջությանն առնչվող կոնտենտի հրապարակման և գովազդման մասին, քանի որ ոչ ամեն ինչ է կարելի այստեղ տարածել, և սահմանափակումներին պետք է ծանոթ լինել նախքան գովազդ միացնելը:

Ֆեյսբուքի համար էական է, որ որևէ օգտատիրոջ չհանդիպի վանող, բացասական, շոկային կոնտենտ, ուստի տեսնենք՝ այս ոլորտի համար ինչ կանոններ են սահմանված:

• Անձի վիճակը շեշտադրող նկարներ  

Լրահոսը թերթող մարդը չպետք է տեսնի այնպիսի կոնտենտ, որն իրեն հանկարծակիի կբերի՝ առողջական վիճակը կամ արտաքինը մանրամասնորեն ցուցադրող նկարի պատճառով: Օրինակ՝ արգելվում է խոշոր պլանով ցուցադրել ակնեի նկար:

• Արդյունքը շեշտադրող կոնտենտ

Գովազդը պետք է ճշգրիտ և օբյեկտիվ կերպով նկարագրի ապրանքը կամ ծառայությունը: Արգելվում է օգտատերերին մոլորության մեջ գցել՝ ամպագոռգոռ հայտարարություններ անելով արդյունքների վերաբերյալ, օրինակ՝ խոստանալով քաշի կտրուկ կորուստ: Տարբեր մարդիկ նույն ժամանակամիջոցում կարող են հասնել միանգամայն տարբեր արդյունքների հասնել, ուստի նույն բանը բոլորին խոստանալը ճիշտ չէ:  

• Առաջ/հետո տարբերակով նկարներ

Գովազդում չի կարող օգտագործվել before/after ոճով նկարներ կամ հոլովակներ:  

• Բացասական պատկերացում սեփական անձի մասին

Գովազդը երբեք չպետք է ունենա այնպիսի բովանդակություն, որը դիտողի մոտ կարող է բացասական կարծիք առաջացնել սեփական մարմնի և կազմվածքի նկատմամբ: Չի կարելի որևէ կոնկրետ արտաքինը ներկայացնել որպես իդեալական կամ ցանկալի:  

Դիտարկենք գովազդների մի քանի օրինակներ, որոնց առնչվում են վերևում բերված կետերը:

Օրինակ 1՝ սանտիմետրերի միջոցով քաշի փոփոխությունն արտահայտելը սուր ազդեցություն կարող է ունենալ անձանց վրա, որոնք քաշի խնդիր ունեն: Թվի միջոցով քաշի կորուստ արտահայտելը արգելվում է: Նշենք նաև, որ կոսմետիկ պրոցեդուրաներին, նիհարելուն ուղղված միջոցառումներին ուղղված գովազդների համար թիրախը պետք է սահմանվի՝ սկսած 18 տարեկանից:

Օրինակ 2՝ ատամների սպիտակեցման միջոցներ՝ ատամների ներկայիս վիճակին շեշտադրմամբ

Արգելվում է նկարով պատկերել վատ վիճակում գտնվող, գունափոխված ատամնաշար խոշոր պլանով: Որպես այլընտրանք՝ կարող եք կիսվել միջոցի օգտագործման կարգով և ցանկալի հաճախակիությամբ:

Օրինակ 3՝ արգելվում է before/after տարբերակով ցույց տալ կոսմետիկ, նիհարեցնող, մազաթափությունը կանխող, ատամները սպիտակեցնող միջոցների ազդեցությունը: Որպես այլընտրանք կարող է հրապարակվել վերջնական ազդեցությունը՝ առանց շեշտադրելու մարմնի առանձին մասը:

Սրանք Ֆեյսբուքի գովազդային քաղաքականության մի փոքր մասն արտահայտող դրույթներն են, իսկ ինֆորմացիային, թե ինչ է պետք գովազդել և ինչպես, տիրապետում են պրոֆեսիոնալ մասնագետները: Հանդիպել եք դժվարությա՞ն. այս հարցով կարող եք դիմել Բրենդոնի SMM թիմին` զանգահարելով 055 999 015:

 

Դե իսկ թեմայով հետաքրքրվածներին խորհուրդ ենք տալիս ընթերցել Բրենդոնի նախորդ նյութերից մեկը՝ Facebook-ը փակում է Facebook Analytics-ը: