Վերջերս Հայաստանում տեղի ունեցավ «Բարբի» ֆիլմի պրեմիերան, սակայն մինչ այդ էլ բոլորն արդեն գիտեին ֆիլմի մասին՝ մարքեթինգային հաջողված արշավի շնորհիվ։ Սա այն բացառիկ դեպքերից է, երբ մարքեթինգային արշավի վրա ծախսվել է ավելի շատ գումար, քան բուն նկարահանումների վրա՝ կազմելով 150 մլն դոլար։ Բարբիի տունը կարելի է վարձակալել Airbnb-ում, արհեստական ինտելեկտի օգնությամբ ցանկացած մարդ կարող է լինել տիկնիկների երկրում, իսկ ֆիլմի հետ համագործակցել են ավելի քան 100 բրենդներ, այդ թվում՝ X-Box-ը և GAP-ը։ Ինչից է բաղկացած Barbie-ի գովազդային արշավը և ի՞նչ գաղտնիքներ ունի, կքննարկենք Բրենդոնի այսօրվա բլոգում։
Ո՞րն է ֆիլմի գովազդային արշավի հաջողության գաղտնիքը և ինչու է ողջ աշխարհը խոսում Բարբիի մասին։
Ապրանքանիշի ուժ
Barbie-ն առանց չափազանցության աշխարհի ամենահզոր բրենդներից մեկն է։ Այնքան մասշտաբային, որ այն ճանաչելի է նույնիսկ առանց տեքստի կամ տարբերանշանի՝ միայն գույնի շնորհիվ: Պարզապես պատկերացրեք ֆիլմի մարքեթինգային թիմի հանդգնությունը՝ անկյունում փոքրիկ ամսաթվով գովազդային վահանակներ տեղադրել՝ վարդագույն ուղղանկյունների տեսքով: Բայց բոլորը հասկացան, թե ինչի մասին է խոսքը:
Մարգո Ռոբիի էֆեկտ
Լեգենդար կերպարների մասին ֆիլմերում միշտ ռիսկ կա, որ երկրպագուները չեն ընդունի դերասանին: Բայց սա Մարգո Ռոբիի մասին չէ, նա դարձել է Բարբիի մարմնավորումն իրական աշխարհում: Հմայիչ, զվարճալի և եռանդուն, համաշխարհային մամուլով շրջագայության ընթացքում Մարգոն հեշտությամբ հաղթահարում է Բարբիի կերպարի հետ կապված բոլոր մարտահրավերները:
Գործընկերային մարքեթինգ
Մինչև ֆիլմի թողարկումը, Barbie թիմը կնքել է ավելի քան 100 բրենդային համագործակցություն: Դրանց թվում են X-Box կոնսոլը, OPI եղունգների լաքը, Moon Oral Beauty ատամի խոզանակի հավաքածուն, Ruggable տնային գորգերի հավաքածուն, Beis ուղեբեռը և հագուստի մի քանի շարք, ներառյալ GAP-ը: Երկրպագուները կարող են պատվիրել կացություն Barbie's Malibu Dream House-ում Airbnb-ով կամ էքսկուրսիա կատարել Barbie's Malibu Dream House-ում Architectural Digest-ից: Թվում է՝ փոխկապակցված մարքեթինգային այս ռազմավարությունն, որ ավելի արդյունավետ միջոց է ֆիլմը գովազդելու համար, քան ավանդական լրատվամիջոցները:
Վիրուսականություն
Ճիշտ քայլը արհեստական ինտելեկտի ինտեգրումն էր ֆիլմի գովազդում, քանի որ այսօր այս թեման առանձնահատուկ հետաքրքրում է հասարակությանը։ Մարքեթինգի թիմը ստեղծել է սելֆիի գեներատոր, որն օգտագործում է դիմագծերը և ձեզ տանում Բարբիի աշխարհ: Արդյունքում ստացվում են զվարճալի պատկերներ, որոնցով ցանկանում եք կիսվել սոցիալական ցանցերում։ Այս ինտերակտիվ մոտեցումը գրավեց լայն լսարան, ինչը կարևոր էր բրենդի համար և նպաստեց նրա անհայտ վիրուսային հաջողությանը:
Նորաձևության ազդեցությունը
Մարգո Ռոբիի ամեն մի հանդերձանքը դառնում է իրադարձություն նորաձևության աշխարհում։ Այսպիսով, Բարբիի մասին կես միլիոն հոդվածներից միայն 1,4%-ն է ուղղակիորեն վերաբերում ֆիլմի թրեյլերին։ Մնացածը վերաբերում է PR գործունեությանը, համագործակցությանը, իրադարձություններին, նորաձևության և հայտնի մարդկանց արձագանքներին: Սիդնեյում երեկույթի ժամանակ Մարգոն ներկայացել է 1994 թվականի հավաքածուի Versace վինտաժ զգեստով, որը ձևավորվել է նորաձևության տան հիմնադիր Ջանի Վերսաչեի կողմից։ Իսկ Լոս Անջելեսում կայացած պրեմիերայի կարմիր գորգի հանդերձանքը ստեղծել է լեգենդար Schiaparelli-ի կրեատիվ տնօրեն Դենիել Ռոզբերրին՝ ոգեշնչված 1960 թվականին ստեղծված Barbie տիկնիկից։
Թիմ
Ֆիլմի PR-ի և մարքեթինգի թիմը աշխատում է շուրջօրյա, որպեսզի տպավորություն ստեղծի, թե մենք ապրում ենք Բարբիների աշխարհում: Օրինակ, նրանք հրաժարվում են մամուլի ասուլիսներից սովորական վայրում՝ վերածելով մի ամբողջ հյուրանոց վառ վարդագույն Barbie աշխարհի, որտեղ ամեն ինչ ոճավորված է մինչև ամենափոքր մանրուքը՝ սենյակներ վարդագույն գորգերով, վարդագույն դռներով, վարդագույն վարդերով և նույնիսկ մարդկանց փաթեթավորող տուփով։
Դե ինչ, հուսով ենք՝ ֆիլմի հեղինակները կպահպանեն չափի զգացումը և արշավը չի հասցնի ձանձրացնել հանրությանը, իսկ բուն ֆիլմը կգերազանցի մարդկանց սպասումները։ Շարունակեք հետևել Բրենդոնի բլոգին մարքեթինգային տարբեր հնարքների ծանոթանալու համար, ինչպես նաև ընթերցեք «Ի՞նչ է pop-up store-ը: Ամբողջ աշխարհում հայտնի օրինակներ» բլոգը։