Տեսնում ենք, թե որքան դժվար է այս պայմաններում բիզնեսմենների համար չկոտրվելն ու հավատալը, որ ամեն ինչ կկարգավորվի արագ տեմպերով: Հուսալով, որ կյանքի բնականոն տեմպը կվերահաստատվի հնարավորինս արագ՝ ամեն դեպքում մեր հետևորդներին կներկայացնենք 10 խորհուրդ, որոնք կօգնեն հաղթահարել իրավիճակը:
Ցավոք, չկա մի այնպիսի կախարդական փայտիկ, որը միանգամից բոլորին կօգնի հաղթահարել իրավիճակը, սակայն այս քայլերը կօգնեն մեղմացնել ճգնաժամի ընթացքը:
1.Եղե՛ք կապի մեջ
Հեռավար աշխատանքը բարդացնում է շփման գործընթացը, ուստի հասանելի եղեք և՛ կոլեգաների, և՛ հաճախորդների համար: Ստուգե՛ք կայքում նշված հեռախոսահամարի հասանելիությունը՛ հեռախոսը միշտ պահե՛ք ձեքի տակ, քանի որ անընդհատ առաջանալու են հարցեր:
2. Ազնիվ հաղորդակցություն
Եթե կա խնդիր, ապա պարզ ու ազնիվ պետք է հայտնել դրա մասին թե՛ պատվիրատուին, թե՛ աշխատակիցներին: Սուպերմեն ձևանալու
ժամանակը չէ, բոլորն էլ գիտակցում են պահի դժվարին լինելը:
3. Մի՛ կոտրվեք, գրե՛ք առաջխաղացման գաղափարներ
Առանձնացրե՛ք, օրինակ, 25 գործողություն, որոնք եկամուտ կբերեն ու կզարգացնեն բիզնեսը: Գաղափարների փնջից 3 լավագույնները ու իրատեսականները ֆիլտրելով՝ կկարողանաք ստանալ հեռանկարային մտքեր:
4. Պարզեցրե՛ք մեսիջները
Հիմա կրեատիվ, բարդ կոմպոզիցիաների ժամանակը չէ: Վաճառում եք աթո՞ռ, գովազդի նկարում պետք է լինի աթոռի նկար, իսկ տեքստը լինի պարզ, հենց աթոռի մասին: Բարդ մտքեր գեներացնելու փոխարեն պետք է մտածել արագության մասին:
5. Անհրաժեշտ է ռազմավարություն
Նախորդ քայլերի իրականացումը զգալիորեն կօգնի ռազմավարության կազմմանը: Այս իրավիճակում արագ պետք է գոնե ինչ-որ պլան ունենալ: Փոխե՛ք դիրքավորումը: Ինչպե՞ս կարող է, օրինակ, սոցկայքերում այժմյան ու 2 ամիս առաջվա հրապարակումը լինել նույնը, եթե հիմա Ձեր խանութը փակ է: Պետք է հասկանալ՝ ովքեր են հիմնական հաճախորդները և ինչպես պահենք նրանց: Դիտարկեք վատագույն դեպքը. օրինակ՝ կարանտինը շարունակվելու է մինչ տարեվերջ, ի՞նչ պետք է անեք:
6. Օգտվե՛ք գնիջեցումից
Շատ մասնագետների ծառայությունների գներ նվազել են: Օրինակ՝ արտաքին մասնագետի վարձե՛ք, ով կզբաղվի CRM-համակարգի ներդրմամբ: Զեղչվել են վերապատրաստման հազարավոր ծրագրեր, օգտվե՛ք դրանցից: Պանդեմիան վաղ թե ուշ կավարտվի, եկե՛ք օգուտներ էլ քաղենք:
7. Մատչելի ապրանքների առաջմղում
Որո՞նք են ամենամատչելի ապրանքներն ու ծառայությունները, առաջ է պետք խաղացնել հենց դրանք: Եթե վեբ ծրագրավորմամբ զբաղվող ընկերություն եք, առաջարկեք լենդինգ էջեր, եթե տպարան եք՝ այցեքարտերի տպագրություն, տորթեր եք պատրաստում՝ փոքրիկ թխվածքաբլիթներ:
8.Վաստակե՛ք վստահություն
Իրական դեֆիցիտը հիմա ոչ թե հնդկաձավարն ու զուգարանի թուղթն են, այլ վստահությունը: Մի՛ օգտվեք ստեղծված իրավիճակից, քանի որ եթե անգամ հիմա շահեք, կարանտինից հետո վնասներն ավելի մեծ կլինեն: Վերականգնե՛ք համագործակցությունը հին, վստահելի գործընկերների հետ կամ գոնե կապ հաստատե՛ք:
9. Խոհրդատվություն
Հիմա խորհրդով որևէ ծառայությունից կամ ապրանքից օգտվելը ցանկացած այլ մեթոդից լավ կաշխատի: Ներգրավե՛ք, օրինակ, 100 ընկերոջ, որոնք կարող են ինչ-որ մեկին խորհուրդ տալ օգտվել Ձեր պրոդուկտից: Փոխարենը խոստացե՛ք նրանց ինչ-որ տոկոս վաճառքից:
10. Համագործակցություն
Օրինակ՝ Ձեր իրավաբանական հարցերով զբաղվում է X ֆիրման, դուք էլ նրա SMM առաջխաղացմամբ եք զբաղվում: Փոխադարձ համաձայնությամբ հայտնե՛ք Ձեր լսարաններին միմյանց մասին, և ծառայություններով հետաքրքրված հաճախորդների բազայի փոխանակում կկատարվի, կշահեք երկուսդ էլ:
Սիրելի՛ գործընկերներ և պարզապես մեր բլոգի հետևորդներ, մաղթում ենք հնարավորինս անցնցում հաղթահարել այս ժամանակաշրջանը, իսկ մենք կփորձենք ապահովել ձեզ օգտակար նյութերով, ուստի առաջարկում ենք ծանոթանալ նաև մեկ այլ բլոգի ևս՝ «Ինչպես կորոնավիրուսն ազդեց Facebook-ի և Instagram-ի գովազդների վրա»:
Դե իսկ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տեղափոխել իրենց բիզնեսն օնլայն տիրույթ, մենք առաջարկում ենք թվային մարքեթինգի ծառայություններ, իսկ եթե ունեք կայք, սակայն չունեք օնլայն վաճառքի հնարավորություն, մեր թիմը սեղմ ժամկետներում ձեզ համար կպատրաստի օնլայն շոփ: Մանրամասների համար պարզապես հարկավոր է զանգահարել 055 999 015 հեռախոսահամարով: