Google Ads-ով ամեն տեսակի գովազդ չէ, որ հնարավոր է հրապարակել: Այստեղ անգամ ամենասովորական տեքստը ենթարկվում է խստագույն ստուգման ու շատ հաճախ ոչ միայն հայտարարությունը չի հաստատվում, այլև հարթակի կանոնների խախտումը բերում է գովազդային հաշվի ընդմիշտ արգելափակման:
Այստեղ գովազդվող ամենախնդրահարույց թեմաներից է բժշկական ոլորտը, քանի որ Գուգլն ունի բազմաթիվ սահմանափակումներ այս ոլորտի համար: Օրինակ՝ վերջերս արգելվեց գովազդել չհաստատված ազդեցությամբ դեղորայքը:
Գուգլն արգելում է տեղադրել այնպիսի հայտարարություններ, որոնք պարունակում են մատուցվող ծառայությունների անվանումները՝ օրինակ՝ խորհրդատվություն, ախտորոշում, խնամք, բուժել, խնամել և այլն: Բայց, օրինակ, չի արգելվում գովազդել հաստատություններն ու բժիշկներին: Կարելի է գրել «բժիշկ-ստոմատոլոգ», բայց չի կարելի գրել «կշտկենք կծվացքը»:
Ահա՛ հայտարարության օրինակներ, որոնց որակի ու արդյունավետության մասին ոչինչ առանց վիճակագրությունը նայելու չենք կարող ասել, սակայն դրանք անցել են մոդերացիան:
Google-ը թվարկում է այն ամենը, ինչը արգելվում է գովազդել, օրինակ՝ աբորտ, ինտերնետային դեղատներ, դեղատոմսերով բաց թողնվող դեղեր, ցանկացած բժշկական ծառայություններ (ՄՌՏ, ռենտգեն, ախտորոշում և այլն), բժշկական փորձերի համար կամավորների հավաքագրում, ոչ ավանդական բժշկություն, որոշ կոսմետոլոգիական ծառայություններ ու շատ բժշկական տերմիններ պարունակող հայտարարություններ: Ամբողջ ցանկին պետք է ծանոթանալ նախքան հայտարարությունները հաստատման ուղարկելը:
Եթե վստահ եք, որ այս բոլոր պայմանները կատարված են, սակայն հայտարարությունը չի անցնում մոդերացիան, ապա՝
1. Օգտվե՛ք դինամիկ որոնողական հայտարարություններից (DSA), որոնցում որոնողական հայտերը հավաքվում են համակարգի միջոցով՝ հիմնվելով կայքի կոնտեքստի վրա: Տեքստն այստեղ պետք է ինքնուրույն գրել, իսկ վերնագիրը դինամիկ կերպով կձևավորվի: Այս ձևով երբեմն հնարավոր է լինում «սողոսկել» խիստ ստուգումից: Բացի այդ, դինամիկ հայտարարություններն ավելի շատ արդյունք են ցուցաբերում:
2. Փորձե՛ք միայն հեռախոսահամարով արշավները: Այնտեղ կարող եք ցուցադրել հեռախոսահամարն ու մի փոքրիկ տեքստ: Այստեղ քլիք անելով՝ չի հաջողվի միանգամից կայք մտնել, սակայն օգտատերը կկարողանա մեկ հպումով զանգահարել: Այստեղ ևս վերը նշված արտահայտություններից օգտվել չի կարելի:
Դե ինչ, հիշեցնենք, որ կոնտեքստային ծառայություններից կարող եք օգտվել նաև՝ դիմելով Բրենդոնին: Մենք կօգնենք առաջ մղել ձեր կայքը որոնողական համակարգերում, վիդեոհարթակներում ու հազարավոր կայքերում: Մանրամասների համար կարող եք գրել [email protected] հասցեին կամ զանգահարել 055 99 90 15 հեռախոսահամարով:
Իսկ ոլորտից ավելի շատ տեղեկատվություն ստանալու նպատակով խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև հետևյալ նյութը՝ «Գովազդ որոնողական համակարգերում: Որտե՞ղ ծախսել հիմնական գովազդային բյուջեն»: