Բրենդի ռազմավարություն․ 4 V-երը

 

Ոչինչ նման չէ այն զգացողություններին և հույզերին, որոնք դուք ստանում եք որպես սպառող, երբ հանդիպում եք ձեր ուշադրությունը գրավող ապրանքանիշի։

Վիզուալ կոնտենտի ոճը առաջացնում է ձեզ մոտ ավելին բացահայտելու ցանկություն: Բրենդի ձայնը և բրենդի պատմությունը կապված են ձեր արժեքներին և ձեզ մոտ առաջացնում են հետաքրքրություն: Որոշ ժամանակ էլ անց ինքներդ էլ չեք նկատում՝ ինչպես եք վերածվում հաճախորդի։ 

Այս ամենը պատահականություն չէ։ Սա մանրամասն մշակված ռազմավարություն է։

Ռազմավարությունը կարող է բարելավել հաճախորդի հավատարմությունը, խթանել ապրանքանիշի իրազեկությունը և այլն։

Հնչում է որպես գործարարի երազանք, այնպես չէ՞։

Սակայն, երբ բրենդն ունի հստակ սահմանված արժեքներ (values), հստակ տեսլական (vision), հստակ վիզուալ ոճ (visual) և անհատականության վրա հիմնված ձայն (voice), այս երազանքը դառնում է հասանելի իրականություն: Հենց այս 4 V-երն էլ ձևավորում են բրենդի արդյունավետ ռազմավարություն։

Արժեքներ/ Values 

Ապրանքանիշի արժեքների սահմանումը հստակեցնում է ձեր նպատակն ու շարժման ուղղությունը։ Ընկերության արժեքները շատ ավելին են, քան պարզապես բառերը վեբկայքի «Մեր մասին» բաժնում։ Արժեքները ձևավորում են ձեր վարքագիծը որն էլ ձևավորում է սովորույթ։ 

Ապրանքանիշի արժեքները դառնում են այն չափորոշիչները, որոնք օգնում են հասկանալ, թե արդյոք որոշումը կամ գործընկերությունը համապատասխանում է ձեր բիզնեսի նպատակներին: Արժեքները հանդես են գալիս որպես Հյուսիսային աստղ՝ ներգրավելու պոտենցիալ հաճախորդներին, ովքեր կիսում են նմանատիպ համոզմունքները՝ ուղղորդելով նրանց դեպի ձեր բիզնեսը:

Մտածեք, թե ինչն է դարձնում ձեր ապրանքանիշն ուշագրավ ​​և անդիմադրելի ձեր լսարանի համար: Հարցրեք ինքներդ ձեզ՝

- Ինչպիսի՞ բիզնեսի հետ եք ցանկանում ասոցացված լինել։

- Ինչպիսի՞ մարդկանց եք ցանկանում տեսնել որպես ձեր բիզնեսի մաս:

- Որո՞նք են այն հատկանիշները, որոնք գրավում են մարդկանց ուշադրությունը դեպի ձեր բիզնեսը և ստիպում նրանց վերադառնալ:

Տեսլական/ Vision 

Բրենդի տեսլականը ձեր պատմությունն է: Դա այն պատմությունն է, որը դուք օգտագործում եք բիզնեսի ծագման, հիմնական համոզմունքների և ձեր ապրանքանիշի նպատակի կարևոր պահերը հաղորդելու համար: Պատմելով բրենդի ստեղծման գաղափարի մասին, ձեզ ոգեշնչող երևույթների և մարդկանց մասին, առաջ շարժվելու մոտիվացիայի մասին՝ դուք ստեղծում եք բաց միջավայր, որտեղ մարդիկ կարող են ավելի խորը մակարդակով ճանաչել բրենդը: Ապրանքանիշի պատմությունը հետագայում ավելի ամուր կապ է ստեղծում ձեր բիզնեսի և հաճախորդների միջև:

Բրենդի տեսլականը ուղղություն է տալիս, թե ուր եք ուզում գնալ՝ հաշվի առնելով ձեր ընկերության առաքելությունը կամ նպատակը, իսկ արժեքն այն է, ինչի վրա դուք հիմնվում եք հաջողության հասնելու համար: Բրենդի նպատակի հստակեցումն օգնում է ամուր հիմք ստեղծել ձեր ամբողջ ապրանքանիշի ռազմավարության համար:

Հարցեր, որոնք կօգնեն սահմանել սեփական բրենդի տեսլականը։

- Ինչպե՞ս է ստեղծվել բիզնեսը։

- Ո՞րն է այն շարժիչ ուժը, որը ձեզ առաջ է մղում։ 

- Ի՞նչ ազդեցություն եք ուզում թողնել:

- Կա՞ն սոցիալական պատճառներ կամ անարդարություններ, որոնք համապատասխանում են ձեր բիզնեսին:

- Ի՞նչ խնդիրների լուծման համար եք ակտիվ աշխատում:

Վիզուալներ/ Visuals

Այն, թե ինչպես է բրենդը ներկայացվում վիզուալ տեսանկյունից՝ գունային սխեմայից մինչև տառատեսակներ և լուսանկարչական ոճ, կոչվում է բրենդային ոճի դիզայն։ Շատ հաճախ հենց դրանով  է պոտենցիալ հաճախորդը հասկանում, թե ինչի մասին է բրենդը։

Շատերին է ծանոթ «Գիրքը կազմով մի՛ դատեք» միտքը։ Պատճառն այն է, որ շատ մարդիկ իրենց կարծիքը ձևավորում են հենց առաջին տպավորությունից։ Ուստի ձեր նպատակն է բրենդի վերաբերյալ առաջին տպավորությունն օգտագործել ձեր օգտին։ 

Ճիշտ վիզուալով դուք կարող եք շփվել պոտենցիալ հաճախորդների հետ և զարգացնել էսթետիկա, որը խորը ռեզոնանս կունենա նրանց հետ, ովքեր գնահատում են այն: Խոսքը գնում է համահունչ տեսողական ինքնության ստեղծման մասին, որը ներկայացնում է ձեր բիզնեսի արժեքները և ընկալելի է  թիրախային լսարանի կողմից։

Դիզայնի բացակայությունը կարող է ձեր ապրանքանիշը թողնել առանց վիզուալ ինքնության։ Բրենդի վիզուալ բաղադրիչների ձևավորումը՝ սկսած ապրանքի պիտակներից և  փաթեթավորումից մինչև վեբկայքի գլխավոր էջ, նրան տալիս է ավելի ամուր դիրք շուկայում, բարելավում է հաճախորդների փորձը, ստեղծում է ուժեղ վիզուալ ինքնություն և տարբերում է ձեզ ձեր մրցակիցներից։

Ձայն/ Voice 

Ապրանքանիշի ձայնը  հստակեցնում է բիզնեսի կողմից օգտագործվող հաղորդագրությունների, ուղերձների տեսակը: Այն հաճախ ամենամեծ դերն է խաղում հաճախորդների բազայի հետ կապեր ձևավորելու գործում՝ միաձուլելով ապրանքանիշի անհատականությունը իր հիմնական արժեքների հետ:

Փորձեք ստեղծել երեք բառերից բաղկացած կարճ ցուցակ, որոնք հստակորեն ներկայացնում են ձեր ապրանքանիշի ձայնը:

Բրենդը, որը չունի անհատականեցված ձայն, վտանգում է կորցնել հաճախրդի հետ կապը կամ ուղարկել հաղորդագրություն, որը չի համապատասխանում իր արժեքներին և նպատակներին։

Լեզուն, որը դուք ընտրում եք օգտագործել որպես ապրանքանիշի ձայն, ինտեգրվելու է ամբողջ բիզնեսում, ուստի կարևոր է, որ դուք ուշադիր ձևավորեք ձեր տոնայնությունը՝ համապատասխանեցնելով ապրանքանիշի անհատականությանը: Բրենդի ձայնը էական նշանակություն ունի ապրանքանիշը ճանաչելի դարձնելու համար:

Ժամանակն է դիտարկել ձեր սեփական ապրանքանիշի ռազմավարությունը։

Հաջողակ բրենդի ռազմավարությունները, որոնք հիմնված են 4V-երի վրա, ամուր կապ են ստեղծում բրենդի և հաճախորդի միջև՝ նպատակաուղղված տեսլականի, ազնիվ արժեքների, բիզնեսի իրական անհատականությունն արտացոլող վիզուալների և ապրանքանիշի էությունն արտացոլող ձայնի միջոցով:

Դուք ցանկանու՞մ եք ստեղծել հաճախորդի համար ապրանքանիշի հետ ծանոթության լավագույն փորձը։ Եթե ​​ձեզ անհրաժեշտ է օգնություն՝ բրենդինգը զարգացնելու և արդյունավետ դարձնելու համար, ապա կարող եք կապ հաստատել BrandOn-ի հետ` ստեղծելու լավագույն բրենդը։