Սոցկայքերում հրապարակում անելն այնքան պարզ չէ, որքան թվում է, քանի որ կան բազմաթիվ կանոններ, որոնք հստակ հրապարակվում են կայքում և ենթակա են պարտադիր կատարման, ու բացի դրանից կան նաև ալգորիթմներ, որոնք ամբողջությամբ չեն կարող բացահայտվել ոչ մի օգտատիրոջ կողմից: Այս պարագայում մնում է հնարավորինս շատ փորձել հասկանալ՝ ինչ է դուր գալիս սոցկայքերին և ինչպես է հնարավոր հավաքել շատ ցուցադրություններ և արձագանքներ: Այսօր կներկայացնենք ևս մի քանի հնարք, որոնց շնորհիվ հնարավոր կլինի գրավել առավել բարձր օրգանիկ արդյունքներ:
✔ Ֆեյսբուքի համար հրապարակումների բոլոր տեսակներից ամենանախընտրելին նրանք են, որոնցում պատկերված են մարդիկ, ընդ որում՝ նկարում երևում է նրանց դեմքը: Ամենաշատը հավանոության են արժանանոում ժպտացող մարդկանցով նկարները:
✔ Ահա նկարի մի քանի տեսակ, որը դուր է գալիս Ֆեյսբուքին՝
• Կին+տղամարդ
• Երեխաներ
• Կենդանիներ
• Երկինք
• Լեռներ
• Բնություն
• Փողոց
Զարմանալի է, բայց փողոցում արված նկարներն ավելի լավ են ընդունվում, քան շենքում արվածները:
✔ Պետք չէ դնել ծախսերի սահմանափակումներ օրական կտրվածքով կամ ողջ գովազդային հաշվի վրա: Սա իհարկե բավականին ռիսկային է, և պետք է դիմել սրան, եթե վստահ եք, որ հետևելու եք աշխատանքների ողջ ընթացքին:
✔ Ամեն անգամ, երբ Ֆեյսբուքը փորձում է գումար գանձել դրված գովազդի համար և չի կարողանում, գովազդային հաշվի ռեյտինգը ընկնում է: Պետք է հաշվի վրա ունենալ անհրաժեշտ քանակի գումար և բացի դրանից ի սկզբանե ճիշտ լրացնել վճարային տվյալները:
✔ Գովազդային հաշվի ռեյտինգն ընկնում է նաև այն դեպքում, երբ ցանկացած պատճառով մերժվում է հայտարարության ցուցադրությունը: Երբեմն հայտարարությունը մերժվում է միանգամայն անհասկանալի պատճառներով կամ շփոթմունքի արդյունքում: Նախ պետք է ուսումնասիրել կայքի կանոնները, և եթե վստահ եք, որ որևէ կանոն չեք խախտել, բողոքարկեք արդյունքները:
✔ Որքան էլ հայաստանյան շուկայի համար այս թիվը տարօրինակ է, ալգորիթմի համար ամենասիրելին օրական 100$ բյուջեի ծախսումն է, ընդ որում առանց դեպի վեր և վար կտրուկ փոփոխությունների: Բյուջեի ընդունելի տատանումը պետք է կազմի ընդհանուր գումարի 10-20%-ը:
✔ Գովազդի համար իդեալական սխեման հետևյալն է՝ 2 արշավ, 2 հայտարարությունների խումբ, որոնցից յուրաքանչյուրում ներառված է 2 հայտարարություն:
✔ Ամենից շատ reach ապահովում են այն էջերը, որոնցում կա 5000-ից ավել հետևորդ:
✔ Ֆեյսբուքի Բիզնես մենեջերի ներսից հարկավոր է հաստատել դոմեյնի օգտագործման իրավունքները:
✔ Եթե չեք կարողանում ողջ թրաֆիկը տանել նույն լենդինգ էջի վրա, ապա պետք է փորձել գոնե դեպի նույն դոմեյն տանել:
✔ Եթե դուք իրավաբանական անձ եք, ապա կարող եք անցնել հատուկ հաստատում համակարգի կողմից, և ալգորիթմը կսկսի ձեզ ավելի շատ վստահել:
Դե ինչ, հիմա դուք գիտեք ֆեյսբուքյան ալգորիթմի հավանությանը արժանանալու ևս մի քանի հնարք, իսկ մենք խորհուրդ ենք տալիս անպայման ընթերցել նաև մեր նյութի առաջին մասը:
Իսկ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են, որ իրենց բիզնես էջի վրա սոցկայքերում աշխատեն միայն պրոֆեսիոնալներ, Բրենդոնի թիմը, զինված ոլորտի ամենաթարմ նորամուծություններով ու հետաքրքիր որոշումներով, սպասում է ձեր մարտահրաավերներին: Ծանոթացե՛ք մեր SMM ծառայությունների մանրամասներին` զանգահարելով 055 999 015 հեռախոսահամարով: Պրոֆեսիոնալ մարքեթոլոգների և դիզայներների շնորհիվ Ձեր էջը շատ արագ ցույց կտա առաջին արդյունքները: