Սոցիալական ցանցերում օգտվողների համար մրցակցում են հարյուրավոր խմբեր, բիզնես հաշիվներ և անձնական պրոֆիլներ: Նման բարձր մրցակցության դեպքում կարևոր է ոչ միայն որակյալ կոնտենտը, այլ նաև դրա մատուցումը: Տեսանյութը հիանալի տարբերակ է օգտվողների ուշադրությունը գրավելու համար:
Դինամիկ գովազդ ստեղծելու համար ձեզ հարկավոր չէ վարձել օպերատոր, խմբագիր կամ դիզայներ: Դուք ինքներդ կարող եք ստեղծել տեսանյութեր արագ և առանց հատուկ հմտությունների, այն էլ անվճար կամ համեմատաբար քիչ գումար ծախսելով:
Ներկայացնում ենք 5 հիանալի ծառայություններ, որոնք կօգնեն SMM մասնագետներին, ինտերնետ-մարքեթոլոգներին, բլոգերներին և գործարարներին:
Համապատասխանում է և՛ պրոֆեսիոնալներին, և՛ նորեկներին:
Աջակցում է ավելի քան 30 տեսանյութերի ձևաչափեր, հնարավորություն է տալիս մուտք գործել 200 միլիոն ֆոնդային մեդիա ֆայլեր և իհարկե թույլ է տալիս ներբեռնել ձեր սեփական կոնտենտը:
Եթե օգտվեք անվճար տարբերակից, ապա բոլոր կադրերում կնշվի նրանց լոգոն:
Ունի արհեստական բանականություն, որը ավտոմատ ստեղծում է տեսանյութ. բավական է պարզապես նրան տալ բլոգում հրատարակված նորության կամ հոդվածի հղումը:
Հասկանալի ինտերֆեյս, առանց դժվարությունների.
Wideo-ն տալիս է հնարավորություն կադրում ավելցնել առանձին ինտերակտիվ առարկաներ, ինչպես նաև սեփական կոնտենտ. ձայնի ձայնագրություն, երաժշտություն, ֆոնային նկար: