Facebook-ի թարմացումները վիճակագրության բաժնում և Messenger-ում

Facebook-ի թարմացումները վիճակագրության բաժնում և Messenger-ում

Facebook-ը պարբերաբար թարմացնում է իր գործիքակազմը, որպեսզի օգնի բիզնեսի սեփականատերերին լիարժեք վստահել այս հարթակին՝ որպես առաջխաղացման էական գործիքի: Հիմա SMM ծառայություններին անհամեմատ ավելի մեծ դեր է տրվում, քան, օրինակ, 5 տարի առաջ, ուստի Ֆեյսբուքն էլ իր հերթին պարտավորվում է անընդհատ առաջարկել այնպիսի թարմացումներ, որոնք բիզնեսին առնչվող գործընթացները, վերլուծոություններն ու առաջխաղացումը կդարձնեն ավելի պարզ և արդյունավետ: Այս թեմայի շուրջ Բրենդոնի բլոգում այսօր կա միանգամից 2 ֆեյսբուքյան թարմցում. մեկը վերաբերում է մեկնաբանությունների՝  հրապարակման տարածման վրա ունեցած ազդեցությանը, իսկ մյուսը Messenger-ով բիզնես էջի նամակներին ունեցած հասանելությանը:

Facebook-ը սկսել է ցույց տալ վիճակագրական տվյալներ, որոնց հիման վրա օգտատերերը կկարողանան հասկանալ, թե ինչպես են ազդում հրապարակման տակ արված մեկնաբանությունները հրապարակման ծածկույթի մեծացման վրա: Ինչպես երևում է սքրինշոթում, որը հրապարակել է սոցկայքերի փորձագետ Մեթ Նավարրան, որոշ էջերի ադմինիստրատորներին արդեն իսկ ցուցադրվում է մեկնաբանությունների ազդեցությունը հրապարակումների վրա:
Հավելյալ տեղեկատվության ստացման համար նախատեսված «Получить больше информации» կոճակին սեղմելով՝ ադմինիստրատորները կկարողանան տեսնել, թե ինչ ազդեցություն են թողել վերջին 28 օրվա  ընթացքում արված մեկնաբանությունները արձագանքների և ցուցադրությունների վրա:

Դեռևս 2017 թվականին Facebook-ը նշում էր, մարդկանց լրահոսում հրապարակումների դասակագման մեջ ամենաէական դերը մեկնաբանություններինն ունեն: Նորամուծությունը թույլ կտա էջերի սեփականատերերին ավելի լավ հասկանալ, թե ինչ ներդրում են ունենում քոմենթները կոնտենտի տարածման գործում և ինչպես ըստ դրա կազմել ավելի արդյունավետ ռազմավարություն:

Դե ինչ, անցնենք երկար սպասված երկրորդ թարմացմանը. Facebook Messenger-ի օգտատերերը կկարողանան փոխել ոչ միայն անձնական էջերը, այլև անցնել բիզնես էջի: Սա անհրաժեշտ թարմացում է, քանի որ բիզնես էջերի սեփականատերերը հիմա կկարողանան ավելի արագ պատասխանել օգտատերերի նամակներին: Հիշեցնենք, որ նախկինում նման դեպքերում օգտագործվում էր Page Manager հավելվածը: 

Դե ինչ, անցնենք երկար սպասված երկրորդ թարմացմանը. Facebook Messenger-ի օգտատերերը կկարողանան փոխել ոչ միայն անձնական էջերը, այլև անցնել բիզնես էջի: Սա անհրաժեշտ թարմացում է, քանի որ բիզնես էջերի սեփականատերերը հիմա կկարողանան ավելի արագ պատասխանել օգտատերերի նամակներին: Հիշեցնենք, որ նախկինում նման դեպքերում օգտագործվում էր Page Manager հավելվածը: 


Քանի որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ամեն ինչ տեղափոխվեց օնլայն հարթակ, շատ ընկերությունների մոտ նկատվեց նամակագրության աճ, ուստի Ֆեյսբուքն անհրաժեշտ համարեց բոլոր նամակներին մեկ հարթակի միջոցով պատասխանելու հնարավորությունը դարձնել իրական:
Նոր ֆունկցիան հասանելի է iOS-ի Messenger թարմացված տարբերակով մուտք գործող օգտատերերի համար, իսկ Android-ի օգտատերերի համար թարմացումը շուտով հասանելի կլինի: 
Ցանկանու՞մ եք իմանալ Ֆեյսբուքի առաջատար գործիքներից մեկի՝ պիքսելի մասին, անպայման ընթերցեք մեր պատրաստած «Ինչ է Facebook pixel-ը և ինչպե՞ս այն միացնել» նյութը, որը Ձեզ կծանոթացնի հարթակի այս հատվածի հետ և կներկայացնի դրանից օգտվելու քայլերը:
Իսկ եթե ցանկանում եք, որ Ձեր բիզնես էջի առաջխաղացմամբ զբաղվեն պրոֆեսիոնալ մասնագետները, առաջարկում ենք ծանոթանալ Բրենդոնի SMM փաթեթներին՝ նախապես կապ հաստատելով մեզ հետ 055 999 015 հեռախոսահամարով: