Facebook-ը գործարկել է գովազդի արդյունավետության վերլուծության 3 նոր գործիք

Գովազդը ճիշտ միացնելուց բացի, բնականաբար, պետք է վերլուծել դրա արդյունքները և անել հետևություններ ու ճշգրտումներ: Սրա համար հենց գովազդային հարթակներն անընդհատ ստեղծում ու կատարելագործում են գովազդային արշավների արդյունավետության ստուգման զանազան գործիքներ: Տոների նախաշեմին Facebook-ը որոշել է անակնկալ մատուցել գովազդատուներին և  ներկայացրել է արշավների արդյունավետության չափման 3 գործիք:

•    Մի քանի գովազդային հաշվի հաշվետվություններ
Տվյալ գործիքը օգտակար է մարդկանց համար, ովքեր օգտվում են միանգամից մի քանի գովազդային ակաունտից: Այն հավաքում է դրանք մեկ վայրում, որտեղ  երևում են գովազդի ցուցադրումների քանակը, ընդգրկվածությունը և կոնվերսիաները: Ավելի վաղ գովազդատուները այս տվյալները հավաքում էին ձեռքով:


•    Սեփական մետրիկաներ 
Գովազդատուներն այսուհետ կստանան սեփական մետրիկաները ստեղծելու հնարավորություն, որպեսզի հետևեն այն տվյալներին, որոնք նրանց համար առավել կարևոր են:

•    Հաշվետվություն կոնվերսիայի ուղղությունների մասին
Շնորհիվ այս հաշվետվության տեսակի ավելի հասկանալի կլինի, թե որ ուղիներն ու սարքավորումները ինչ ուղիով են գնորդներին հասցնում կոնվերսիայի:
Իսկ մենք հիշեցնենք, որ Facebook-ը ներկայացրել է ավելի անձնավորված գովազդի 3 նոր հնարավորություն:
Ինքներդ SMM մասնագետ չե՞ք, բայց ցանկանում եք առաջ մղել Ձեր բիզնեսը սոցկայքերի միջոցո՞վ: Բրենդոնի պրոֆեսիոնալ թիմը կտա լուծում ցանկացած խնդրի ու կապահովի Ձեր էջի տարածումը ամենահայտնի հարթակներում: Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 (55) 99-90-15 :