Որքան էլ դիզայնի մեջ կան տարածված մոտեցումներ ու կանոններ, որոնց պետք է հետևել հեշտ ընկալելի ու հասանելի արդյունք ստանալու համար, սակայն կարծրատիպերը խախտելը երբեմն ավելի հետաքրքիր արդյունք կապահովի: Երբեմն հարկավոր է հիշել բազմազանության, կոնտրաստի, շեշտադրման մասին:
Օրինակ՝ այստեղ սիմետրիա չկա, սակայն պատկերների միջև կա հավասարակշռվածություն ու տեսանելի է որոշ տարրերի վրա դրված շեշտը, այսինքն՝ այցելուի ուշադրությունը կգրավվի հեշտությամբ:
Այս մի օրինակում աչք է ծակում անհամաչափությունը, բարձր կոնտրաստը և որոշ տարրերի շեշտվածությունը: Ամեն ինչ մեկ տեղում է ու ապահովում է վառ ու գրավիչ մթնոլորտ:
Այստեղ առաջին հայացքից պատկերը քաոսային է, սակայն մի փոքր երկար նայելով՝ կտեսնեք, որ այստեղ ևս կա որոշակի կարգ ու սխեմա: Հենց դրա շնորհիվ կայքը չի խճճում օգտատերերին, այլ ապահովում է գործողությունների սահուն ընթացք:
Իսկ այժմ ընդհանրանցնենք այն գլխավոր կանոնները, որոնց պետք է հետևել, եթե ցանկանում եք, որ կայքը ծառայի իր նպատակին:
1. Օգտագործե՛ք հնարավորինս շատ icon-ներ և նկարներ
Սա կապահովի վիզուալ շփման ավելի բարձր ու արդյունավետ մակարդակ: Կա icon-ների հսկայական շարք, որ միանշանակ ու ճիշտ է ընկալվում օգտատերերի կողմից: Օգտագործե՛ք դրանց առանց խնայելու: Ո՞վ չի տարբերում որոնման հատվածը մատնանշող խոշորացույցը, գլխավոր էջը մատնանշող տունը կամ պահպանումը մատնանշող սկավառակը: Սրանք արդեն արմատացած են ցանկացած մարդու ուղեղում ու շատ հեշտությամբ կընկալվեն ցանկացած կայքում: Մի՛ փորձեք դրանց փոխարեն նոր բան հորինել, քանի որ սրանք ճանապարհին հանդիպող նշանների նման ճանաչելի են ու ուղղորդում են օգտատիրոջը:
2. Կայքում օգտագործե՛ք միայն ունիկալ ու որակյալ կոնտենտ
Խուսափե՛ք հաճախ օգտագործվող կամ անորակ նկարների օգտագործումից, քանի որ նկարները դառնալու են ձեր ընկերության դեմքը, ու հենց դրանց միջոցով եք փորձելու գրավել մարդու ուշադրությունը:
3. Գույնը ոչ թե զարդարանք է, այլ դիզայնի տարր
Գույնը վեբ դիզայնի մեջ ամենագլխավոր տարրն է, որը էկրանից կարողանում է պատմել օգտատիրոջը հենց այն, ինչ պատրաստել էիք նրա համար: Գույնը պետք է այնպես ընտրվի, որ համապատասխանի կոնտենտին, դրա բովանդակությանը, այլ ոչ թե պարզապես լինի ակնահաճո: Եթե կայքում լուսանկար եք օգտագործելու, հենց դրանից էլ ընտրե՛ք գունային գամման, որպեսզի ստեղծվի մեկ համընդհանուր մթնոլորտ:
4. Ընտրե՛ք մատուցվող տեղեկատվությանը համապատասխան տառատեսակ
Երբեք միաժամանակ 3-ից ավել տառատեսակ մի՛ օգտագործեք: Ընտրե՛ք 1-ինը, որը համապատասխանում է մեծ, հիմնական վերնագրին, 2-րդը՝ սովորական տեքստերի համար, իսկ 3-րդը՝ գործողության կոչերի կամ մեջբերումների համար:
Այսօրվա բլոգի համար այսքանն էինք նախապատրաստել, և հուսով ենք կկիրառեք այս խորհուրդները աշխատանքի ընթացքում, իսկ մենք խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեր պատրաստած «Ճիշտ UX-տեքստ գրելու 9 կանոն» բլոգը: Մաղթում ենք հաճելի ընթերցանություն: