Google-ը ներկայացրեց 3D օբյեկտներով նոր գովազդ

Google-ում գովազդների տեսակները հատկապես սրընթաց են ընդլայնվում Արևմտյան երկրների գովազդատուների համար, որոնց մոտ նոր թարմացումներն ավելի շուտ են դառնում հասանելի: Այս անգամ ընկերությունը հայտարարել է տարածական օբյեկտներով նոր գովազդային ֆորմատի գործարկման  մասին, որը կոչվում է Swirl:

Գովազդի այս տեսակի առավելությունը կայանում է նրանում, որ այն թույլ է տալիս օգտատերերին փոխազդել գովազդվող ապրանքի հետ այնպես, կարծես այն իր դիմաց է դրված՝ պտտել, մոտեցնել և այլն: Բրենդներին այս ֆորմատը շատ է դուր եկել, քանի որ այն թույլ է տալիս ցուցադրել ապրանքի առանձնահատկություններն ավելի ակնառու ձևով:

Swirl-ից հասցրել են օգտվել այնպիսի համաշխարհային բրենդներ, ինչպիսիք են՝

• Ադիդասը, որն այս ձևով գովազդեց Ultra Boost սպորտային կոշիկները

• Purina ընկերությունը, որը զբաղվում է կենդանիների կերերի արտադրությամբ և Swirl-ով գովազդեց իր նոր պրոդուկտը՝ խաղ

• Nissan-ը, որը ցուցադրել է նոր Qashaqai-ը

 

Օրինակ՝ ըստ Նիսսանի տվյալների՝ օգտատերերի ներգրավվածությունը գովազդի մեկնարկից հետո հատկապես սկզբնական շրջանում շատ բարձր է եղել՝ գերազանցելով սովորական ուղղահայաց գովազդին մոտ 8 անգամ: Ադիդասի դեպքում ներգրավվածության մակարդակը հենց իր նախորդ ցուցանիշներին գերազանցել է 4 անգամ, և միջինում մարդիկ գովազդը դիտել են 11 վայրկյան:

Swirl-ի թեստավորումը Գուգլի կողմից սկսվել էր դեռևս 2019-ի հունիսին: Հետաքրքրվա՞ծ եք գովազդի այս հարթակով, անպայման ընթերցեք նաև մեկ այլ նյութ՝ 12 հետաքրքիր փաստ Google Ads-ի մասին: