SMM-ը մարքեթինգի ամենապարզ բաժինը չէ, ինչպես, չգիտես ինչու, շատերին է թվում։ Բայց ի՞նչն է դժվար` Instagram-ում նկար տեղադրե՞լը, թե՞ նամակներին պատասխանելը։ Հենց նման թյուր պատկերացումների պատճառով էլ հաճախ գործատուները մասնագետ փնտրելիս ստանում են հարյուրավոր տարօրինակ CV-ներ մարդկանցից, որոնք գաղափար անգամ չունեն տվյալ մասնագիտությունից։ Անկեղծ ասած, այս դեպքում միայն CV-ն նայելով դժվար է լիարժեք պատկերացում կազմել մարդու մասնագիտական հմտությունների մասին, քանի որ անձնական որոշ հատկանիշներ ևս շատ կարևոր են։ Բրենդոնի բլոգը ձեզ է ներկայացնում լավ SMM մասնագետի չափորոշիչները.
Բազային մարքեթինգային գիտելիքներ
Նախ մարքեթինգն է մասնագիտության հիմքը, հետո նոր սոց. ցանցերը։ Այդ իսկ պատճառով կարևորվում է մարքեթինգային գրքերի ընթերցումը, թրեյնինգների, սեմինարների հաճախելը։ Մարքեթինգայի նպատակներից ելնելով` մշակվում է անհրաժեշտ ռազմավարություն սոցիալական էջերում։
Պլանավորում
Լավ մասնագետը պլավարում է էջի հրապարակումերը շաբաթվա/ամսվա/տարվա կտրվածքով։ Ամեն քայլ պետք է ունենա հստակ թիրախ և նպատակ։
Լինել ստեղծարար
Մտածել խաղեր, մրցույթներ, ապահովել էջի ակտիվությունը և մտածել ստանդարտներից դուրս։ Այս ամենի համար անհրաժեշտ է ոգեշնչման աղբյուր և հնարամտություն։ BrandOn-ի թիմ մուտք գործելու համար ստեղծարար լինելը պարտադիր պայման է։
Լինել <<թեմայի մեջ>>
Ոլորտը շատ արագ զարգացող է, և նույնիսկ մի քանի ամիս նորություններին չհետևելու դեպքում մասնագետը արդյունավետ չի աշխատի։ Պետք է հետևել նորություններին և այդ հսկայական ծավալի ինֆորմացիան կարողանալ օգտագործել գործնականում։
Տիրապետել թրենդներին
Կարևոր է իմանալ, թե որոնք են տարվա թրենդային գույները, ընտրել ժամանակակից այնպիսի էսթետիկա էջի համար, որը կգրավի թիրախային լսարանին։ Անել այն, ինչ ժամանակն է թելադրում։
Սուր միտք և հումոր
Մեր օրերում շատ հաճախ ենք հանդիպում ձանձրալի գովազդային տեքստերի, որոնք չենք էլ կարդում։ Լավ մասնագետը պետք է կարողանա գրավիչ թեմաներ գտնել և դրանք էլ ավելի հետաքրքիր դարձնել լավ մշակված տեքստով։
Միտքը պարզ ձևակերպելու ունակություն
Որքան էլ բարդ լինի բիզնեսի ոլորտը, որի հետ գործ ունենք, պետք է հասկանալի և պարզ ներկայացնել գլխավոր նյութը, որպեսզի ընթերցողի մոտ հնարավորինս քիչ հարցեր մնան։
Վերլուծելու ունակություն
Google Analytics-ի հետ բարեկամությունը յուրաքանչյուր SMM մասնագետի սուրբ կանոնն է: Առանց դրա ստիպված կլինեք ինքնուրույն ենթադրել այցելությունների վիճակագրությունը, թե քանի մարդ է իմացել ապրանքանիշի և որոշակի ապրանքի մասին, որքան հիշատակում է ստացվել յուրաքանչյուր կոնկրետ ժամանակահատվածում: Եվ սա միայն սկիզբն է։
Դե ինչ, վստահ ենք` հետաքրքիր էր, և որոշակի պատկերացումներ կազմեցիք, թե ինչպիսին պետք է լինի լավ SMM մասնագետը։ Եթե հետաքրքրված եք թվային մարքեթինգի նորություններով, խորհուրդ կտանք կարդալ մեր նախորդ բլոգներից <<Raiffeisen բանկի հաջողված արշավը ՏիկՏոկում>>-ը։ Հետևե՛ք թարմացումներին, Բրենդոն բլոգը խոստանում է հետաքրքրաշարժ կոնտենտ։
Բրենդոնը ձեզ է առաջարկում ծառայությունների մեծ փաթեթ` բրենդինգ, վեբ ծրագրավորում, մարքեթինգային ծառայություններ, որոնք կխթանեն ձեր բիզնեսի աճը։ Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել +(374) 55-99-90-15 հեռախոսահամարին։
Դե իսկ փորձառու SMM մասնագետներին հրավիրում ենք մեր թիմ՝ աշխատելու հետաքրքիր մարտահրավերներով լի նախագծերի շուրջ, կիսվելու թիմակիցների հետ նորարարական գաղափարներով և աշխատելու ստեղծարար միջավայրում: Հետաքրքե՞ց. կսպասենք Ձեր CV-ներին [email protected] հասցեով: