Խորհրդանշական, տարբերակիչ լոգոտիպը, որը Johnson & Johnson ընկերությունն օգտագործում էր 1887 թվականից ի վեր, փոխարինվել է ավելի ժամանակակից դիզայնով, որն իր հիմնական շեշետադրումն անում է դեղագործական ոլորտի և բժշկական սարքավորումների վրա։
Ավելի քան 130 տարի առաջ, երբ Ջեյմս Վուդ Ջոնսոնը հիմնադրեց Johnson & Johnson-ը, նրա ստորագրությունը օգտագործվում էր որպես ընկերության տարբերանշան։ Ինչը ստիպեց ընկերությանը վերանայել և փոփոխել տարբերանշանը, այսօր կփորձենք բացահայտել Բրենդոնի բլոգում։
Ներկայիս փոփոխությունները վերաբերում են Janssen-ի դեղագործական հատվածի վերանվանմանը՝ Johnson & Johnson Innovative Medicine, մինչդեռ ապրանքանիշը կշարունակի իր գործունեությունը ընկերության բժշկական տեխնոլոգիաների ոլորտում, որը կոչվում է Johnson & Johnson MedTech: J&J բիզնեսի սպառողական բաղադրիչը, որը ներառում է այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են BandAid-ը, Listerine-ը և հայտնի մանկական շամպունը, կգործի Kenvue անվան տակ: Kenvue–ի արտադրանքը որոշ ժամանակ դեռ կպահպանի Johnson & Johnson անվանումը և հին տարբերանշանը, մինչև հին տեսականին պատրաստ լինի փոխարինելու նոր ապրանքանիշով, որը մշակվել է Վոլֆ Օլինսի կողմից: Տարբերանշանի փոփոխության լուրը համացանցում մեծ քննարկումների առիթ հանդիսացավ, քանի որ նոր տարբերանշանը ոչ մի ընդհանություն չունի նախորդի հետ, որն իր մեջ կրում էր ավելին քան մեկ դարի պատմություն։
Բնօրինակ տարբերանշանի մերժման ենթադրյալ պատճառները տատանվում են՝ սկսած Johnson & Johnson-ի ցանկությունից՝ հեռու մնալ վերջին դատական հայցերից, որոնք պնդում են, որ ընկերության արտադրած մանկական փոշին կարող է հանգեցնել քաղցկեղի առաջացման (մի բան, որը ապրանքանիշը հերքում է՝ պնդելով դրա անվտանգությունը): Այնուամենայնիվ, ավելի հավանական է, որ սա ևս մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես է ապրանքանիշը պայքարում թվային փոխակերպման դեմ և ցանկանում է, որ տարբերանշանը արդյունավետ լինի նաև սոցիալական ցանցերում: Իր պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ապրանքանիշը հույս ունի ավելի շատ ուշադրություն հրավիրել "J &J" կարճ ձևի վրա՝ ավելի ներկայանալի և ժամանակակից տեսք ունենալու համար։
Հին բրենդինգից պահպանվել է միայն կարմիր գույնը։ Johnson & Johnson-ի նոր տարբերանշանը համապատասխանում է դեղագործական դիզայնի ներկայիս միտումներին, ինչը կարելի է տեսնել նաև Kenvue-ի ստորագրության ոճով (կրկին Վոլֆ Օլինսից):Դա ծառայում է որպես տեսողական ազդանշան, որ ապրանքանիշը փոխվել է: Բայց արդյոք 136-ամյա, համընդհանուր ճանաչված լոգոտիպից հրաժարվելն իսկապես ճիշտ որոշում էր․ մնում է հարցական, որի պատասխանը ցույց կտա ժամանակը:
Շարունակեք հետևել Բրենդոնի բլոգին թվային աշխարհի հետաքրքիր նորությունների համար, ինչպես նաև ընթերցեք «Pepsi-ի առաջին ռեբրենդինգը 14 տարում»