
Lego-ն գլխավորել է 100 ամենահեղինակավոր ընկերությունների նոր վարկանիշային աղյուսակը Եվրոպական միությունում, նրանից անմիջապես հետո Bosch-ը և Role-ն են: Lego -ի աշխատակիցները ընկերության հաջողությունը բացատրում են այն փաստով, որ ընկերությունը ունի սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության բարձր մակարդակ: Ինչպես նաև հանրությունը բարձր գնահատեց Lego-ի առանձին դետալների էկոլոգիապես մաքուր լինելը:
Հետաքրքիր է, որ Apple-ը նույնիսկ առաջին տասնյակի մեջ չէր մտնում բնակչության վստահության առումով: Հետազոտողները կարծում են, որ դա պայմանավորված է ընկերության գործունեության թափանցիկության բացակայությամբ, ինչպես նաև ընկերության ղեկավարության էթիկական վարքագծի բացակայությամբ:
Ուսումնասիրությունը հիմնված է Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի և Միացյալ Թագավորության բնակիչների 87.000-ից ավելի գնահատականների վրա: