Starbucks-ը աշխարհում ամենաճանաչված բրենդներից մեկն է: Եվ այդ ամենը բացառիկ մարքեթինգի և ներկայության հետևողականության շնորհիվ:
Իհարկե, ոչ բոլորը ունեն բազմամիլիոն բյուջե մարքեթինգի համար, սակայն Starbucks-ի խթանման համար որոշ հիմնական սկզբունքների կարող է հետևել ցանկացած մասշտաբի բրենդ:
Այսօրվա հոդվածում մենք կխոսենք Starbucks-ի հաջողության պատմության և այլ մարտավարությունների մասին որոնք նրանք կիրառում են այսօր:
Starbucks ընկերությունը հիմնադրվել է 1971թ.-ին Ջերի Բալդվինի, Զև Սիգլի և Հորդոն Բոուքերի կողմից: Սկզբում բրենդը վաճառում էր միայն սուրճի հատիկներ:
Հայտնի լոգոտիպը ստեղծվել է դեռևս այն ժամանակ, չնայած այն բանի, որ այն մի քանի անգամ փոփոխվել է:
1986թ.-ին ընկերության սեփականատերները Starbucks-ը վաճառեցին ավագ մենեջեր Հովարդ Շուլցին, ով բրենդը դարձրեց մեր ժամանակների խոշորագույն բրենդներից մեկը:
Սկզբում Starbucks-ի առաքելությունը հետևյալն էր.
Starbucks-ը դարձնել աշխարհի լավագույն սուրճի առաջատար մատակարարը և պահպանել սկզբունքները զարգացման գործընթացում:
Հովարդ Շուլցի ժամանակ բրենդի նպատակը փոխվեց՝ զբաղեցնել երրորդ տեղը տան և աշխատանքի միջև: Դրա հիման վրա ձևակերպվեց նոր առաքելություն՝
Ոգեշնչել յուրաքանչյուր մարդու ամեն բաժակ սուրճի հետ, ամեն օր, ցանկացած վայրում:
2017թ.-ի ապրիլին անցկացված ուսումնասիրության համաձայն Starbucks-ի թիրախային լսարանը միջին խավի տղամարդիկ և կանայք են, ովքեր կանոնավոր կարող են գնել բրենդի ոչ էժան ապրանքները: Ի՞նչն է նրանց ստիպում տանը սուրճ չպատրաստել և վճարել:
Starbucks-ը իր հաճախորդներին առաջարկում է եզակի փորձ: Հենց դա է, որ ըմպելիքը նշանակալի է դարձնում մարդկանց համար:
Starbucks-ի բրենդինգը և փորձը համահունչ են: Յուրաքանչյուր հաղորդագրություն, ամեն տարր և ջանք համապատասխանում է մեկ ոճի և առաքելության:
Ընկերության գոյության 47 տարիների ընթացքում Starbucks-ի լոգոն ռեդիզայնի է ենթարկվել 4 անգամ: Այսօր բոլորին հայտնի վերջին լոգոն ստեղծվել է 2011թ.-ին: Ընկերությունը այդ ժամանակ գործում էր աշխարհի 55 երկրներում, ուստի անհրաժեշտ էր ճանաչելի և բազմաֆունկցիոնալ կերպար՝ ուղղված ընդարձակլսարանի:
Պարզ ժամանակակից դիզայնի հոգեբանության հիմքը դրել է այն ամենը ինչը ստեղծում է ընկերությունը: Սուրճի խանութների մթնոլորտից, համացանի կոնտենտից մինչև գովազդ ամեն ինչ դիտվում, հնչում և զգացվում է նույն կերպ:
Եկեք ավելի մանրամասն քննարկենք համաշխարհային հայտնիություն ունեցող բրենդի մարքեթինգային-միքսը:
Starbucks-ի ապրանքը պետք է լինի բարձր որակի, որպեսզի արդարացնի գինը: Այն համով զգալիորեն տարբերվում է մրցակիցներից: Միևնույն ժամանակ բարձր մակարդակը պետք է պահպանվի ամեն անգամ, որպեսզի մարդիկ ցանկություն ունենան վերադառնալու:
Starbucks-ը սուրճը վաճառում է 25%-ով ավելի թանկ, քան մյուս բրենդները: 1990թ.-ին ԱՄՆ-ում սուրճի ընդամենը 3%-ն է վաճառվել պրեմիում գնով: 2000թ.-ին այդ ցուցանիշը հասավ 40%-ի:
Առաջարկելով բացառիկ ըմպելիք և սնունդ հաճախորդներին, բրենդը կարող է ավելի բարձր գին պահանջել: Ինչու՞: Քանի որ մարդիկ պատրաստ են վճարել դրա համար:
Starbucks-ը օգտագործում է խթանման մի շարք ալիքներ՝ սոցիալական ցանցերից մինչև հեռուստատեսային գովազդ: Միքս մեդիան բրենդը դարձնում է ճանաչելի:
Starbucks-ը միշտ հիշում է իրենց «երրորդ տեղ» գաղափարի մասին. հաստատություն, որտեղ մարդիկ ցանկանում են թուլանալ և հանգստանալ: Հետևաբար նրանք այդպիսի մթնոլորտ են ստեղծում յուրաքանչյուր սրճարանում:
Յուրաքանչյուր գրառում, որը հրապարակում է Starbucks-ը համապատասխանում է մեկ ընդհանուր ոճի, որը նրանց առանձնացնում է այլ բրենդներից: Ահա մի քանի օրինակներ.
Instagram-ում այս լուսանկարը վառ, ժամանակակից և լակոնիկ է, այն լիովին համապատասխանում է բրենդի ոճին: Տեքստը կարճ է և ինֆորմացիոն, այնտեղ առանց դժվարության հասկացվում է Starbucks-ի տոնը:
Եկեք ասենք, որ նկարը ձեզ հետաքրքրեց և դուք մտաք բրենդի էջ՝ ուղղված նոր արտադրանքին.
Այս էջի տեքստը լրացնում է Instagram-ի գրառմանը, սակայն այն պարունակում է ավելի շատ տեղեկատվություն: Starbucks-ը օգնում է հաճախորդներին որոշել, թե որ էսպրեսսոն նրանց ավելի շատ դուր կգա:
Էջի վերջում դուք կգտնեք վիդեո.
Նրանում եղած պատկերները, գույները և լեզուն համապատասխանում են նույն ոճին և տոնին, ինչ Instagram-ի հրապարակմանն էր:
Միանման հաղորդագրությունը, նկարները և բրենդինգը սպառողների սրտերը նվաճելու բանալի են:
Այս ընկերությունում կոնտենտի յուրաքանչյուր տարր կատարելագործվել է և մտածված է այնպես, որ համադրվի մյուս բոլոր հաղորդագրությունների հետ: