ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՌԵԴԻԶԱՅՆ

Որոշակի փոփոխությունների ներդրման գործընթացը ապրանքանշի ասոցիատիվ դաշտի պահպանմամբ կոչվում է տարբերանշանի կամ լոգոտիպի վերափոխում կամ վերաոճավորում: Այն հանդիսանում է ինչպես առանձին գործընթաց, այնպես և ռեբրենդինգի բաղկացուցիչ մաս:

Մշտական փոփոխություններով պայմանավորված` լոգոտիպի վերափոխումը երբեմն անհրաժեշտություն է դառնում: Հարկավոր է համապատասխանել ինչպես շուկայի ժամանակակից տենդենցներին, այնպես և սեփական առաքելությանը: Ստորև կդիտարկենք լոգոտիպերի վերափոխման մի քանի օրինակ: Երբեմն աննշան փոփոխությունների օգնությամբ մասնագետներին հաջողվում է ստանալ բարձր հիշելիություն ունեցող ավելի արդյունավետ լոգոտիպ:

                        

Վերափոխման պատճառները հետևյալն են.

  • ​ լոգոտիպի դիզայնը հնացել է և չի համապատասխանում ընկերության ներկայիս ոճին
  • ​ գոյություն ունեցող լոգոտիպը մարքեթինգային ընկերություններում դժվար է օգտագործել
  • ​ գոյություն ունեցող լոգոտիպը դժվար է հիշվում
  • ​ լոգոտիպի վերափոխումն ընկերության ռեբրենդինգի մաս է հանդիսանում


Հարկ է նշել,որ ապրանքային նշանի (LOGO-ի) ռեդիզայնը բավականին լուրջ և կարևոր գործընթաց է, և նախքան նման որոշում կայացնելը անհրաժեշտ է իրականացնել համապատասխան հետազոտություններ և հասկանալ՝ արդյոք դա չի վնասի բրենդին , ինչ հարց կլուծի և ինչ կտա դա ընկերությանը: