Ռեբրենդինգը կարևոր քայլ է յուրաքանչյուր ընկերության համար, որը ցանկանում է թարմացնել իր կերպարը, գրավել նոր լսարան և նորացնել իր դիրքը շուկայում։ Այն կարող է մեծացնել բրենդի ճանաչելիությունը, վստահությունը և ազդեցությունը։ BrandOn-ի հերթական բլոգում ներկայացնում ենք պատմության ընթացքում ամենահաջողված 5 ռեբրենդները, որոնք փոխեցին ոչ միայն բրենդների ճակատագիրը, այլև ազդեցություն ունեցան ողջ արդյունաբերության վրա։
1. Apple․ 1970-ականներին Apple-ը նոր էր մուտք գործում տեխնոլոգիաների շուկա՝ խնձորի պատկերով լոգոյով։ Սակայն, ընկերությունը 1980-ականներին որոշեց ռեբրենդինգի դիմել։ 1997 թվականին «Think Different» կարգախոսով Apple-ը ներկայացրեց նոր լոգո՝ պարզ և մինիմալիստական ձևավորմամբ։ Հաջորդիվ ներկայացվեցին iMac, iPod և iPhone ապրանքները, որոնք փոխեցին տեխնոլոգիաների ոլորտի կանոնները։ Ռեբրենդինգը Apple-ին վերածեց ժամանակակից տեխնոլոգիաների առաջատարի։
2. Nike․ Nike-ը նախկինում հայտնի էր որպես Blue Ribbon Sports, սակայն 1971 թվականին այն վերանվանվեց Nike՝ հաղթանակի հին հունական աստվածուհու անունով։ Իր խորհրդանշական «Swoosh» լոգոն, որը ներկայացնում է շարժում և արագություն, դարձավ բրենդի ճանաչելի նշանը։ «Just Do It» կարգախոսը ամրապնդեց Nike-ի առաջատար դիրքը սպորտի ոլորտում՝ դարձնելով այն ոգեշնչման աղբյուր միլիոնավոր մարզիկների համար։
3. McDonald’s․ 2000-ականների սկզբին McDonald’s-ը բախվեց հաճախորդների կորստի և վատ կարծիքների։ Ծանր և ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար ընկերությունը որոշեց վերափոխել իր բրենդը՝ կենտրոնանալով «I’m Lovin’ It» արշավի վրա։ Նոր գովազդային ուղերձը և սմայլիկ դեմքը մարդկանց մոտ ստեղծեցին ավելի դրական վերաբերմունք։ Ռեբրենդինգը հնարավորություն տվեց McDonald’s-ին վերականգնել իր դիրքը արագ սննդի շուկայում։
4. Coca-Cola․ Coca-Cola-ն մշտապես հայտնի է եղել իր ժամանակակից և նորարարական մոտեցումներով։ Սակայն 1985 թվականին ընկերությունը ներկայացրեց «New Coke»՝ հին տարբերակի փոփոխված տարբերակը։ Այն ձախողվեց, բայց այս քայլը հնարավորություն տվեց վերադառնալ դասական Coca-Cola-ին՝ ուժեղացնելով բրենդի կապը իր լսարանի հետ։ Դա ապացուցեց, որ նույնիսկ սխալ քայլը կարող է վերածվել հաջողության։
5. LEGO․ 2000-ականների սկզբում LEGO-ն ֆինանսական դժվարությունների առաջ կանգնեց։ Ընկերությունը որոշեց ռեբրենդինգ անել՝ ավելի շատ կենտրոնանալով որակի, նորարարական դիզայնի և կինեմատոգրաֆիային։ Նորարար LEGO ֆիլմերի թողարկումը և ստեղծագործական հավաքածուները վերածեցին բրենդը ոչ միայն խաղալիքների, այլև մշակութային երևույթի։
Այս հաջողված 5 ռեբրենդինգի պատմությունները ցույց են տալիս, որ ճիշտ մտածված և իրականացված ռեբրենդինգը կարող է կտրուկ փոխել բրենդի ճակատագիրը։ Հաջողությունը կախված է ոչ միայն արտաքին փոփոխություններից, այլև արժեքների, տեսլականի և հաճախորդների հետ փոխկապակցվածության վերաիմաստավորումից։
Եթե դուք նույնպես մտածում եք ձեր բրենդի թարմացման մասին, մենք պատրաստ ենք օգնել ձեզ այդ կարևոր ճանապարհին։ Մեր թիմը մասնագիտացած է բրենդինգի և ռեբրենդինգի մեջ՝ առաջարկելով մոդերն և ստեղծագործական լուծումներ, որոնք կհամապատասխանեն ձեր բիզնեսի նպատակներին։ Դիմեք BrandOn-ին՝ ձեր բրենդի հաջողության նոր պատմությունը միասին ստեղծելու համար։