Թոփ 9 մոբայլ տրենդներ փոքր բիզնեսի համար
Գաղտնիք չէ, որ ժամանակակից սպառողները չեն բաժանվում իրենց սմարտֆոններից: Դրանց օգնությամբ, նրանք և՛ շփվում են, և՛ աշխատում և՛ գնումներ կատարում:
Smallbiztrends-ը հարցում է անցկացրել Young Entrepreneur Council-ի անդամների մեջ և կազմել է թոփ 9 մոբայլ տրենդները, որոնց մասին պետք է իմանան բոլոր փոքր բիզնեսի սեփականատերերը:
- Հասարակ դիզայն: Օգտագործողներին դուր է գալիս հասարակ դիզայնը, որը նավիգացիան և պատվերի ամրագրումը դարձնում է ավելի պարզ:
- Նորարական հավելվածներ: Նոր տեխնոլոգիաները կիրառող ծրագրերը բարելավում են օգտվողների փորձը և նոր հնարավորություններ բացում ընկերությունների համար:
- SMS մարքեթինգ: Փոքր ընկերությունները սկսեցին ավելի հաճախ հաղորդակցվել հաճախորդների հետ SMS- հաղորդագրությունների միջոցով:
- Մարքեթինգ GPS-ի հիման վրա: Այսօր շատ բրենդներ օգտագործում են օգտվողի գտնվելու վայրի մասին տվյալները առավել համապատասխան առաջարկներ ուղարկելու համար:
- Լիցքավորող կայաններ: Հանրային վայրերում բջջային սարքերի լիցքավորելու համար լուծումներն անընդհատ աճում են:
- Messengers:Նրանց օգնությամբ դուք կարող եք շփվել աշխարհի տարբեր երկրներից հաճախորդների հետ անվճար, ինչպես նաև ներգրավել նոր լսարաններ:
- Չատ բոտեր: Շատ փոքր ընկերություններ սոցցանցերում թողարկում են իրենց բոտերը, որպեսզի խնայեն հաճախորդների շուրջօրիա սպասարկման վրա:
- SMS email-ի փոխարեն. Հաճախ ապրանքանիշերը կարևոր SMS ծանուցումներ և հիշեցումներ են ուղարկում հաճախորդներին:
- Live-վիդեո. Շատ ռեստորաններ և event-կազմակերպություններ օգտագործում են ուղիղ եթերները հաճախորդներ ներգրավելու համար: