Հիշեցնենք, որ հրապարակումների այս շարքով ցանկանում ենք ձեզ ներկայացնել ինտերնետ մարքեթինգում ամենից տարածված տերմինները և դրանց պարզ բացատրությունները, քանի որ այսօր դրանք կիրառվում են ոչ միայն մարքեթինգի մասնագետների, այլ նաև լրիվ այլ մասնագիտության տեր մարդկանց կողմից: Բացի դրանից, եթե Դուք բիզնեսի սեփականատեր եք, և Ձեր ընկերության մարքեթինգով զբաղվում են այլ մասնագետներ, ապա ձեր երկխոսությունն ավելի բովանդակալից կստացվի այս տերմինների իմացության դեպքում:
Cart abandonment (լքված զամբյուղ)
Այն իրավիճակն է, երբ ինտերնետ խանութի այցելուն ավելացրել է որոշակի իրեր իր զամբյուղում, սակայն չի արել վճարում, որն ինտերնետ- խանութների գլխավոր խնդիրներից է:
Churn rate (Արտահոսքի գործակից)
Ժամանակի որոշակի ընթացքում ընկերության ծառայություններից ռգտվելը դադարեցրած հաճախորդների մասն է: Արտահոսքի բարձր աստիճանը վկայում է ապրանքի կամ ծառայության որակի վատթարացման մասին:
Clickbait
Ցնցող, շոկային, ուշադրություն գրավող բովանդակությամբ (հատկապես վերնագրերով և նկարներով) կոնտենտն է:
Click to Call (զանգ մեկ քլիքով)
Կայքի բջջային տարբերակի մեջ կամ բջջային հավելվածներում հանդիպող կոճակ, որը թույլ է տալիս այցելուներին անմիջապես զանգահարել նշված հեռախոսահամարին:
Clickmap (քլիքների քարտեզ)
Սա կայքի քարտեզն է, որի միջոցով երևում է, թե օգտատերերը որ մասերում են քլիք արել: Այս քարտեզի միջոցով հնարավոր է հետևել յուրաքանչյուր հղման, կոճակի, նավիգացիայի էլեմենտի վրա արվող քլիքերի քանակին: Դա հնարավոր է անել, օրինակ Яндекс Метрика-միջոցով:
Clickstream
Հղումների ցանկն է, որոնց օգտատերը սեղմել է կայք այցելության ժամանակ: Սա օգտագործվում է լսարանի նախընտրությունների և հետաքրքրությունների որոշման համար:
Clickthrough page (անցումային էջ)
Սա այն էջն է, որը պարունակում է նախնական տեղեկատվություն՝ նպատակ ունենալով պատրաստել այցելուներին հաջորդ էջում տեղի ունենալիք կոնվերսիոն գործողությանը:
Clickthrough rate, CTR, (քլիք արված լինելու ռեյտինգ)
Ցույց է տալիս դիտումների և քլիքերի քանակի հարաբերակցությունը: Օգտագործվում է, օրինակ, կոնտեքստային գովազդի արդյունավետությունը կամ նամակում ուղարկված լինքի բացված լինելու չափը հասկանալու համար:
Confidence level (վիճակագրական հավաստիություն)
Ցույց է տալիս, որ A/B թեստավորումը կարելի է հավաստի համարել, քանի որ արդեն բավականաչափ տրաֆիկ է ստացվել:
Confidential interval (վստահելի ինտերվալ)
Այն ժամանակահատվածն է, որի վերջում ստացված А/В թեստավորման արդյունքները համարվում են հավաստի (սովորաբար խոսքը վերաբերում է 4-5 շաբաթվան:
Cloaking (քողարկում)
Ենթադրում է կոնտենտի փոփոխում և որոնողական համակարգերի ռոբոտներին դրանց համար օպտիմիզացված հատուկ կոնտենտի ներկայացում այն դեպքում, երբ իրական օգտատերերը տեսնում են լրիվ այլ նյութեր: Սա պատժելի արարք է, և, օրինակ Google Ads-ում խիստ վերահսկվում ու արգելափակվում են այն հաշիվները, որոնք փորձում են խախտել կանոններն այդ ձևում:
Այսօրվա համար ընտրված տերմիններն այսքանն էին, իսկ եթե չեք հասցրել ուսումնասիրել այս բլոգի նախորդ մասերը՝ սեղմեք հետևյալ հղումներին դրանց ծանոթանալու համար: