Տուրիստական մարքեթինգի առաջխաղացման 6 եղանակ 2020-ին

Ամեն տարի ճանապարհորդության և տուրիզմի շուկայում է մտնում ավելի քան 8,8 տրիլիոն դոլար, ու զարմանալի չէ, որ այս ճյուղում գործող բրենդներն ու գործակալություններն իրենց ինովացիոն մարքեթինգային լուծումներով առաջ են անցնում մրցակիցներից: Տուրիզմի ոլորտում աշխատող մարքեթոլոգները  2020-ի համար տալիս են հետևյալ հիմնական խորհուրդները՝

Ուշադրություն վաճառքի ողջ ձագարի վրա
2020-ին միայն գործարքների կատարմանն ուղղված մեդիապլաններին փոխարինելու են գալիս վաճառքների ողջ ձագարը լցնելուն ուղղվածները:
Վերջին տասնամյակների տուրիստական մարքեթինգն ուղղված է եղել գործարքի փակմանը, սակայն դեպի գնում տանող ողջ ճանապարհի ընթացքում հաճախորդի հետ շփումը անհրաժեշտ է երկարաժամկետ հարաբերությունների հաստատման, վաճառքների աճի, բրենդի նկատմամբ հավատարմության բարձրացան համար: 


Ինֆլյուենսերների հետ գործընկերային հարաբերությունների խորացում 
2020-ին ճանապարհորդության ոլորտում ինֆլյուենսերների հետ համագործակցության ծավալը կաճի, քանի որ մարդիկ միշտ ոգեշնչում ու խորհուրդներ են փնտրում այն մասին, թե ինչպես պլանավորեն իրենց ճանապարհրոդությունը: Համագործակցության այս տեսակի շնորհիվ տուրիստական ընկերությունների մասին տեղեկատվությունը հասանելի կդառնա ձագարի անգամ ամենավերին մասում: 


Հավատարմությունը ավելի էմպիրիկ դարձնել
Նախկինում ավելի ակտուալ էին հաշվարկի վրա հիմնված ակցիաները, օրինակ՝ գնի՛ր 5-ը և ստացի՛ր 1-ն անվճար, իսկ հիմա գրավիչ են դառնում հավատարմության խրախուսման ավելի հետաքրքիր ծրագրերը, որոնք արտացոլում են հաճախորդի կենսակերպը, այլ ոչ թե պարզապես առաջարկում են զեղչ:


«Հաճախորդ ամբողջ կյանքի համար» մղվում է 1-ին պլան
Գործընկերային հարաբերությունների վրա հիմնված հաճախորդների ներգրավումը գնալով ավելի արժեքավոր կդառնա ոչ դե նրանց թվի, այլ նրանց հետ համագործակցելերկարաժամկետության հաշվին:


Բջջային ցուցանիշների վելի խորը օգտագործում
Տուրիզմի մարքեթոլոգները կվերանայեն արշավներին հետևելու, չափելու և գնահատելու ձևերը: Բջջային հավելվածների միջոցով կատարվող պատվերների քանակի աճին զուգահեռ ի հայտ է գալիս նոր գործիքների ու չափումների անհրաժեշտություն: 


Խուսափել խարդախներից
Չնայած digital մարքեթինգի հաջողությունը տուրիզմի ասպարեզում տպավորիչ է, այն գրավում է նաև կասկածելի մարդկանց ուշադրությունը: Անհրաժեշտ է խարդախությամբ զբաղվողների հայտնաբերման վրա շատ ջանք գործադրել: Սա հատկապես կարևոր է Չինաստանի և հարավ-արևելյան Ասիայի տուրիստական մարքեթոլոգների համար, որտեղ բջջային հավելվածներով խաբեությունների մակարդակը առավելագույնն է:


Մի խոսքով՝ 2020-ը կլինի հորիզոնների ընդլայնման,  նոր գործընկերային հարաբերությունների ձևավորման և հաճախորդների հետ ավելի ամուր ու խորը կապերի հաստատման տարի: Սա բոլոր բիզնեսմենների համար իրենց գործունեությունը ընդլայնելու  ու ևս մի քայլով առաջ գնալու հրաշալի հնարավորություն է, այնպես որ բոլորին մաղթում ենք հաջողություն: Իսկ մեր այսօրվա բլոգի համար այսքանն էինք պատրաստել, կարող եք շարունակել մեր բլոգի ուսումնասիրությունը «2019-ի 10 լավագույն գովազդային հոլովակներն ըստ YouTube-ի» բլոգով, եթե ցանկանում եք տեղյակ լինել ոլորտի ամենաթարմ նորություններից: