YouTube-ը ցույց կտա ալիքի լսարանի ակտիվ ժամերը

Ինչպես գիտեք՝ YouTube-ում վիդեոհեղինակների՝ Creator-ների համար կա հատուկ անալիտիկայի հատված, որտեղ նրանց հասանելի է ամեն տեսակի անհրաժեշտ վիճակագրություն լսարանի մասին: Այժմ հարթակը որոշել է ընդլայնել վիճակագրական գործիքի հնարավորությունները՝ թույլ տալով կոնտենտ ստեղծողներին տեսնել, թե որ ժամին է իրենց լսարանը օնլայն: 

Նոր ֆունկցիան ներկայացվել է YouTube-ի աշխատակցի կողմից Creator Insider ալիքում: Ըստ նրա՝ ապագայում բացի դեմոգրաֆիկ տվյալներից կտրվի ինֆորմացիա լսարանի ակտիվ ժամերի մասին: Անալիտիկ հաշվետվությունը կունենա այս տեսքը՝

Որքան բլոկի գույնը մուգ է, նշանակում է ավելի շատ դիտողներ են այդ պահին եղել օնլայն: Ներկայացման այս ձևն արդեն շատերին է հայտնի այլ հարթաներից:
Այս տեղեկատվությունը կօգնի ընտրել նոր կոնտենտի հրապարակման ամենահարմար ու արդյունավետ պահը ու ապահովել ավելի բարձր ցուցանիշներ: Այս գործիքի միջոցով հնարավոր կլինի նաև հասկանալ՝ երբ անցկացնել ուղիղ եթերներ, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ ներգրավվեն ընթացքում: Չնայած պետք է նշենք, որ YouTube-ի աշխատակիցը տեղեկացնում է, որ իրենք չեն պնդում, որ այս գործիքը ստեղծվել է նրա համար, որ մարդիկ բոլոր հոլովակները պլանավորեն ըստ այս ժամերի: Սա ավելի շատ նրա համար է, որ պատկերացում կազմեք լսարանի YouTube-յան կյանքի ռիթմի և ակտիվության մասին: Նա նշեց նաև, որ չեն կարող վստահ ասել, որ եթե անընդհատ հրապարակումներ արվեն ակտիվ ժամերին, դա երկարաժամկետ հատվածում կբերի ալիքի զարգացմանը:

Այս ֆունկցիան դեռևս գտնվում է մշակման փուլում և դեռևս հասանելի չէ օգտատերերի համար: Նոր ֆունկցիայի ներկայացման ամբողջական հոլովակը կարող եք տեսնել այստեղ՝

 

 

Իսկ մենք հիշեցնենք, որ բԲրենդոնի բլոգում ավելի վաղ ներկայացրել էինք YouTube-յան հոլովակների 5 թեմա, որոնք լայն տարածում գտան ինքնամեկուսացման շրջանում, անպայման ընթերցեք: