Թվային մարքեթինգի միջոցով բիզնեսի կտրուկ աճի 4 հայտնի դեպք

Digital marketing կամ թվային մարքեթինգ ասելով հասկանում ենք բրենդի, ապրանքի կամ ծառայության առաջխաղացումը թվային տեխնոլոգիաների միջոցով: Հատկապես համացանցի միջոցով առաջխաղացումն այսօր չի կարող գովազդատուներին չգրավել, քանի որ փոքր ժամանակահատվածում ապահովում է հասանելիություն դեպի միլիոնավոր մարդկանցից կազմած թիրախային լսարան:

#ShareaCoke Coca-Cola-ի կողմից
Պարզ գաղափարով այս գովադային արշավը թվային տեխնոլոգիաների շնորհիվ արդեն մի քանի տարի է՝ պահպանում է իր հայտնությունը:
2011թ. Ավստրալիայում Կոկա Կոլան սկսեց շշերի վաճառք, որոնց վրա սովորական պիտակին փոխարինում էին մարդկանց անունները: Մարիդկ անմիջապես սկսեցին որոնել հենց իրենց անունով շշեր, որոնք տեղադրում էին սոցկայքերում: Այդ ժամանակ Coca-Cola-ն վաճառեց 250միլիոն անվանական շիշ ու գրավեց ևս 70 շուկա: 
Ակցիայի շրջանակներում Կոկա Կոլայի ֆեյսբուքյան էջ մարդկանց ներհոսքն աճեց 870%-ով, իսկ հավանումների քանակն աճեց 39%-ով:

IKEA
2012թ. IKEA-ն թողարկեց բջջային հավելված, որը վերածում էր թղթե կատալոգն ինտերակտիվ հարթակի: Արդյունքում հավելվածը դարձավ 2012-ին ամենաշատը բեռնված բրենդավորված հավելվածը (6,2 միլիոն բեռնում) և կատալոգին բերեց 3 անգամ ավելի շատ ուշադրություն, քան 2011-ին:
2017թ. IKEA-ն վերսկսեց գովազդային արշավը Place կոչվող հավելվածով, որը, օգտագորղելով AR ջտեխնոլոգիաներ, թույլ է տալիս տեղադրել կահույքը տան մեջ ու նախքան գնում կատարելը տեսնել՝ ինչ տեսք ունի այն ձեր բնակարանում: 

Affect и Garnier
2016թ. Garnier-ը ցանկանում էր գովազդել Garnier Color Sensation մազի ներկերը: Սրա համար ВКонтакте և Одноклассники սոցկայքերում սկսեցին նկարահանվել աղջիկներին դիմող վիդեոհոլովակներ, որոնցում նրանց կոչ էր արվում մուտք գործել պրոմոկայք: Այնտեղ նրանք կարող էին ստանալ մազերի գույնի և ոճի մասին խորհրդատվություն  ոճաբանի կողմից: 
Արդյունքը հետևյալն էր՝
•    Մրցույթին մասնակցեց 2400 մարդ,
•    Ընդհանուր առմամբ ստեղծվել է 25 000 վիդեոհոլովակ,
•    64 000-ից ավել մուտք է գրանցվել դեպի կայք,
•    Նախագծի KPI-ը գերազանցվել է 162%-ով:

Nikon
2017թ. Nikon ընկերությունը դարձավ 100 տարեկան, և կար միայն 3 օր տոնական արշավը սկսելու համար: Նպատակ կար այնպես անել, որ Nikon ունեցողներն իրենց զգային ընկերության պատմության մի մասնիկը: Որպես հարթակ ընտրվեց Instagram-ի սթորիները, որում սկսեցին հրապարակվել նկարներ ողջ աշխարհից: Արդյունքում 8000-ից ավել մարդ մասնակցություն ունեցավ տոնին:

Սրանք հաջողված արշավներն էին, ցանկանու՞մ եք իմանալ նաև հակառակ օրինակներ: Սեղմելով վերնագրին՝ կարող եք ընթերցել նաև մեր պատրաստած «Հայտնի մարքեթինգային ձախողումներ» բլոգը: 


Ցանկանու՞մ եք՝ ձեր բիզնեսը ևս թվային հարթակում լայն տարածում ունենա, կարող եք դիմել Բրենդոնին, ու մենք կկազմակերպենք ձեր էջերի առաջխաղացումը սոցիալական կայքերում, վիդեոհարթակներում, որոնողական համակարգերում և 3000-ից ավել բջջային հավելվածներում ու կայքերում:

Ծառայությունների մանրամասներին ծանոթանալու համար սեղմե՛ք այստեղ կամ զանգահարե՛ք 055 999 015