Վիդեոմարքեթինգ 2019-2020: Ի՞նչ է պետք բրենդին:

Տեմպը, որով զարգանում է վիդեոկոնտենտը, գնալով  արագանում է:  YouTube-ը շատ հաջող կերպով սկսում է փոխարինել հեռուստացույցին, քանի որ 10 մարդուց 6-ը գերադասում է հեռուստացույցի փոխարեն օնլայն հոլովակներ դիտել, ընդ որում՝ մարդկանց 78%-ը դիտում է հոլովակներ ամեն շաբաթ, իսկ 55%-ը՝ ամեն օր:  
 

Օգտատերերի 68%-ի համար նոր ծառայության կամ պրոդուկտի մասին իմանալու լավագույն ձևը կարճ հոլովակն է:

Բացատրական բնույթի հոլովակներ են դիտում մարդկանց 96%-ը, որոնց 95%-ը հավաստիացնում է, որ մտապահում է տրված ինֆորմացիան: Այդպիսի հոլովակների 49%-ի տևողությունը չի գերազանցում 60 վայրկյանը, ու հոլովակների կարճանալու միտումը գնալով շարունակվում է:

Վերջին 3 տարվա ընթացքում հոլովակները որպես մարքեթինգային գործիք օգտագործող ընկերությունների թիվն աճել է 24%-ով՝ կազմելով 87%: Մարքեթոլոգների 80%-ը կարծում է, որ հենց վիդեոկոնտենտն է օգնել թրաֆիկի մեծացմանը և լիդերի գեներացման շատացմանը:

Հիմա, երբ սարքավորումների մեջ ամենակիրառելին հեռախոսն է, ինֆորմացիայի ընկալման լավագույն ձևը հենց ուղղահայացն է, քանի որ մարդկանց 87%-ը սովորաբար հեռախոսը հենց այս դիրքով է բռնում:

Շուկայում անընդհատ աճող ապրանքների ու ծառայությունների պայմաններում մարդիկ նախապատվությունը տալիս են բրենդներին, որոնք կարողանում են գրավել նրանց ուշադրությունը: Օգտատերը չի ուզում ժամանակ վատնել երկար տեքստեր կարդալու կամ երկար վիդեոդասեր նայելու վրա: Ահա՛ թե ինչու մարքեթինգային հոլովակների 73%-ի տևողությունը չի անցնում 2 րոպեից: Իսկ Bumper ads-ի շրջանակներում օգտատիրոջ համար 6 վայրկյանը լրիվ բավարար է նախնական կարևոր միտքը ստանալու համար:

Ըստ կանխատեսումների՝ 2022-ին սպառողական ինտերնետ-թրաֆիկի 82%-ը կստացվի վիդեոյի միջոցով:

Դե ինչ, անպայման օգտագործե՛ք այս ինֆորմացիան և ստեղծե՛ք Ձեր էջին համապատասխան հետաքրքիր ու կարճ վիդեոհոլովակներ, և էջի հետևորդները միանշանակ կսկսեն ավելի ակտիվ ու  սիրով հետևել Ձեր թարմացումներին: Իսկ եթե թեման հետաքրքրեց, ծանոթացե՛ք մեր պատրաստած  «Ինչպե՞ս վիդեոյով լիդերին գրավել: 3 խորհուրդ» բլոգին: