
Yandex վեբմաստերում հայտնվել է չատերի որոնման վիճակագրություն այն կայքերի համար, որտեղ նրանք միացված են եղել:
ՄԻնչ վիճակագրությունը իրենից ներկայացնում է կայքի հիմնական տվյալներով էջի վիդջեթ: Նրանում երևում է չատերի քանակը և պատասխան չստացած զրույցների տոկոսը:
Յանդեքսի թիմը առաջարկում է ուշադիր հետևել պատասխան չստացած զրույցների վիճակագրությանը, չէ որ ամեն մի այդպիսի տեղի չունեցած զրույցը` մեկ կորցված օգտատեր է: Իսկ պատասխանների արագությունը, դրանց որակը և այն թե չատի օպերատորին որքանով է հաջողվել լուծել խնդիրը, հաշվի է առնվում կայքի որակի մասին վարկանշային աղյուսակում:
Ապագայում չատի և չատ-բոտերի վիճակագրության տվյալները պլանավորվում է զգալիորեն ընդլայնել Յանդեքսի դիալոգում: